ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՍԴ-ն մերժել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով ՀՀ գլխավոր դատախազի դիմումի հիման վրա գործի քննությունը 05/19/2021 19:11 | ԼՐԱՀՈՍ
Սահմանադրական դատարանը կամայականորեն մերժել է ՀՀ գլխավոր դատախազի դիմումի հիման վրա գործի քննությունը՝ հակասելով իր նախկին դիրքորոշմանը: Նման հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը։
«Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը 2021թ․ ապրիլի 1-ին դիմել է ՀՀ սահմանադրական դատարան՝ որոշելու Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվող Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործով կիրառման ենթակա՝ մեղադրողի կողմից մեղադրանքը փոփոխելու լիազորությունը սահմանող՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նորմերի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը։
ՀՀ Սահմանադրական դատարանը 2021թ․ մայիսի 14-ի աշխատակարգային որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազի դիմումի հիման վրա գործի քննությունը մերժել է՝ գտնելով, որ գլխավոր դատախազն իրավասու չէ դիմել ՀՀ Սահմանադրական դատարան՝ դատական քննության փուլում քննվող քրեական գործով կիրառման ենթակա նորմի սահմանադրությանը համապատասխանության հարցով։
Սահմանադրական դատարանի որոշումը կամայական է՝ հետևյալ պատճառաբանությամբ․
ՀՀ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի համաձայն՝ Գլխավոր դատախազը սահմանադրական դատարան կարող է դիմել դատախազության կողմից իրականացվող կոնկրետ վարույթին առնչվող նորմատիվ իրավական ակտերի դրույթների սահմանադրականության հարցերով։
«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ Սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Գլխավոր դատախազը Սահմանադրական դատարան կարող է դիմել դատախազության կողմից իրականացվող կոնկրետ վարույթին առնչվող նորմատիվ իրավական ակտերի դրույթների սահմանադրականության հարցերով:
ՀՀ Սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-934 որոշմամբ արձանագրել է, որ « (…) դատական քննության փուլում մեղադրանքը պաշտպանելու` դատախազության սահմանադրական գործառույթն իրականացվում է արդարադատության ընդհանուր սկզբունքների, մասնավորապես` մրցակցության սկզբունքի շրջանակներում, և վերջնական որոշում կայացնելու իրավասությամբ օժտված է դատարանը: Ուստի այս փուլում կոնկրետ գործը գտնվում է դատարանի վարույթում, և վերջինս է ՀՀ Սահմանադրությամբ ճանաչվում ՀՀ Սահմանադրական դատարան դիմող սուբյեկտ: Այս ընդհանուր կանոնից կարող են առանձնացվել միայն այն դեպքերը, երբ դատախազը գործի դատական քննության փուլում ինքնուրույն որոշում կայացնելու իրավասությամբ է օժտված: Դա կարող է լինել, օրինակ, մեղադրանքից հրաժարվելիս կամ մեղադրանքը փոխելիս (…)»:
Հարկ ենք համարում շեշտել, որ սահմանադրական դատարանը մեջբերված ՍԴՈ-934 որոշումը կայացրել է հենց ՀՀ գլխավոր դատախազի դիմումի հիման վրա, հենց մեղադրանքը փոփոխելու լիազորությունը սահմանող նորմերի սահմանադրականության հարցով, դրա շրջանակներում անդրադարձել է դատարանում քննվող գործով Գլխավոր դատախազի կողմից սահմանադրական դատարան դիմելու հնարավորությունը և հաստատել այն՝ նկատի ունենալով, որ պատասխանող կողմը տվյալ գործով այդ հնարավորությունը վիճարկել է։
Նման պայմաններում, Սահմանադրական դատարանը ՀՀ գլխավոր դատախազի դիմումը վարույթ չի ընդունել՝ նշելով, որ վերը մեջբերված ՍԴՈ-934 որոշմամբ արձանագրվել է նաև դատարանում քննվող գործով ՀՀ սահմանադրական դատարան դիմելու՝ ՀՀ գլխավոր դատախազի իրավասությունը իրավակարգավորման ենթարկելու անհրաժեշտությունը, սակայն հետագայում փոփոխված սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով իրավակարգավորումը մնացել է նույնը։
Ավելի պարզ՝ Սահմանադրական դատարանը նախ ուղղակիորեն և անվերապահ կերպով արձանագրել է, որ Գլխավոր դատախազն իրավասու է դատական քննության փուլում քննվող գործով Սահմանադրական դատարան դիմել, եթե վիճարկվող նորմերը վերաբերում են մեղադրողի կողմից իր սահմանադրական գործառույթի իրականացմանը, այդ թվում՝ դրա շրջանակներում մեղադրանքը փոփոխելուն և նշել, որ այդ հանգամանքը ենթակա է օրենսդրական ամրագրման։ Իսկ կայացված աշխատակարգային որոշմամբ սահմանադրական դատարանը, փաստելով, որ սահմանադրական դատարանի որոշման այդ պահանջը օրենսդիր մարմնի կողմից չի կատարվել, այսինքն՝ սահմանադրական դատարանի որոշումն անտեսվել է, գտել է, որ իր կողմից նախկինում կայացված որոշումն այլևս ուժ չունի։
Թեև վստահ ենք, ինքնին, իրավաբանական հանրության համար ակնհայտ է Սահմանադրական դատարանի այս որոշման հակասահմանադրական բնույթը, այդուհանդերձ, հարկ ենք համարում հիշեցնել, որ սահմանադրական դատարանը նմանօրինակ այլ դեպքերում ցուցաբերել է կտրականապես հակառակ մոտեցումը։ Մասնավորապես, Սահմանադրական դատարանը վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշումը պատճառաբանելու անհրաժեշտությունը 2007թ․ ապրիլի 9-ի ՍԴՈ-690 որոշմամբ փաստելուց հետո, նկատի ունենալով, որ հետագայում կատարված օրենսդրական փոփոխություններով այդ որոշման պահանջներն ամբողջությամբ կատարված չեն, այլ գործով 2009թ․ հուլիսի 29-ի ՍԴՈ-818 որոշմամբ կրկին վերահաստատել է իր դիրքորոշումը և կրկին պնդել, որ վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշումը պետք է լինի պատճառաբանված։
Հետևաբար, ՀՀ գլխավոր դատախազի դիմումի հիման վրա գործի քննությունը մերժելու մասին Սահմանադրական դատարանի որոշումը ոչ միայն ուղղակիորեն հակասում է իր նախկինում արտահայտված դիրքորոշումներին, այլև կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ գործով սեփական նախկին դիրքորոշումն անտեսելու, դրա նկատմամբ անհետևողականության, սահմանադրական դատարանի որոշման սահմանադրաիրավական արժեքը նսեմացնելու օրինակը չունեցող, նախկինում երբեք չդրսևորված ակտ է»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից