ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հաղթող ժողովուրդ ենք եղել, հիմա 200-300 հատ թուրք՝ սարերով, առանց տեխնիկայի, գալիս են, մենք աղիողորմ դիմում ենք սրան-նրան, թե մեզ օգնեք. Իսագուլյան 05/19/2021 19:43 | Քաղաքական
«Եթե մենք պատրաստ ենք, որ բաշիբոզուկների հարձակման պարագայում պետք է օգնություն աղերսենք ՌԴ-ից, ապա մենք այլևս պետություն չենք»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է Ազգային անվտանգություն կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ մայիսի 12-ին Ադրբեջանը մի քանի ուղղությամբ ներխուժել է ՀՀ սուվերեն տարածք եւ իր հսկողության տակ պահում մի շարք ռազմավարական բարձունքներ՝ թե Սյունիքում, թե Գեղարքունիքում, ինչը կանխելու փորձ անգամ չի արվել ՀՀ սահմանապահների կողմից եւ արդեն 8-րդ օրն է՝ թշնամին դիրքավորվել է մեր տարածքում։ Պաշտոնական Երեւանը խորհրդակցությունների համար դիմել է ՀԱՊԿ-ին։ Իսկ մայիսի 18-ին ՀՀ ՊՆ-ն հայտարարեց, թե ողջամիտ ժամկետներում ադրբեջանցի զինվորականների՝ առանց նախապայմանների իրենց ելման դիրքեր չվերադառնալու դեպքում, ՀՀ զինված ուժերն իրավունք են վերապահում խնդիրը լուծել այլ, այդ թվում նաև ուժային տարբերակով։ Իսագուլյանն ընդգծում է՝ ադրբեջանական զորքին պետք էր ուժով հեռացնել առաջին օրը։
«Լավ, 250 հոգի մտել են քո սահման՝ շրջափակի, կալանավորի, մեր գերի ընկած քույր, եղբայրների հետ էլ փոխանակեք։ Ի՞նչ է նշանակում՝ մտել են Հայաստան, մենք ՀԱՊԿ-ին ասում ենք՝ գիտեք ինչ, եկեք մեզ օգնեք։ Ամոթ է, մենք հաղթող ժողովուրդ ենք եղել։ Հիմա 200-300 հատ թուրք սարերով, առանց տեխնիկայի գալիս են, մենք աղիողորմ դիմում ենք սրան-նրան, թե մեզ օգնեք։ Ստեղ էլ հայտնվել են քաղաքական գործիչներ, որ ասում են՝ տեսաք, Ռուսաստանը մեզ չի օգնում։ Իրենց ուզում եմ ասել՝ գիշերները, որ դուք ձեր կանանց հետ եք լինում, էլի ուրիշներին օգնությա՞ն եք կանչում։ Ամոթ է»
Իսագուլյանն ասում է՝ մեր ընտանիքի ներսում խնդիր կա, իսկ մենք ուրիշին կանչում ենք օգնության։ ՀԱՊԿ-ին դիմելը հասկանալի կլիներ, եթե օրինակ մեծ հարձակում լիներ ՀՀ-ի վրա՝ կրկին թուրք-ադրբեջանական տանդեմը ահաբեկիչներով հարձակում գործեր․
«200 բաշիբոզուկ եկել է, ընդ որում, երբ մեր հովիվները մահակով գնում են իրենց ընդառաջ՝ վախում ու փախչում ենք, հիմա օգնություն ենք խնդրում»։
Գառնիկ Իսագուլյանն ասում է՝ այս պարագայում չպետք է վախենալ, հակառակ դեպքում թշնամին մինչև Երևան էլ կարող է հասնել։ Միակ գործողությունը, որ ճիշտ կլիներ՝ սահմանը հատած ադրբեջանական զորքին վերացնելն էր։
«Արցախից էին ուզում ազատվել, Հայաստանի՞ց էլ են ուզում ազատվել։ Արցախի պարագայում միայն գոռում էին, որ Հայաստան է ու վերջ, բայց ոչ ոք պատրաստ չէր պաշտպանելու Արցախը։ Հայաստանի պարագայում, եթե այդպես է, փոսը փորենք պառկենք մինչև մեր վրա հող կլցնեն»։
Իսագուլյանը հիշեցրեց նաև հունվարի 11-ը, երբ հանրությունն առաջին անգամ Փաշինյանից լսեց «միջանցք» բառը։ Նոյեմբերի 9-ի համաձայնագրում նման հարց չէր քննարկվել, ուստի Փաշինյանը պայմանավորվածություններ ուներ Ալիևի հետ։
«Ալիևն ասել է միջանցքի մասին, Փաշինյանն ասել է` այո։ Ռուսները դրա մասին չեն իմացել։ Լավրովի այցերը ու հայտարարությունները նայեք՝ միջանցքի մասին խոսք չկա, կոմունիկացիաների բացումը չի նշանակում միջանցքի տրամադրում։ Փաշինյանը ամսի 11-ին Ալիևի հետ Մոսկվայում հստակ համաձայնության է եկել։ Ասում է՝ Զանգեզուրի հարց չկա, բայց տխմար է՝ երևի այդ մարդը չի հասկանում, միջանցք ու կոմունիկացիաները իրարից չի տարբերում»։
Կդիմի արդյոք ՀՀ-ն ռազմական գործողությունների՝ Իսագուլյանը նշեց՝ պարտավոր ենք դա անել, որովհետև պետության պարտքն է, որ տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգությունները թույլ չտա։
«Հանդուրժեցիր մեկ մետր, հանդուրժելու ես ամբողջը»,- եզրափակեց Իսագուլյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից