ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանը տեսավ, որ Հայաստանի իշխանությունները գտնվում են ոչ ադեկվատ վիճակում, նրանք շատ տեղերում կարող են առաջ գալ, այդ թվում՝ Տավուշի մարզում, Եղեգնաձորում, Վայքում, Արարատում. Փորձագետ 05/19/2021 18:02 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ վարչապետը ՀԱՊԿ-ին դիմել էր խորհրդատվությունների մակարդակով և հիմա եղել են խորհրդատվություններ, այդ թվում նաև ՌԴ ԱԳ նախարարի միջոցով։ Պատերազմից ու բախումներից խուսափելու համար Ռուսաստանն առաջարկում է սահմանազատում իրականացնել, ինչը միջազգային նորմերով իրականացվող գործընթաց է և որոշ ժամանակ է պահանջելու։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով Երևանին և Բաքվին ուղղված Լավրովի առաջարկին։
Ռազմական փորձագետի խոսքով ստեղծված իրավիճակը հղի է ռազմական բախումով, ինչն այս պահին ձեռք է տալիս միայն ուժեղ կողմին։
«Հայկական կողմն իր անգործությամբ, մեծամիտ և պոպուլիստ խոսքերով, որ մեր սահմաններն ամբողջովին պաշտպանված են և պետք չէ, որ մեր պատգամավորներն ու հակառակորդը տեսնեն՝ ինչպես ենք իրականացնում մեր պաշտպանությունը, ցույց տվեց, որ սահմաններն անպաշտպան են։ Եթե պետական ինստիտուտներն իսկապես գոյություն ունեն, պետք է շատ արագ ծառայողական քննություն սկսվի և պարզվի, թե ինչպես հակառակորդը կարողացավ երկու մարզերի տարածքում բավականին առաջանալ։ Ընդ որում` նրանք սկզբունքորեն հետ չեն գնալու, հնարավոր է որոշակի նահանջեն, բայց կարևոր բարձունքները պահելու են մինչև սահմանազատման աշխատանքներն ավարտվեն»,-նշեց փորձագետը։
Սահմանազատման աշխատանքներ իրականացնելու համար պետք է երկու երկրների կառավարությունների կողմից ստեղծվի միջգերատեսչական հանձնաժողով, այլ կերպ ասած քարտեզների վրա աշխատող մասնագիտական խմբեր, որից հետո տեղում նշագրում պետք է իրականացվի, նոր հանձնաժողով ստեղծվի, որն արդեն սահմանագծում է իրականացնելու։ Սակայն այս գործընթացը կարող է նաև ամիսներ տևել, որի ընթացքում ադրբեջանցիները, ըստ երևույթին, շարունակելու են մնալ ՀՀ տարածքում։
«Ադրբեջանը հայկական կողմի համար լծակ ունի։ Գորիս-Կապան ավտոմայրուղու մի հսկայական հատված՝ մոտ 21 կմ Ադրբեջանի տարածք է, և նրանք կարող են այդ ճանապարհը երկկողմանի փակել։ Հայկական կողմը ստիպված պետք է այդ ճանապարհը շրջանցելով, Տաթևի ուղղությամբ ոչ բարեկարգ ճանապարհով գնա։ Այնինչ իշխանությունները զբաղված են Երևան քաղաքի ասֆալտապատման աշխատանքներով՝ թողնելով կարևորագույն ստրատեգիական նշանակություն ունեցող ճանապարհների շինարարությունը բարձիթողի վիճակում։ Այսինքն` Գորիսի ճանապարհն ուղղակի նշանառության տակ է, Սիսիանի օդանավակայանն է ուղղակի նշանառության տակ։ Կարող են ցանկացած ժամանակ սադրել։ Քանի որ Ադրբեջանը տեսավ, որ Հայաստանի իշխանություններն այս պահի դրությամբ ևս գտնվում են ոչ ադեկվատ վիճակում, նրանք շատ տեղերում կարող են առաջ գալ, այդ թվում նաև Տավուշի մարզում, Եղեգնաձորում, Վայքում, Արարատում։ Այսինքն` ամբողջ հայ-ադրբեջանական սահմանում նրանք կարող են առաջ գալ։ Պատկերացնո՞ւմ եք սահմանազատման գործընթացը որքան ժամանակ կարող է տեղի ունենալ Հայաստանի և Ադրբեջանի սահմանում։ Եթե իշխանությունները չեն դիմագրավում Ադրբեջանի կողմից իրականացվող ագրեսիային, ապա նրանց համար խոչընդոտ չկա և ցանկացած ժամանակ կարող են բավականին առաջ գալ»,-ասաց ռազմական փորձագետը՝ հավելելով, որ այս իրավիճակը փոխելու կարևորագույն գործիքը Հայաստանում իրավիճակը համարժեք գնահատող, կամային որակներ, մասնագիտական կարողություններ ունեցող իշխանության ձևավորումն է։
Հայկ Նահապետյանը գտնում է, որ ադրբեջանցիների խնդիրն այս պահին ոչ թե գյուղերում բնակիչներին սպանելն է, այլ այդ գյուղերը հայաթափելը, ինչի համար պետք է ստեղծվի հոգեբանական համապատասխան վիճակ, որպեսզի գյուղացին զգա՝ ինքն անպաշտպան է։ Փորձագետի խոսքով այնտեղ ապրող մարդկանցից խլվում է միջազգային բոլոր օրենքներով ու կոնվենցիաներով ամրագրված ապրելու, աշխատելու և սեփականություն ունենալու իրավունքը, առանց որոնց մարդն այլևս ցանկություն չի ունենա այդ բնակավայրերում ապրելու։
«Եթե Սև լիճը վերցնում են ու ասում, որ շուտով այնտեղ բնակավայր կարող են կառուցել, ինչը խիստ տրամաբանական է, դա նույնպես կնպաստի հայաթափմանը։ Հիմա ադրբեջանցիները մեր տարածքը գրավում են՝ մեր քաղաքացիներին այնտեղից հանելու պայմաններ ստեղծելով։ Առաջ գալով՝ նրանք ոչ միայն բարձունքներ են վերցնում, այլև հոգեբանորեն ազդում են, որ մարդիկ իրենց անպաշտպան զգան»,-նշեց Հայկ Նահապետյանը։
Վերջինս ընդգծեց՝ ադրբեջանցիները փորձում են նախքան նոր իշխանությունների ձևավորումն առաջանալ, և եթե գործող իշխանությունն ընտրությունների միջոցով վերարտադրվի, ապա փորձագետի կարծիքով երրորդ Հանրապետության էջը կարող ենք փակել։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ