ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
40 կամավորագրված քաղաքացիներին կառաջնորդի Գառնիկ Իսագուլյանը. Հրանտ Բագրատյանը բանակցում է՝ կամավորներին զինելու և սահման ուղարկելու համար 05/19/2021 14:00 | ԼՐԱՀՈՍ
Մոտ 40 քաղաքացի արդեն արձագանքել է Գառնիկ Իսագուլյանի, Հրանտ Բագրատյանի եւ Զարուհի Փոստանջյանի համատեղ հայտարարությանն ու կամավորագրվել՝ մեկնելու սահմանների պաշտպանության համար։ Այս մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրել է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը ։
«Հրանտ Բագրատյանը սկսել է բանակցությունները, որպեսզի տեսնենք՝ հնարավո՞ր է արդյոք, որ մենք կարողանանք այդ մարդկանց զինել, ուղարկել սահման։ Ընդ որում կամավորագրվածների մեջ նաև ես եմ, որևէ խնդիր չկա։ Այսօր, եթե մեզ այդ թույլտվությունը տան, գոնե 40 հոգով կգնանք սահման, ես էլ իրենց կառաջնորդեմ։ Հարկավոր է սթափվել»,- նշել է գործիչը։
Հիշեցնենք, որ Գառնիկ Իսագուլյանը, Հրանտ Բագրատյանն ու Զարուհի Փոստանջյանը համատեղ հայտարարությամբ կոչ էին արել Ազատության հրապարակում հայտարարել աշխարհազորի հավաք։ ՀՀ Զինված ուժերին ու ոստիկանությանը պարտադրել զինել աշխարհազորը և օժանդակել դրանց տեղափոխումը՝ Վարդենիս ու Սյունիք։ Նաև հայտարարել էին, որ պետք է ձեռնարկվեն արմատական միջոցառումներ՝ ՀՀ տարածքային ամբողջականությունը վերականգնելու և պաշտպանելու ուղղությամբ, սակայն, դրանք չեն իրագործվել։
«Մենք փորձում էինք այդ հայտարարությունը 17-ի ֆորմատով ընդունել և հուսով էինք, որ դրան կլծվեին բոլոր այն դաշինքներն ու կուսակցությունները, որոնք ընտրապայքարի մեջ են մտել»,- նշել է Իսագուլյանը։
Նրա խոսքերով՝ հաճախ են իրենց մեղադրում անգործության մեջ, հիմա էլ առաջարկել են շատ գործնական քայլեր, քանի որ տեսնում են, որ մեր սահմաններում զորքը չի կանգնում, որովհետև քաղաքական ղեկավարության կողմից ուղղակի արգելվում է.
«Որոշեցինք աշխարհազոր կազմակերպել կամավորության սկզբունքով և մարդիկ կամավոր իրենք պատրաստ են գնալ սահմանները պաշտպանել, մենակ թե իշխանությունները տրամադրեն համապատասխան միջոցները ՝ խոսքս զենքի մասին է, կամ գոնե մարդկանց չկալանավորեն, ոնց որ կալանավորում են մյուս կամավորներին։ Սա է մեր հայտարարությունն ու գործողությունները»։
Իսագուլյանը նկատեց նաև, որ հանրությունը, կարծես թե, չի գիտակցում՝ ինչ է տեղի ունենում։ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահը ցավալի է համարում, որ հավաքի կոչ է արվում, իսկ նույն հանրությունը, որ մեղադրում է իրենց անգործության մեջ՝ քայլեր չի ձեռնարկում։
«Հիմա ո՞րն է ամենակարևորը՝ Սյունիքի հետ կապված խնդիրները, թե արտահերթ ընտրությունները։ Մենք նաև սրանով մեսիջներ ենք ուղարկում դաշինքներին, որոնք որպես ընդդիմություն պետք է մասնակցեն ընտրություններին։ Անչափ կարևոր է գիտակցումը։ Գուցե ժամանակն է, որ բոլոր եկեղեցիները զանգեր հնչեցնեն։ Մենք նույնիսկ չկարողացանք այս իրավիճակում մեկտեղել մեր նախկին ղեկավարներին։ Սա էլ է շատ վատ երևույթ։ Ի՞նչն է ավելի առաջնային։ Այո, Նիկոլի դավադիր իշխանությունը պետք է հեռացնել, ինքը փողոցով է եկել, փողոցով էլ պետք է հեռացնել։ Դա մեր հիմնական թեզն էր»։
Իսագուլյանը տեղեկացրեց, որ նամակ են հղելու Վեհափառ հայրապետին, որ բոլոր եկեղեցիների զանգերը հնչեցվեն։ Կասկածում է նաև, որ մարդը, ով հայրենիք է ծախել, կարող է ընտրություններով իշխանություն տալ։ Ուստի փողոցը պետք է ակտիվ մնա։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ