ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Այս պահին անհրաժեշտ է ադրբեջանցի դիվերսանտներին շրջապատել, զինաթափել և ձերբակալել. Փորձագետը իրավիճակի հանգուցալուծման երեք ուղի է մատնանշել 05/19/2021 20:32 | Քաղաքական
Ադրբեջանական կողմը, հստակ հասկանալով, որ նոյեմբերի 10-ից Հայաստանում ստեղծվել է ներքաղաքական ճգնաժամ, իսկ իշխանության ղեկին էլ դավաճանական ռեժիմի ներկայացուցիչներ են, առիթից օգտվելով ապօրինի զբաղեցնում են ռազմավարական դիրքերը։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց միջազգայնագետ, «Օրբելի» կենտրոնի փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ադրբեջանցիների կողմից ՀՀ պետական սահմանը հատելուն և արդեն մի քանի օր շարունակ ՀՀ սահմանում մնալուն։
Նրա խոսքով ՀՀ զինված ուժերը երկու-երեք շաբաթվա ընթացքում կարող էին զբաղեցնել ու ամրապնդել ռազմավարական կարևոր նշանակության բարձունքները, սակայն դրա համար քաղաքական իշխանությունների հրամանն էր պետք, ինչը պատերազմից վեց ամիս անց այդպես էլ չստացան։
«Պատճառն այն է, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած ռեժիմի ներկայացուցիչները 2020-ի նոյեմբերի 10-ից հետո զբաղված են եղել իշխանությունն ամեն գնով պահպանելու, այլ ոչ թե ՀՀ սահմաններն ամրապնդելու հարցով»,-նշեց Անդրանիկ Հովհաննիսյանը։
Փորձագետը նշեց, որ Արցախի Հանրապետության նկատմամբ թուրք-ադրբեջանական տանդեմի սանձազերծած ահաբեկչական ագրեսիայից հետո ինքը և մի շարք այլ քաղաքական գործիչներ բազմիցս զգուշացրել են, որ Նիկոլ Փաշինյանն Իլհամ Ալիևի հետ բանավոր պայմանավորվածություններ է ձեռք բերել, ինչի արդյունքում պատրաստվում է թշնամուն հանձնել Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի որոշ ռազմավարական դիրքեր։
«Մարդիկ չէին հավատում, փաստեր էին պահանջում, իսկ հիմա իրենց սեփական աչքերով են տեսնում, թե ինչ է կատարվում սահմանամերձ տարածքներում։ Նույնը շուտով տեղի է ունենալու Արարատի և Վայոց Ձորի մարզերում, եթե ազգադավները՝ Փաշինյանի գլխավորությամբ, մնան իշխանության ղեկին։ Քանի դեռ Նիկոլ Փաշինյանը հանդիսանում է ՀՀ վարչապետ, մեր հայրենիքն ինչպես մարդկային, այնպես էլ տարածքային նոր կորուստներ է ունենալու»,-նշեց Անդրանիկ Հովհաննիսյանը։
Փորձագետը գտնում է, որ այս պահին անհրաժեշտ է ադրբեջանցի դիվերսանտներին շրջապատել, զինաթափել և ձերբակալել, որպեսզի հետագայում հնարավորություն ունենանք փոխանակել Բաքվում գտնվող հայ ռազմագերիների հետ. «Մինչև թշնամին հուժկու հարված չստանա, որքան հնարավոր է տարբեր ուղղություններով առաջ է գալու»,-ասաց փորձագետը։
Դիտարկմանը, որ արդեն 7 օր է, ինչ թշնամին ՀՀ տարածքում է և հայկական կողմը որևէ քայլ չի ձեռնարկել, հնարավո՞ր է այժմ նման միջոցի դիմի, Անդրանիկ Հովհաննիսյանն ասաց. «Այդ հատուկ գործողությունը պետք է տեղի ունենար հենց առաջին օրը, երբ թշնամին խախտեց Հայաստանի պետական սահմանը։ Իշխանությունների անգործությունը պետական դավաճանություն է, և սա ՀՀ Սահմանադրության ու սահմանապահ զորքերի մասին օրենքի խախտում է։ Այս ամենը կարող է մեր պետության համար ճակատագրական դառնալ։ Ադրբեջանցի դիվերսանտներն ամրապնդվում են գրավյալ տարածքներում և օրեկան մի քանի հարյուր մետր առաջ մղվում։ Երկու տարբերակ ունենք կա՛մ պետք է հեռացնենք իշխանությունից դավաճանական ռեժիմին, կա՛ հուժկու հարված հասցնենք թշնամուն, հակառակ դեպքում ստիպված կլինենք դիմանալ նվաստացմանը և մոտակա տարիներին աղուհացով դիմավորել ադրբեջանցիներին Երևանում և այլ քաղաքներում»,-նշեց Անդրանիկ Հովհաննիսյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ