ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եթե այս պահին համառություն, ատամ ցույց չտանք, մենք կկորցնենք Հայաստանը. Սոֆյա Հովսեփյան 05/19/2021 20:27 | Քաղաքական
Իշխանությունը տարածքային որևէ զիջումների չպետք է գնա, եթե մեկ անգամ զիջենք, էլի ենք զիջելու: Եթե այս պահին համառություն, ատամ ցույց չտանք, մենք կկորցնենք Հայաստանը: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին:
Պատգամավորի համար անհասկանալի էր, ինչո՞ւ են թույլ տվել, որ հակառակորդը մտնի Հայաստանի տարածք, որ հիմա էլ խնդրում են, որպեսզի հետ գնա.
«Չպետք է անգամ թողնեին, որ ադրբեջանցի զինվորները Հայաստանի սահմանին մոտենային, ուր մնաց սահման ներխուժեն: Փորձեք մեկդ Ադրբեջանի սահմանն անցնել, տեսեք՝ ինչ կանեն: Ամեն ինչ ամլացել է, բանակին դարձրել են չգործող կառույց, զինվորը չգիտի կրակի կդատվի, թե՞ չկրակի կդատվի, անհասկանալի իրավիճակ է»:
Դիտարկմանը, որ երբ ԱԺ նիստերի ժամանակ պատգամավորները բարձրաձայնում էին սահմանի հետ կապված խնդիրները, վարչապետի պաշտոնակատարն ասում էր, որ աշխատանքներ իրականացվում են, մինչդեռ վերջին զարգացումները ցույց տվեցին, որ խնդիրներ կան առաջնագծի կահավորման հետ կապված, պատգամավորը նկատեց՝ իրենց կողմից խնդիրը բարձրաձայնելուց մեկ շաբաթ էլ չանցավ, երբ հակառակորդն առաջացավ։
«Այն պարագայում, երբ իշխանությունը շարունակում է թերագնահատել իր թշնամուն, երբ շարունակում է անտեսել, թե ինչպիսի պետության հետ գործ ունի, այս խնդիրն ենք ունենալու։ 44-օրյա պատերազմի ժամանակ թշնամին օգտագործեց հնարավոր բոլոր նորարարական տեխնոլոգիաները և արդյոք նրանք այսօր կարիք ունեն, որ մեր պատգամավորներն ասեն՝ սահմանն ինչպիսի վիճակում է։ Սա նշանակում է, որ մեր կառավարությունը ոչ թե 80-ականների, այլ շատ հին ժամանակների տեխնոլոգիաներով է ռազմագիտությունը պատկերացնում, ինչը շատ լուրջ խնդիր է»,-ասաց Սոֆյա Հովսեփյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ մայիսի 12-ի առավոտյան հակառակորդը առանց կրակոցի միանգամից 3-4 կմ գրավել է՝ առաջանալով Սյունիքի մարզի Իշխանասարի ուղղությամբ եւ դիրքավորվել Սեւ լճի մոտակայքում, մայիսի 13-ին արդեն հայտնի դարձավ, որ նրանք առաջացել են նաեւ Վարդենիսի եւ Սիսիանի ուղղությամբ։ Նիկոլ Փաշինյանի կողմից հրապարակված տվյալների համաձայն՝ 250 ադրբեջանցի զինվոր գտնվում է մեր երկրի տարածքում։ Վերջիններս ոչ միայն չեն ոչնչացվել որպես դիվերսանտներ, այլ անգամ չեն հռչակվել որպես դիվերսանտներ ու կալանավորելու ուղղությամբ քայլեր չեն արվել։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ