ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորումը չարորակ ուռուցք է Հարավային Կովկասի առողջ մարմնում, որը մետաստազներ է տալիս. Ոսկանյան 05/18/2021 20:04 | Քաղաքական
Արցախում 44-օրյա պատերազմից հետո, Հարավային Կովկասի տարածաշրջանում Ւրանի արտաքին քաղաքական օրակարգում ստացել է ավելի մեծ նշանակություն, քան նախկինում է եղել: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:
Նշենք, որ նախօրեին Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային Ժողովի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Մոջթաբա Զոլնուրի հայտարարեց, որ ԻԻՀ-ն չի ընդունում տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի:
«Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը շատ պարզ, հստակ և որոշիչ է. մենք չենք ընդունում տարածաշրջանի որևէ փոփոխություն, տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի, մենք չենք ընդունում որևէ վերտարածաշրջանային ուժ մեր սահմանների մոտ: Եթե Հայաստանի տարածքի մի մասը ցանկանան վերցնել, և մեր սահմանները փոփոխության ենթարկվեն, այսինքն՝ ունենանք նոր հարևան, դա մեզ համար ընդունելի չէ: Անցյալի սահմանները պետք է ամբողջությամբ լինեն պաշտպանված, և պետք է պահպանվի Իրանի Իսլամական Հանրապետության ընդհանուր սահմանը Հայաստանի հետ»,- հայտարարել է Մոջթաբա Զոլնուրին: Ադրբեջանական մամուլը այդ հայտարարությունը դավաճանական է անվանել։
Ոսկանյանը նկատեց, որ ադրբեջանական լկտի քաղաքականության արդյունքում, Հայաստանի տարածքում բացահայտ օկուպացիոն քաղաքականության հետևանքով ստեղծվում են որոշակի ռիսկեր ՀՀ-Իրան կապի առումով, և Թեհրանի դիրքորոշումները կոշտացել են:
«Եթե դա նույնիսկ չի երևում դիվանագիտական մակարդակում արվող հայտարարություններում, ապա խորհրդարանական դիվանագիտության մակարդակով իրանցիները ավելի բաց են խոսում, որի վկայությունն է նաև ԻԻՀ Ազգային Ժողովի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Մոջթաբա Զոլնուրի հայտարարությունը»,- նշեց իրանագետը:
Ոսկանյանի փոխանցմամբ՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում իրանցիների կողմից ռազմական գործողությունների գնալու համար անհրաժեշտ է, որ մենք ունենանք համապատասխան անվտանգային պայմանագրային դաշտ, մինչդեռ դա չունենք։
«Մենք կարող ենք հստակորեն արձանագրել մի հանգամանք, որ իրանցիները, առանց որևէ կողմի հետ համաձայնեցման, կարող են գնալ ռազմական գործողության և դիտարկում են այդ գործողությունը, եթե Իրանի անվտանգությանը վտանգներ սպառնան Արցախի օկուպացված հատվածներից, որտեղ գտնվում են ահաբեկիչները: Այս մասին նաև հայտարարել է Ւրանի Իսլամական Հանրապետության դեսպանը `Երևանի պետական համալսարանի ուսանողների հետ ունեցած հանդիպման ընթացքում: Եվ դա կարծում եմ իրանական կողմում արդեն քննարկված հարց է: Եթե Իրանը ունենա հստակ տեղեկատվություն ահաբեկչական խմբավորումների ներկայության և դրանցից բխող վտանգների մասով, ապա պատժիչ գործողությունների կգնա նաև անդրսահմանային կտրվածքով», - նշել է նա:
Անդրադառնալով Սյունիքի նկատմամբ ադրբեջանցիների բացահայտ սպառնալիքներին, Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ ցինիկ հայտարարություններին, ապա բանախոսի դիտարկմամբ՝ Ադրբեջանի բռնապետը լկտիորեն խոսում է այս մասին նաև մեզ վրա հոգեբանական ճնշում գործադրելու նպատակով:
«Ցավալի է, բայց Հայաստանից համարժեք արձագանքներ, թե գործողությունների, թե քարոզչական միջոցառումների տեսքով չեն ստացվում: Եվ ակնհայտ է, որ իրանցիները խստորեն դեմ են որևէ ծրագրին, որի արդյունքում Հայաստանի ինքնիշխան տարածքի որևէ հատվածի վրա հայկական իշխանությունը չի տարածվում», - արձանագրել է իրանագետը եւ ավելացրել, որ Ռուսաստանի և Իրանի շահերը այդ միջանցքի վերաբերյալ չեն հակասում իրար:
«Չեմ կարծում, որ Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի տարածքով որևէ միջանցքի գոյությանը: Ակնհայտ է, որ նոյեմբերի 9-ի այդ աղետալի հայտարարությունը արձանագրում է կոմունիկացիաների բացման տեսլական, այլ ոչ թե միջանցքների գոյությունը: Սակայն, այնտեղ կա բավական բարդ մի ձևակերպում, որից կառչելով ադրբեջանցիները խոսում են միջանցքի մասին: Այդ ձեւակերպումը արված է անհաջող կերպով, և դրա տարաբնույթ մեկնաբանությունները կասկածներ են թողնում միջանցքների վերաբերյալ պայմանավորվածությունների համատեքստում: Բայց ակնհայտ է, որ ոչ Ռուսաստանի, ոչ Իրանի, ոչ էլ Հայաստանի կենսական շահերի տիրույթում չեն տեղավորվում պանթուրքիստական այն ծրագրերը, որոնք ի վերջո հանգում են այդ «միջանցքի» գաղափարին:
Այն թուրքական կողմից առաջ է քաշվել դեռ 100 տարի առաջ և այժմ նրանք փորձ են կատարում կյանքի կոչել այդ ծրագիրը։ Մինչդեռ այն չպետք է կյանքի կոչվի, քանի որ այն վտանգում է թե Հայաստանի, թե Իրանի, թե Ռուսաստանի ազգային անվտանգությունը և շահերը: Մենք պետք է հստակորեն արձանագրենք նաև մեր գործընկերների հետ շփումներում, որ Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորումը չարորակ ուռուցք է Հարավային Կովկասի առողջ մարմնին, որը մետաստազներ է տալիս դեպի տարբեր երկրներ: Խոսքը վերաբերվում է թե Հայաստանին, թե Արցախին, թե Իրանին, թե Ռուսաստանին, ուստի այդ քաղցկեղային խնդիրը պետք է լուծում ստանա, այդ թվում Հայաստանի ուժեղացմամբ և ամրապնդմամբ», - ընդգծել է իրանագետը:
Հեղինակ՝ Անի Մշեցյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ