ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինչքան ընտրությունները մոտենան, այնքան իշխանությունների խոստումներն ու «միանգամյա» ակցիաները շատանալու են․ «Փաստ» 05/18/2021 08:41 | Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է․ <<Երևի թե նկատած կլինեք, որ իշխանությունները իմիտացիաների նոր շարք են սկսել, թե իբր լուրջ աշխատանքներ են իրականացնում, մտածում են քաղաքացիների բարեկեցության մասին։ Ըստ այդմ, կառավարության նիստերում որոշումներ են ընդունում, որոնցով փորձում են իբր շահել հանրության որոշակի հատվածների վստահությունը։ Այսինքն, սկսելը երևի ճիշտ բառը չէ, այս իշխանություններն այդպիսին են եղել միշտ, ուղղակի պատերազմից հետո, առավել ևս՝ ընտրություններից առաջ դա առավել ընդգծված են անում: Օրինակ՝ վերջերս կառավարության նիստում ընդունեցին հերթական որոշումը, թե Հայաստանում գիտաշխատողների աշխատավարձերը բարձրացնելու են հինգ տարվա ընթացքում։ Փաստացի իշխանությունները ուզում են ապացուցել, որ ինչ-որ հրաշքով հանկարծ սկսել են հասկանալ գիտության դերն ու նշանակությունը։ Ընտրություններից առաջ:
Կարծես հենց նույն Փաշինյանը չէր, որ 2019 թվականին Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ժողովի ժամանակ խորհուրդ էր տալիս հրաժարվել փողի մասին խոսակցությունից, քանի որ հենց սկսում են դրա մասին խոսել, արագ փակուղի են մտնում։ Փաշինյանը մի կողմից՝ հայտարարում էր գիտելիքահեն տնտեսության ստեղծման ու գիտությունը զարգացնելու անհրաժեշտության մասին, իսկ մյուս կողմից էլ՝ ցանկանում էր ցրել ԳԱԱ-ն ու հայագիտությունը հետին պլան մղել, իսկ գիտնականներին էլ համարում էր սուրճ խմողներ կամ թամադաներ։ Թերևս աշխատավարձերի բարձրացման մասին որոշումով (իսկ իրականում՝ պարզապես խոստումով) իշխանությունները փորձում են որոշակիորեն մեղմել գիտնականների ու դասախոսների զայրույթը, քանի որ նրանց գերակշռող մեծամասնությունը հստակ դիրքորոշում արտահայտեց Փաշինյանի հրաժարականը պահանջելու կապակցությամբ։
Բայց տեղի ունեցող ահավոր իրադարձությունների ու համատարած բարձիթողի իրավիճակի ֆոնին դժվար թե աշխատավարձի բարձրացման որոշումը էական ազդեցություն ունենա գիտական ոլորտի ներկայացուցիչների քաղաքական դիրքորոշման վրա։ Բացի դրանից, իշխանությունների նախագծերի նկատմամբ ընդհանրապես վստահություն չկա, քանի որ հետո պարզվում է, որ դրանք փուչ են և իրական նպատակին չեն ծառայում։ Կամ պարզապես անհիմն էին, սուտ էին, անիրագործելի էին և այլն: Դրա համար էլ հարց է, որ եթե նախքան համավարակը և պատերազմը բյուջեում միջոցներ կային, և Փաշինյանը հայտարարում էր, թե փողի խնդիր չունեն, ապա ինչո՞ւ այդ ժամանակ չէին բարձրացնում գիտությամբ զբաղվող մարդկանց աշխատավարձերը, իսկ հիմա, երբ ճգնաժամը խորանում է, և բյուջեի միջոցները սուղ են, որոշել են բարձրացնել։
Ընդ որում, այդ բարձրացումն էլ դեռ մեծ հարցական է, քանի որ, ինչպես ուսուցիչների դեպքում, գիտաշխատողները ևս պետք է ատեստավորում անցնեն աշխատավարձի նախատեսված սանդղակին հասնելու համար։ Մասնագիտական շրջանակներում կարծիք կա, որ իշխանությունները հնարավորություն կունենան ատեստավորումն այնպես իրականացնել, որ հնարավորինս քիչ աշխատողների աշխատավարձ բարձրանա ու հետո շեփորահարեն, թե աշխատավարձ են բարձրացրել։ Ի դեպ, քիչ չեն նրանք, ովքեր բարձրաձայնում են, որ եթե գիտաշխատողներն ու ուսուցիչները պետք է ատեստավորում անցնեն աշխատավարձերի բարձրացման համար ու որակներ ցույց տան, ապա ինչո՞ւ չպետք է նույն գործընթացով անցնեն նաև իշխանության շարքերում տաքուկ տեղավորված և շատ դեպքերում տարրական գիտելիքների չտիրապետողները։ Ու ընդհանրապես, պետությանն ի՞նչ օգուտ ոչինչ չանող ու աստղաբաշխական պարգևավճարներ ստացող պաշտոնյաներից, չէ՞ որ այդ գումարները կարելի էր շատ հանգիստ ներդնել կրթության և գիտության զարգացման ոլորտում։ Ոնց էլ լիներ, արդյունքները տեսանելի կլինեին։
Իսկ հիմա, մինչ գիտական ոլորտի մասնագետները սպասեն 2025 թվականին, որպեսզի արժանապատիվ աշխատավարձ ստանան, Հայաստանում գիտությունն արդեն քարուքանդ վիճակում կարող է հայտնվել, քանի որ պետք է գործել հենց այս պահին, որպեսզի հնարավոր լինի գոնե եղածը պահպանել։ Թերևս իշխանություններից այս հարցում լրջություն, առավել ևս արդյունք ակնկալելն անիմաստ է, քանի որ տարված վերարտադրության հույսերով՝ ինչքան ընտրությունները մոտենան, այնքան նրանց սին խոստումներն ու «միանգամյա» ակցիաները շատանալու են։ Տեսանք, թե 2018 թվականին Փաշինյանի տված խոստումների հետ ինչ եղավ, ու դժվար չէ պատկերացնել, թե այս նոր խոստումներին ինչ ապագա է սպասում>>։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 18․05.21թ համարում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ