Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Ադրբեջանական զինված ծառայողները, անօրինական գտնվելով ՀՀ ինքնիշխան տարածքում, զենքով սպառնացել են հովիվների. Ընդ որում, նրանք քաղաքացիական անձանց հետ շփվելիս եղել են դիմակներով. ՄԻՊ 05/18/2021   20:39  |  Քաղաքական

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքները Գեղարքունիքում եւ Սյունիքում հաստատել են, որ մայիսի 12-ին ու 13-ին ադրբեջանական զինված ծառայողները, անօրինական գտնվելով ՀՀ ինքնիշխան տարածքում, զենքով սպառնացել են հովիվների` ՀՀ սահմանային բնակիչներին: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Սյունիքում` ՀՀ Սեւ լճի տարածքից դեպի Գորիս համայնքի Վերիշեն գյուղն ընկած հատվածում մայիսի 12-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինված ծառայողները մոտեցել են կենդանիներ արածեցնող գյուղի հովիվին, սպառնացել են եւ զենքի ցուցադրումով պահանջել լքել իր անասնագոմն (մակատեղի) ու արոտավայրը:

Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքները ցույց են տվել, որ Վերիշենի հովիվի մակատեղին գտնվում է Ակներ, Վերիշեն ու մի շարք այլ գյուղերի բնակիչների կողմից մշտապես օգտագործվող արոտավայրի տարածքում՝ Սեւ լճից դեպի Վերիշեն քաղաքացիական բնակավայրն ընկած խորության վրա, իսկ Սեւ լիճն ինքնին գտնվում է ՀՀ տարածքում:

Գեղարքունիքում` ՀՀ Վարդենիս համայնքի Վերին Շորժա գյուղին հարակից արոտավայրերում` սարատեղիների (անասնագոմեր) տարածքներում ադրբեջանական զինված շուրջ 10 ծառայող մայիսի 12-ին մոտեցել են Վերին Շորժա գյուղի հովիվին ու սպառնացել զենքի ցուցադրումով` նրա հետ խոսելով նաեւ հայերեն:

Նույնը օրը, երբ թվով 6 հովիվ Վարդենիսից ու Այրք գյուղից իրենց խոշոր ու մանր եղջերավոր կենդանիներն են արածեցրել ՀՀ տարածքում գտնվող նույն արետավայրին հարակից ջրային ավազանի շրջակայքում, իրենց են մոտեցել են քանի տասնյակ ադրբեջանական զինված ծառայողներ, սպառնացել են զենքի ցուցադրումով եւ հեռանալու համար տվել են 5 րոպե ժամանակ, հակառակ դեպքում սպառնացել են գերեվարել:

Մայիսի 13-ին նույն կերպ զենքով շուրջ 50 ադրբեջանական ծառայող սպառնացել են Վերին Շորժա գյուղի հովիվին ու պահանջել հեռանալ ` հակառակ դեպքում սպառնալով սպանել կամ գերեվարել:

Նշվածից բացի, մայիսի 12-ին Գեղամասար Կութ գյուղի հովիվը գնացել է գյուղին հարակից իր սարատեղիում գտնվող անասնագոմ եւ հայտնաբերել է ադրբեջանական զինված ծառայողների` շուրջ 50 հոգի:

Մարդու իրավունքների պաշտպանի այցի ընթացքում պարզվել է, որ արոտավայրերը մարդկանց վարձակալության իրավունքով տրամադրվում են տեղական մարմինների փաստաթղթերով: Այսինքն` խոսքը օրինական հիմքով իրավունքներից ապօրինի զրկելու մասին է:

Հովիվների պնդմամբ` իրենք այլեւս հնարավորություն չունեն օգտվել արոտավայրերից: Ավելին, Կութ գյուղում, օրինակ, բնակիչները նշել են, որ կենդանիներին ստիպված են այլեւս չուղարկել սարատեղիներ:

Հարցն այն է, որ ադրբեջանական զինվորականները ֆիզիկապես են ներկա մարդկանց օրինական իրավունքներով պատկանող արոտավայրերում, իսկ մի մասի դեպքում էլ` անհնար օգտագործել դրանք` ադրբեջանական նշանառության տակ հայտնվելու պատճառով:

Ընդ որում, հովիվները տեղեկացրել են, որ իրենք նույնիսկ չեն կարողանում մոտենալ արոտավայրերին, քանի որ նման փորձի դեպքում ադրբեջանական զինվորականները հրազենից կրակ են արձակում: Խոսքը նաեւ վերաբերում է խոտհարքներին:

Հովիվների նշած այս հանգամանքները հաստատվել են Մարդու իրավունքների պաշտպանի ձեռք բերած այլ ապացույցներով եւս` արոտավայրերի օգտագործման փաստաթղթերով, տեղի ուսումնասիրություններով, համապատասխան լուսանկարներով եւ այլն:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2021թ. մայիսի 12-ի եւ 13-ի փաստահավաք աշխատանքները ապացուցում են, որ ադրբեջանական զինվորականները, լինելով զինված, սահմանային բնակիչների նկատմամբ կատարել են հանցավոր արարքներ` նրանց սպառնացել սպանել կամ գերեվարել անզեն քաղաքացիական անձանց, ապօրինաբար պահանջել են լքել արոտավայրերն ու հովիվների սարատեղիների անասնագոմերը, որոնք նրանց են պատկանում ՀՀ իրավասու մարմինների հատկացրած օրինական փաստաթղթերով:

Ադրբեջանական զինված ծառայողները խախտել են ՀՀ սահմանային բնակիչների միջազգայնորեն ճանաչված եւ ՀՀ սահմանադրությամբ ամրագրված իրավունքները` կյանքի, ֆիզիկական եւ հոգեկան անձեռնմխելիության, սեփականության եւ այլ կենսական իրավունքներ: Ընդ որում, նրանք քաղաքացիական անձանց հետ շփվելիս եղել են դիմակներով:

Ակնհայտ է, որ նման անօրինական արարքներից ՀՀ սահմանային բնակիչներին պաշտպանելու համար Ադբեջանի հետ սահմանային բոլոր հատվածներով Գեղարքունիքի եւ Սյունիքի շուրջ պետք է ստեղծվի անվտանգության գոտի:

Հարցն այն է, որ այս արարքները եզակի չեն: Մարդու իրավունքների պաշտպանի վերջին ամիսների փաստահավաք աշխատանքները արձանագրել են ՀՀ սահմանային բնակիչ հովիվների իրավունքներն ադրբեջանական զինվորականների կողմից խախտելու այլ դեպքեր եւս:

Հ.Գ. այս լուսանկարում ցույց է տրված արոտավայրի` ադրբեջանական նշանառության տակ լինելու օրինակ»,- գրել է ՄԻՊ-ը։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:17 18/05/2021  |  Քրեական խրոնիկոնՍյունիքի մարզի Շուռնուխ, Դավիթ Բեկ, Որոտան գյուղերի բնակիչների տները խլելու գործով դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու
19:48 18/05/2021  |  ՔաղաքականԳեղարքունիքի և Սյունիքի մարզերի սահմանագծում իրադրության ողջ ծանրությունը իշխանությունը դրեց զինվորականի ուսերին. Տիգրան Աբրահամյան
19:30 18/05/2021  |  ՎերլուծություններՍյունիքում ադրբեջանական 250 հոգանոց զորքի ագրեսիային զուգահեռ՝ «Կյանքի խոսք» աղանդի ներկայացուցիչներն ի՞նչ էին անում
19:26 18/05/2021  |  ԼՐԱՀՈՍԻմ նկատմամբ որս է հայտարարվել՝ ֆիզիկական բնաջնջման, թող փորձեն. Մանախ
19:03 18/05/2021  |  ԼՐԱՀՈՍԹաղավարդի կեսն Ադրբեջանի տիրապետության տակ է. Համայնքի ղեկավարը վստահեցնում է ադրբեջանցիներն իրենց տարածքում են կրակել
17:39 18/05/2021  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանը ենթադրել է, որ Հայաստանի կողմից համարժեք պատասխան իր գործողություններին չի լինելու. Մարգարով
14:38 18/05/2021  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանցին կանգնած է նույն դիրքում, փոփոխություններ այս պահի դրությամբ չկան. Մենուա Հովսեփյան
13:49 18/05/2021  |  ՄեկնաբանությունԴուք հայրենիքի գող եք. Ղազարյան
11:46 18/05/2021  |  ԼՐԱՀՈՍՊաշտպանը Եվրոպայի խորհրդի և Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի (МГИМО) բարձրաստիճան միջոցառմանը ներկայացրել է COVID-19-ի ընթացքում աշխատանքի առաջատար փորձը․ տեսանյութ
10:47 18/05/2021  |  ԼՐԱՀՈՍՌազմական տեղաշարժերը չսահմանագծված սահմանների մոտ անպատասխանատու են և սադրիչ. ԱՄՆ նախագահի խորհրդական

Արխիվ

[]