ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Զինված ուժերը ստեղծված են հատուկ բախման մեջ մտնելու համար, եթե թշնամին սահման է խախտում. Արա Զոհրաբյան 05/18/2021 15:10 | Հարցազրույց
Ադրբեջանցի զինծառայողներն արդեն 7-րդ օրն է, ինչ ներխուժել են ՀՀ պետական տարածք և փորձում դիրքավորվել՝ պատճառաբանելով, թե սահմանների ճշգրտման գործընթացներ են իրականացվում։ Ստեղծված իրավիճակի շուրջ «Փաստինֆո»-ն զրուցել է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի հետ։
- Պարոն Զոհրաբյան, 7-րդ օրն է, ինչ ադրբեջանցիները ներխուժել են ՀՀ պետական տարածք, շարունակում են առաջանալ՝ «սահմանների ճշգրտման» ինչ-որ պատճառաբանությամբ։ Ինչպե՞ս եք մեկնաբանում ստեղծված իրավիճակը։ Նախ՝ իրավաբանորեն ինչպե՞ս կարող ենք կոչել այդ գործընթացները։ Երկրորդ՝ որքանով է պաշտոնական Երեւանի արձագանքը համարժեք։
- Սա կոչվում է ագրեսիա, ներխուժում: Հայաստանի Հանրապետությունը իրավունք ունի ինչպես անհատական, այնպես էլ հավաքական ինքնապաշտպանության դիմել: Այսինքն, պետք է կանխեր ադրբեջանցիների մուտքը:
- Իշխանությունները փորձում են կարեւորել, որ թշնամու հակառակորդի առաջխաղացման ընթացքում փոխհրաձգություն չի եղել՝ սա իսկապե՞ս ձեռքբերում է, ողջունելի՞ է, որ հակառակորդն առանց կրակոցի մաս-մաս գրավում է ՀՀ-ն։
- Փորձեմ օրինակով պատասխանել: Եթե երեխաները երկու այգիներից մեկը պետք է ընտրեն, խնձոր գողանալու համար, և այգիներից մեկում տանտերը հրացան ունի ու կրակում է այգի ներխուժողների վրա, իսկ մյուս այգու տանտերը տանից դուրս չի գալիս, այլ միայն հայհոյում է, պարզ չի՞, որ երեխաներն ընտրելու են երկրորդ այգին: Ինչ է նշանակում խուսափել ենք բախումներից: Զինված ուժերը ստեղծված են հատուկ բախման մեջ մտնելու համար, եթե թշնամին սահման է խախտում:
-Թեև ադրբեջանցիների կողմից ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու և ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողությունների փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, ընդ որում՝ միայն երկրորդ օրը, բայց տեսնում ենք, որ պատշաճ քննություն չի իրականացվում։ Ինչպես կմեկնաբանեք իրավապահ մարմինների կողմից ցուցաբերվող անգործությունը։
-Այս քրեական գործը մեզ պետք է բացահայտելու համար, թե ինչո՞ւ այդ դիրքերը պատշաճ համալրված չեն եղել, ինչու՞ է մեր իշխանությունը անտարբեր մեր պաշտպանության հարցով: Անտարբեր է, թե՞ լավ էլ կողմնորոշված վերաբերմունք ունի: Ինչո՞ւ է Ադրբեջանը առավելություն ստացել:
- Նիկոլ Փաշինյանն ԱԽ նիստում հայտարարեց, թե Ադրբեջանի և Հայաստանի միջև երկկողմ սահմանագծման աշխատանքներ չեն կարող լինել, քանի որ պետությունները չունեն դիվանագիտական հարաբերություններ, գործընթացները կարող են իրականացվել երրորդ կողմի միջնորդությամբ։ Արդյո՞ք սա ինքնին չի վկայում այն մասին, որ Փաշինյանը եւս խոստովանում է, որ 2020 թվականի դեկտեմբեր ամսին տեղի ունեցած այսպես կոչված սահմանների որոշման գործընթացները եղել են ապօրինի։
-Մինչև 2020թ. սեպտեմբերն էլ չենք ունեցել դիվանագիտական հարաբերություններ, բայց արդյոք նման կերպ նվաստացված ու անպաշտպան ենք եղել: 2020թ. նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն փաստաթղթի պայմաններին էլ է հակասում այն ինչ արեց իշխանությունը, երբ հերթով զիջեց այն դիրքերը, որոնք այդ փաստաթղթում նշված չէին: Ցավոք այսօր ադրբեջանցիները վերահսկում են Սյունիք-Երևան ճանապարհը, Սյունիքի օդանավակայանը և շատ այլ բնակավայրեր:
-Կարծում եք՝ գործ ունենք կազմակերպված գործողությունների, թե ապաշհնորհ կառավարման հետ։
- Իմ անձնական կարծիքը հետևյալն է. Չի կարող այս կարգի կազմակերպված ապաշնորհ գործողությունների շղթա լինել: Ինչպես ասում են մեկ կամ երկու դեպքը զուգադիպություն է, իսկ դրանից ավելը՝ օրինաչափություն:
-Պարոն Զոհրաբյան, ի վերջո, հայկական կողմից տարածքներ են զիջվել՝ առանց որևէ միջազգային փաստաթղթի։ Արդյո՞ք այդ գործընթացները կարող են ունենալ իրավական ուժ։
- Միջազգային փաստաթղթերով, այդ թվում ՄԱԿ-ի կանոնադրությամբ, Հայաստանի սահմաններն անձեռնմխելի են ու պաշտպանված: Հայաստանը պետք է չորս գործողություն իրականացներ՝ 1. Ինքնապաշտպանություն. 2. Դիմեր ՀԱՊԿ-ին (պայմանագրի 4-րդ հոդվածով),
3. Դիմեր ՌԴ-ին՝ պայմանագրի հիմքով, 4. Դիմեր ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին:
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից