ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
20 տարի առաջ գրված այս հոդվածի հեղինակը Նիկոլ Փաշինյանն է և զարմանալի չէ, որ այսօր իրականացնում է Հայաստանի թուրքացում. Գեղամյան 05/18/2021 15:03 | Մեկնաբանություն
Սրանից ճիշտ 20 տարի առաջ՝ 2001թ. մայիսի 23-ին Հայաստանում տպագրվող թերթերից մեկում լույս տեսավ «Մենք ու մեր շահերը» վերնագրով մի հոդված, որն անդրադառնում էր Սյունիքով թյուրքական միջանցքի խնդրին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը։
«Այդ հոդվածում հեղինակը պնդում էր, որ «…Զավեշտն այն է, որ [Մեղրիով] Թուրքիայի Կենտրոնական Ասիա դուրս գալը մեր շահերին ոչնչով չի հակասում, այլ կրկնենք, հակասում է Ռուսաստանի ու Չինաստանի շահերին»: Փաստացի, հեղինակը պնդում էր, որ Թուրքիայի 100-ամյա ցանկությունը՝ Սյունիքով միջանցք ունենալու Հայաստանի շահերին չի վնասում։
Այնուհետև հեղինակը շարունակում է. «Այն, որ Մեղրին պետք է թուրքերին ու ԱՄՆ-ին, ուղղակի հոյակապ է... Հայաստանի դիրքորոշումը այս հարցում մեկը պետք է լինի. եթե Թուրքիան կամ Ադրբեջանը ուզում են հաղորդակցվել Մեղրիով, թող հաղորդակցվեն. թող օգտագործեն մեր տարածքը, թող օգտագործեն մեր երկաթուղին ու վճարեն դրա համար, ինչպես ընդունված է աշխարհում:» Ըստ հեղինակի՝ ոչ մի ռազմաքաղաքական խնդիր չկա, որ Թուրքիան և Ադրբեջանը միջանցք ունենան Սյունիքով՝ դրանից բխող իրական վտանգներով։ Ըստ էության՝ որոշակի գումար աշխատելու կարճատև մի հնարավորությունը գերադասվում է Սյունիքի սողացող թյուրքացմանը, որին ընդդիմացել են Հայաստանի առաջին Հանրապետության, Խորհրդային Հայաստանի և անկախ Հայաստանի բոլոր ղեկավարները։
Որպես արևելագետ արձանագրեմ, որ 20 տարի առաջ գրված այս հոդվածը մեր տարածաշրջանի իրական աշխարհաքաղաքականությունը չիմացող և կարճատես ու մակերեսային դատողություններ ունեցող մարդու կողմից է գրված, որը չի հասկանում, թե որքան կարևոր է Սյունիքով միջանցքը Թուրքիայի համար (և ոչ ԱՄՆ), որքան վտանգավոր Հայաստանի համար և թե իրականում ինչպես են դրան վերաբերում տարածաշրջանի այլ պետություններ՝ Իրանից մինչև Վրաստան։
20 տարի առաջ գրված այս հոդվածի հեղինակը Նիկոլ Փաշինյանն է։ Ուստի որևէ զարմանալու բան չկա, որ այսօր ՀՀ օկուպացիոն ռեժիմն այդ կապիտուլյանտի գլխավորությամբ իրականացնում է Հայաստանի թուրքացում՝ միջանցք տրամադրեով Թուրքիային և Ադրբեջանին ու մեր պետությանը դատապարտելով վերջնական մահվան։
Եւ չնայած հայազգի թուրքամետների կողմից փորձ է արվում ստել մեզ՝ պնդելով, որ թուրքերին տրամադրվելիք ճանապարհը միջանցք չէ, սակայն այդպիսի հնարքը էժան մանիպուլիացիա է, քանի որ եթե Հայաստանի սուվերեն տարածքով անցնելու է ճանապարհ, որը ունենալու է հատուկ կարգավիճակ (ըստ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարության), ապա դա ոչ այլ ինչ է, քան միջանցք (միջանցքի անունը չեն դնում «միջանցք», այն կարելի է կոչել ցանկացած բառով, բայց դրանից չի փոխվում էությունը)։
Այ հենց էսպիսի հոդվածներով են դավաճանները թուլացրել հայկական պետության գաղափարը և նպաստել թուրք-ադրբեջանական տեղեկատվական պայքարի տարածմանը մեզանում ավելի քան 20 տարի։
Եվ եթե այսօր առկա պայմաններով միջանցքը տրամադրվի թուրքերին, ապա Հայաստանի պետության վերականգնումը կդառնա բազմապատիկ անգամ ավելի բարդ»,-գրել է Վարուժան Գեղամյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ