ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ժամանակն է, որպեսզի հասարակությունը զինվի դրական էներգիայով.Զաքարյան 05/18/2021 15:14 | ԼՐԱՀՈՍ
Արտահերթ ընտրությունները՝ ցանկացած երկրում նշանակում են, որ առկա է քաղաքական իշխանության և կառավարման համակարգի ճգնաժամ, որի արդյունքում անհրաժեշտություն է առաջանում ժամանակից շուտ գնալ նոր իշխանության ձևավորմանը: Նոր իշխանությունը, կամ արտահերթ ընտրությունը, որպես կանոն տվյալ ժամանակահատվածի հակաճգնաժամային գործիքն է, որով սահմանադրական և օրինական ճանապարհով քաղաքացիներին հնարավորություն են տալիս դուրս գալ ստեղծված իրավիճակից: Այս մասին ֆեյսբուքի էջում գրել է ՊՆ նախկին փոխնախարար, «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Արտակ Զաքարյանը։
«Ցանկացած ընտրություն ունի իր նպատակը.
Հերթական ընտրությունները սովորաբար ընկալվում են որպես պետության կայուն զարգացման, հաջորդ իշխանության ձևավորման միջոցով հանրային ու պետական նշանակության խնդիրների լուծման միջոց: Հերթական ընտրությունները կայուն իրավիճակներում, քաղաքական դաշտի հերթական ընտրապայքարի, պետության ապագայի հաջորդ փուլի զարգացման ու առաջընթացի ծրագրային պայքար է:
ՀՀ բոլոր ընտրությունները՝ մինչև 2017թ. եղել են հերթական ընտրություններ՝ բացառությամբ 1998թ. նախագահական և 2018թ. խորհրդարանական ընտրությունները: 1995թ., 1996թ., 2003թ., 2007թ., 2008թ., 2012թ., 2013թ., 2017թ. համապետական ընտրություններում մեր քաղաքացիները կայուն զարգացման պայմաններում կայացրել են պետության ապագայի և զարգացման հաջորդ փուլի ընտրությունը:
Արտահերթ ընտրությունները՝ ցանկացած երկրում նշանակում են, որ առկա է քաղաքական իշխանության և կառավարման համակարգի ճգնաժամ, որի արդյունքում անհրաժեշտություն է առաջանում ժամանակից շուտ գնալ նոր իշխանության ձևավորմանը: Նոր իշխանությունը, կամ արտահերթ ընտրությունը, որպես կանոն տվյալ ժամանակահատվածի հակաճգնաժամային գործիքն է, որով սահմանադրական և օրինական ճանապարհով քաղաքացիներին հնարավորություն են տալիս դուրս գալ ստեղծված իրավիճակից:
Ե՛վ 1998թ. նախագահական ընտրություններում, և՛ 2018թ. խորհրդարանական ընտրություններում հեռացող Նախագահը, կամ իշխող մեծամասնությունը պարտված համարելով իր ծրագրերն ու առաջնահերթությունները՝ իրենց տեղը զիջել են այլ քաղաքական ուժերի: Այսինքն՝ ընտրության պատճառ հանդիսացած իշխանությունները համակերպվել իրենց պարտության (գուցե նաև ժամանակավոր) հետ, բայց լիարժեք իրավունք են ունեցել մնալու և շարունակելու իրենց քաղաքական պայքարը:
2021թ. ցավոք մենք պարտադրված ենք գնալու ՀՀ պատմության մեջ երրորդ արտահերթ ընտրությունների:
Այս իրավիճակը խիստ բացառիկ է, և համեմատելի չէ արտահերթ ընտրությունների նախորդ պատճառների հետ: Այս արտահերթ ընտրությունները գործող իշխանության հետ ոչ թե ծրագրային կամ գաղափարական հակասությունների արդյունքն է, այլ պետության հանդեպ սպառնալիքների և ազգային խոշորամասշտաբ ձախողումների հետևանք:
Կապիտուլյացված Նիկոլը և իր ձախողված ապազգային “կերպարները” գիտակցում են, որ վաղ թե ուշ պետք է հեռանան և հեռանալու համար ընտրել են այս ճանապարհը, որպեսզի իրենց անվտանգ հեռացման գործը դնեն հասարակության վրա: Իսկ եթե ընտրության արդյունքում մնան, ապա Արցախը թշնամուն հանձնելու, 5000-ից ավելի զոհերի, Սյունիքի, Գեղարքունիքի, Տավուշի սահմանամերձ շրջանները բզկտելու, պետական համակարգը ձախողելու, տնտեսությունն ու անվտանգությունը քայքայելու, ինչպես նաև միտումնավոր պարտված պատերազմի պատասխանատվության ամբողջ բեռը դնելու են ժողովրդի վրա: Սա է նիկոլիզմի հաշվարկը:
Բացի այդ, նիկոլիզմն ունի նաև իր գոյության պահպանման խնդիրը: Հույս ունեն, որ վարչական ռեսուրսների, կեղծիքների և ուժային բախումների միջոցով կարող են վերարտադրվել: Դա ինքնապահպանական բնազդն է, որը բացառել չի կարելի:
Կյանքը շարունակվում է և ապրել է պետք: Ապրել որպես Հայ, ապրել արժանապատիվ և անվտանգ կյանքով: Ապրել զարգանալու, ուժեղանալու և պետությունը վերականգնելու ճանապարհով: Ապրել համերաշխ ու միասնական: Ապրել հավատով ու հույսով: Սա արտահերթ գերնպատակներ են, որոնք միավորելու են ճգնաժամից դուրս գալու համար պայքարող բոլոր քաղաքական ուժերին:
Ժամանակն է, որպեսզի հասարակությունը զինվի դրական էներգիայով, ոգեղեն ու իրատեսական նպատակներով: Մենք պետք է կտրենք մեր կապը ստի, կեղծիքի, ատելության, միմյանց դեմ տարվող քարոզչության, անհանդուրժողականության հետ: Որպես ժողովուրդ՝ մենք պետք է կտրենք մեր կապը անցյալի և նիկոլիզմի հետ: Անցյալի ողբերգական երեք տարիները պետք է դաս լինի մեր բոլոր քաղաքացիների համար:
Աստված պահապան մեր ժողովրդին»,-գրել է նա:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից