ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արթուր Դավթյանը վախենում է իր անվտանգության համար. ի՞նչ են զգուշացրել գլխավոր դատախազին. NEWS.am 05/17/2021 21:37 | ԼՐԱՀՈՍ
NEWS.am–ի տեղեկություններով՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է ԱԱԾ–ին՝ հետևել ուժային կառույցների ղեկավարներին, մասնավորապես, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին և ոստիկանապետ Վահե Ղազարյանին։ Մեզ հայտնի է դարձել, որ վերջին շրջանում վարչապետն անվտահություն ունի այս կառույցների ղեկավարների նկատմամբ և մտահոգված է, որ քաղաքական հնարավոր զարգացումների դեպքում նրանք այլևս չեն ենթարկվի իրեն։ Բանն այն է, որ այս կառույցների ղեկավարները վերջին շրջանում փորձում են հնարավորինս չեզոքություն պահել, որպեսզի հնարավոր իշխանափոխության դեպքում խուսափեն ենթադրյալ վենդետայից։ Պարզվում է, այս ընթացքում գլխավոր դատախազի շրջապատի մարդիկ նրան զգուշացրել են հնարավորինս քիչ հրապարակային ելույթներ ունենալ և ռիսկի տակ չդնել իր և դատախազության պաշտոնյաների անվտանգությունը։ Արթուր Դավթյանը ևս անհանգստանում է իր անվտանգության համար, քանի որ հասկանում է, որ ներքաղաքական լարվածությունը օրերից մի օր տեղափոխվելու է ուժայինների դաշտ և մեծ է հավանականությունը, որ առաջին թիրախը հենց ինքը դառնա։ Իրենց անվտանգությամբ մտահոգված են նաև դատախազության այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը։
Թեև գլխավոր դատախազը տարբեր առիթներով հայտարարել է, որ ոչ մի դատախազի ոչ ոք չի կարող սպառնալ, սակայն իրականությունն այլ է։ NEWS.am–ի հավաստի տեղեկություններով՝ ամիսներ առաջ իր անձին ուղղված սպառնալիքներ է ստացել դատախազներից մեկը և այդ մասին զեկուցել Արթուր Դավթյանին։ NEWS.am–ի գրավոր հարցմանն ի պատասխան դատախազությունից հաստատեցին մեր տեղեկությունը՝ նշելով, որ գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակով գլխավոր դատախազության աշխատակցի գործունեությանը միջամտելու վերաբերյալ գլխավոր դատախազին ներկայացված զեկուցագրի հիման վրա կատարված ստուգողական գործողությունների արդյունքում 2021թ. մարտի 2–ին քրեական օրենսգրքի 332–րդ հոդվածի 2–րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը շարունակվում է։
«Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գո8ծողություններ՝ հանցանք կատարած անձին պարզելու և պատասխանատվության ենթարկելու համար»,–ասված է մեզ ուղարկված պատասխանում։
NEWS.am–ը գլխավոր դատախազից հետաքրքրվել էր նաև, թե վերջին մեկ տարվա ընթացքում համացանցով կամ այլ եղանակով արդյոք հնչել են իր նկատմամբ այնպիսի սպառնալիքներ, որոնք կարող են իրական վտանգ ներկայացնել իր կամ ընտանիքի անվտանգության համար։ Ի պատասխան՝ դատախազությունից հայտնել են, որ այս ընթացքում չեն արձանագրվել դատախազի կամ նրա ընտանիքի անդամների անվտանգությանը սպառնալիք պարունակող այնպիսի հրապարակումներ, որոնք կարող էին ստուգման առարկա լինել կամ որոնցով կարող էր քրեական գործ հարուցվել։ Դատախազությունից նաև տեղեկացրել են, որ գլխավոր դատախազի անվտանգությունն ապահովող ծառայողների թիվը չի ավելացել։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ