ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատախազաքննչական մարմինները «լուծարվել են». 6-րդ օրն է թշնամին խախտել է ՀՀ տարածքային ամբողջականությունը, բայց քննություն չի տարվում, գործն անգամ վարույթ չի ընդունվել 05/17/2021 15:14 | ԼՐԱՀՈՍ
Ադրբեջանցիներն ապօրինաբար հատել են ՀՀ պետական սահմանը, տեղակայվել ՀՀ-ում, իսկ իրավապահ մարմինները քննություն չեն կատարում՝ ադրբեջանցիների կողմից ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու և տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողությունների փաստով հարուցված քրեական գործով։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ մայիսի 12-ի առավոտյան հակառակորդը առանց կրակոցի միանգամից 3-4 կմ գրավել է՝ առաջանալով Սյունիքի մարզի Իշխանասարի ուղղությամբ եւ դիրքավորվել Սեւ լճի մոտակայքում, մայիսի 13-ին արդեն հայտնի դարձավ, որ նրանք առաջացել են նաեւ Վարդենիսի եւ Սիսիանի ուղղությամբ։ Նիկոլ Փաշինյանի կողմից հրապարակված տվյալների համաձայն՝ 250 ադրբեջանցի զինվոր գտնվում է մեր երկրի տարածքում։ Վերջիններս ոչ միայն չեն ոչնչացվել որպես դիվերսանտներ, այլ անգամ չեն հռչակվել որպես դիվերսանտներ ու կալանավորելու ուղղությամբ քայլեր չեն արվել։
Ադրբեջանցիների կողմից ՀՀ տարածք ներխուժելու երկրորդ օրը դատախազությունը հիշեց, որ ինքը գոյություն ունի ու հայտարարեց, թե Գորիսի կայազորի զինվորական դատախազությունում հարուցվել է քրեական գործ ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի երկրորդ մասի և 300.2-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ կազմակերպված խմբի կողմից պետական սահմանն ապօրինի հատելը և տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողությունները: Մայիսի 13-ին ՀՀ դատախազության կողմից հաղորդագրություն տարածվեց, համաձայն որի՝ գործով նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 9-րդ կայազորային քննչական բաժնին: Քրեական գործն արդեն ուղարկվել է ՔԿ։
Այսօր արդեն մայիսի 17-ն է, թշնամին շարունակում է զավթած պահել մեր հողերը, բայց քննության արդյունքների մասին ձայն բարբառոյ հանապատի։ «Փաստինֆո»-ն կապ հաստատեց ՔԿ-ից հետ՝ պարզելու, թե ՀՀ պետական տարածք ադրբեջանցիների կողմից ներխուժելու, տարածքային ամբողջականության դեմ ուղղված գործողություններ կատարելու փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում որևէ արդյոք անձի որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում կայացվել է, թե ոչ, արդյո՞ք Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության որեւէ ներկայացուցչի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, մինչդեռ պարզվում է քննություն չի իրականացվում։ ՔԿ-ից հայտնեցին, թե քրեական գործը այս պահի դրությամբ իրենց մոտ դեռ վարույթ չի ընդունվել։
Հիշեցնենք, որ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի բողոքի ակցիաների գործով, երբ սյունեցիները բարձրաձայնում էին իրենց անվտանգային հարցերը, հաշված ժամերի ընթացքում ոչ միայն քրեական գործ հարուցվեց, այլ անգամ ադրբեջանցու դեմ կռված ազատամարտիկներին, համայնքապետերին ձերբակալեցին՝ առանձնակի ցինիզմով։ Բայց հայրենիքը թշնամու ոտնձգությունից պաշտպանելը դատախազաքննչական մարմինների առաջնահերթությունների մեջ չի մտնում։
ՔԿ-ից «Փաստինֆո»-ին հայտնեցին, թե հարուցվել է մեկ այլ քրեական գործ՝ հայկական կողմի գործողությունների վերաբերյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասի և 365-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, այն է՝ ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ և ՀՀ վրա անակնկալ հարձակումը ժամանակին հայտնաբերելու և դրան դիմակայելու կամ ՀՀ անվտանգության ապահովմանն ուղղված մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ։
Ի դեպ, թեև քրեական գործը հարուցվել է ՀՀ-ի վրա անակնկալ հարձակումը ժամանակին հայտնաբերելու և դրան դիմակայելու կամ ՀՀ անվտանգության ապահովմանն ուղղված մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու հատկանիշներով, Սև լճի տարածքում խնդիրների մասին հասունացման մասին քաղաքագետներն ահազանգել են դեռևս մայիսի 5-ին, ավելին՝ ադրբեջանցիների կողմից ՀՀ սահմանը հատելուց առաջ մոտ 1 շաբաթ է, ինչ հայկական կողմը նկատել է , որ թշնամին զորք և տեխնիկա է մոտեցնում, ինչի մասին հայտնել էր Կարեն Վրթանեսյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից