ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դուք խաբում եք մարդկանց, հանրությունը պետք է իմանա իրական վտանգի առկայության մասին. Մանախ 05/17/2021 18:06 | ԼՐԱՀՈՍ
«Թարգեք էս ամեն ինչը, վերացրեք քրեական հետապնդումները, ամոթ է». Արթուր Այվազյանը՝ Մանախը, զինակից ընկերների հետ ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց բողոքի ակցիա էր կազմակերպել՝ պահանջելով դադարեցնել իրենց նկատմամբ քրեական հետապնդումը, որովհետև ազատամարտիկները չեն խոչընդոտել պետական սահմանների պաշտպանությանը, փոխարենը զենք են խնդրել՝ մասնակցելու Սյունիքի պաշտպանությանը։
Մանախը պահանջում է իրականացնել ՀՀ պետական սահմանների խիստ պահպանության և ազգաբնակչության անվտանգության հետ խնդիրների հրատապ քննարկում։ Դիմելով իրավապահներին Մանախը հարցրեց՝ ինչո՞ւ են իրենց քրեական հետապնդման ենթարկում, երբ ադրբեջանցիներն են հատել Սյունիքի սահմանները։
«Դուք խաբում եք մարդկանց, հանրությունը պետք է իմանա իրական վտանգի առկայության մասին՝ ինչը ես ապացուցել եմ, ամբողջը ներկայացված է համապատասխան պետական մարմիններին։ Արածներս ի՞նչ է։ Կապիտուլյանտը ամբողջ հանրապետությունը փակելով եկավ իշխանության, 20 րոպե ճանապարհը փակել ենք, մենք ե՞նք խուլիգանություն կատարել։ Զենք ենք պահանջում, պահանջում ենք զինել գյուղերը, մենք պետք է ինքնապաշտպանություն կատարենք, ուժեղացնենք անվտանգությունը։ Եթե դա ձեր ստրատեգիական նպատակների մեջ չի մտնում, ապա դա իմ կյանքի նպատակն է»։
Դիմելով ՀՀ գլխավոր դատախազին Մանախը նշեց՝ քրեական հետապնդման իրական պատճառները պետք է բացահայտվեն։
«Պահանջում եմ այս գործը վերցնել անձնական հսկողության տակ։ Մեր նկատմամբ սադրանքներ հրահրած, ապօրինի քրեական հետապնդում իրականացնող, պետական պատասխանատու պաշտոնատար անձանց ենթարկել պատասխանատվության։ Անհապաղ կարճել այս աբսուրդ, քաղաքական ենթատեքստով քրեական գործը»։
Բողոքի ակցիայի մասնակիցներին մոտեցել է դատախազության ներկայացուցիչը։ Մանախը վերջինիս ներկայացրել է, որ ՀՀ պետական սահմանը հատել են 250 զինված անձ, որևէ մեկը չի ձերբակալվել և հարցաքննվել, բայց ՀՀ քաղաքացու նկատմամբ, որը իր խմբով մեկնել է Սյունիք՝ զենք ստանալու և հայրենիքը պաշտպանելու, քրեական գործ է հարուցվել։ Վերջինս հայտնեց նաև, որ իրենց ունեցած տեղեկություններով՝ սադրիչները մարզպետի ազգականներն ու ընկերներն են, ավելին՝ գործը քննվում է Սյունիքի մարզի ՔԿ-ում, որի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազությունում է աշխատում մարզպետի որդին։
«Այս ամեն ինչի մեջ ներքաշված են սյունիքի մարզպետի բարեկամները։ Ոնց կարող է գործը քննվի Սյունիքում։ Պահանջում եմ գործը բերել Երևան, եթե պետք է գլխավոր դատախազը հրավիրի իմ փաստաբաններին։ Ինչ հիմքեր են դրել մեզ մեղադրանք առաջադրելու մեջ՝ սա աբսուրդ է»։ Դատախազությունից խոստացել են գործը հսկողության տակ պահել։
Հիշեցնենք, որ ազատամարտիկները Սյունիքում բողոքի ակցիա էին իրականացրել՝ փակելով Հայաստան-Արցախ ճանապարհը։ Նրանք պահանջում էին իրենց վերադարձնել զենքերը՝ Սյունիքի սահմանը պաշտպանելու համար, բացի այդ՝ զինել սյունեցիներին։ Ակցիաների ընթացքում 8 անձ բերման է ենթարկվել ոստիկանություն, իսկ Արթուր Այվազյանը՝ ձերբակալվել՝ խուլիգանության կասկածանքով։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ