ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Թաքնվելով մեղմ հականիկոլականության քողով՝ ընտրական դաշտում ՀԱԿ-ը կամա թե ակամա փորձում է նպաստել Նիկոլի վերարտադրությանը. քաղաքագետ 05/17/2021 10:45 | Մեկնաբանություն
Բնական է հարց է առաջանում, թե ինչպես ՀԱԿ-ին հաջողվեց հայթհայթել ընտրություններին մասնակցելու համար անհրաժեշտ հսկայական ֆինանսական միջոցները, որոնց բացակայության պատճառով վերջին շրջանում Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմը ձեռնպահ էր մնում ընտրական պրոցեսին մասնակցելուց։ Այս հարցի պատասխանը, թերեւս, միայն Տեր-Պետրոսյանն ու Նիկոլը գիտեն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Աղասի Ենոքյանը։
«Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի թիմերի առանձին-առանձին մասնակցությունը ընտրություններին արդյունավետ քաղաքական քայլ է, որն ունենալու է ավելի մեծ էֆեկտ, քանի միասնական մասնակցությունը։ Երկու թիմերն էլ աշխատում են զուգահեռ, առանց իրար հանդեպ մեղադրանքների եւ հարձակումների։
Լեւոն Տեր-Պետրոսյանը փորձեց ապականել այս իդիլիան եւ երկապառակություն սերմանել նրանց ուղղված կոշտ ակնարկներով, անգամ՝ ուղիղ մեղադրանքներով։ Մեղմ հականիկոլականության դիրքերից հանդես գալով, նա ըստ էության, առաջ է տանում Նիկոլի խաղը, փորձելով երկու ընդիմադիրներին տարբեր օրակագեր վերագրել, հակադրել այդ օրակարգերը, իսկ նրանց ընտրազանգվածների միջեւ հակասությունների սերմանել ու կռիվ գցել։
Լեւոն Տեր Պետրոսյանը ճիշտ է․ կհաղթի կամ Քոչարյանը, կամ Նիկոլը, այսինքն՝ ինքը հաղթելու ակնկալիքով չէ, որ մասնակցում է ընտրություններին։ Ավելին, առկա ընտրական լանդշաֆտում ՀԱԿ-ը խորհրդարանում ներկայության պատնեշը հաղթահարելու շանսեր էլ չունի եւ նրա մասնակցությունն ընտրություններին լրիվ ուրիշ նպատակներ է հետապնդում։ Թաքնվելով մեղմ հականիկոլականության քողով, ըստ էության, ընտրական դաշտում նա կամա թե ակամա փորձում է նպաստել Նիկոլի վերարտադրությանը։ Եւ նաեւ բնական է հարց է առաջանում, թե ինչպես ՀԱԿ-ին հաջողվեց հայթհայթել ընտրություններին մասնակցելու համար անհրաժեշտ հսկայական ֆինանսական միջոցները, որոնց բացակայության պատճառով վերջին շրջանում Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմը ձեռնպահ էր մնում ընտրական պրոցեսին մասնակցելուց։ Այս հարցի պատասխանը, թերեւս, միայն Տեր-Պետրոսյանն ու Նիկոլը գիտեն։
Ճիշտ է նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի այն դիտարկումը, որ այս ընտրությունները վտանգավոր են նրանով, որ երկուսից որեւէ մեկի հաղթանակի պարագայում էլ ներքաղաքական հակամարտությունը ավելի է սաստկանալու, քանի որ սա անտիռեյտինգների ընտրություն է, ատելության մրցակցություն։ Եւ ինքը սահուն մտնում է նախընտրական քարոզչության այս դիսկուրսի մեջ, իր լուման ներդնելով ատելության բորբոքման գործում։
Ու սա միայն սկիզբն է, քարոզչական թեզերի նախնական տյունինգը»,- գրել է Ենոքյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից