ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նիկոլի հետ ամեն ինչ պարզ է, անցնենք մյուսներին. Մինասյան 05/17/2021 22:22 | Մեկնաբանություն
Մենք, որպես հասարակություն, ապրել ենք չհայտարարված ու համատարած ստի մեջ։ Բոլորը միշտ խաբել են։ Շատ երկար ժամանակ ինձնից վանում էի այդ միտքը, որովհետև դրա պարզությունը, դատավճիռ հիշեցնող ունիվերսալությունը սարսափեցնում է նույնիսկ բարձրաձայնելիս։ Բայց դրանից իրականությունը չի փոխվում։ Այս մասին Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրում է ֆեյսբուքյան իր էջում:
«Նիկոլի հետ ամեն ինչ պարզ է, անցնենք մյուսներին։
Բոլոր մտավորականները, ովքեր անընդմեջ խոսում էին, իսկ հիմա համառորեն լռում, միշտ խաբել են։ Հավանաբար, մտավորականների պատմական դերն է այդպիսին.
խաբել, որ ապրելն այդքան տխուր չլինի։ Ուղղակի պարզվեց, որ նրանք մեզ մոլորեցնում են ոչ թե, որ ապրելը հեշտ լինի, այլ որ իրենք ապրեն ավելի հեշտ ու հարմարավետ։
Խաբում էին նրանք, ովքեր ասում էին, թե դեմ են Սերժին, որովհետև… այդ որովհետևները հիմա էլ կան, նույնիսկ տասնապատիկ շատ, բայց չկան դրանց դեմ պայքարողները:
Խաբում էին նրանք, ովքեր ասում էին, որ ինքնիշխան հայրենիքը կյանքից էլ կարևոր է։ Այսօր ինքնիշխանությունից մնացել է Մուրադովի սապոգի հետքը Սև լճի ափին, ով բանակցում է թուրքի հետ։ Եվ, փառք Աստծո, գոնե բանակցող կա։ Իսկ ինքնիշխանության համար նախկինում քամակ պատռողների այսօրվա իշխանավոր մասը հիմա ռուսի ոտքերի տակ է, իսկ ընդդիմություն խաղացողները՝ արևմտյան հետույքի փնտրտուքների մեջ:
Խաբում էին Արցախի հինավուրց վանքերում աղոթողները։ Աղոթքները, պարզ չի, տեղ հասան, թե ոչ, բայց աղոթողները հասան Կալիֆոռնիա։
Խաբում էին նրանք, ովքեր ասում էին, թե Արցախը մեզ ի՞նչ հայրենիք։ Այ եթե Հայաստանին կպնեն, էդ ժամանակ տներից դուրս կգանք ու Նիկոլից ոչինչ չի մնա։
Խաբում էին նրանք, ովքեր համոզում էին, թե իրենց պայքարը ոչ թե պաշտոնի, այլ հայրենիքի համար է: Իսկ հիմա, երբ հայրենիքը կտոր-կտոր է արվում, նրանք լուռ են, անգամ պայքարելու փորձ չեն անում:
Խաբում էին բնապահպանները, ովքեր մի ծառի համար 1 ամիս աղմուկ էին անում, իսկ հիմա մի ամբողջ մարզ անհետ կորում է, նրանց ձայնը դուրս չի գալիս։
Պարզվեց, որ խաբում էին գյուղացիները, որոնք ամեն լիտր ջրի համար արդարացիորեն կենացմահու կռիվ էին սարքում, իսկ հիմա, երբ գետեր, լճեր են հանձնվում, իրենց ջրային ռեսուրսներն է թշնամին զավթում, հարյուրներով թունավորվում են, լուռ են:
Խաբում էին զինվորականները, ովքեր դասեր էին տալիս սպայի պատվի մասին, իսկ երբ նրանց հրապարակավ ստորացրին, որոշեցին, որ պետք է գնան տուն:
Խաբում էր Սփյուռքը, որը չէր դադարում պահանջել ավելի մեծ մասնակցություն հայրենիքի գործերին, իսկ երբ հերթը հասավ գործին, որոշեցին, որ այլ երկրի քաղաքացի են ու այլ հոգսեր ունեն: Իսկ վերջում ռուսահայերը սահմանափակվեցին հայրենիքը սիրել Ինստագրամով, ամերիկահայերը՝ Թվիթերով, եվրոպահայերը՝ Ֆեյսբուքով։
Անիմաստ է խոսել «պրոֆեսիոնալ» քաղաքական գործիչներից, հիմնադիր այրերից մինչև սկզբունքայիններ. քաղաքական ճկունությունն իրականում խաբեության աշխատանքային անունն է։
Հավանաբար, հայ ազգի ազնվության խորհրդանիշը Քիմ Քարդաշյանն է, որի կարիերիայի սկիզբը նման է մեր երկրի պետականության ավարտին։
Հ.Գ. Բեքարյանը չի խաբում, ինչպես այն մարդիկ, ովքեր հավաքված էին #nikolavirus հիվանդությունը քննարկելու և նրանք, ովքեր դրան հետևում էին մեդիաներով»,- գրել է Մինասյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից