Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Առաջիկա ընտրություններից ակնկալիքներ ունեմ նախևառաջ թույլ չտալ Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրությունը․ Լևոն Տեր-Պետրոսյան 05/16/2021   15:29

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը այսօր «Հայ ազգային կոնգրես» կուսակցության համագումարին հանդես է եկել ելույթով, որում ասվում է․ Նախագահն ասաց, որ կարճ է խոսելու քանի որ դեռ լիովին ապաքինված չէ և որպես ելույթի ձևաչափ ընտրել է ինքնահարցազրույցը։ Առաջին հարցը, որ իրեն տվեց Լեւոն Տեր Պետրոսյանը հետեւյալն էր` Ո՞րն է Արցախյան պատերազմում կրած պարտության իրական պատճառը: «Մենք պարտվել ենք ոչ թե Ադրբեջանին, այլ պարտությունն ինքներս ենք բերել մեր գլխին, վերջին 23 տարիների ընթացքում մեր երկրի իշխանությունների վարած արկածախնդրական ու անպատասխանատու քաղաքականության հետեւանքով: Պարտության հիմքը դրվել է 1998 թվականին, այդ իշխանությունների կողմից որդեգրված ստատուս-քվոյի պահպանման եւ ոչ մի թիզ հող չզիջելու հնարավորության սին հավատամքի վրա: Իսկ պարտության ավարտը նշանավորվել է Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ» սադրիչ հայտարարությամբ:

23 տարի շարունակ մեր իշխանությունների կողմից հաշվի չեն առնվել իրատեսական քաղաքականության երեք կարեւորագույն գործոնները, որոնք են՝ ուժերի հարաբերակցությունը, դաշնակիցների առկայության կամ բացակայության հանգամանքը եւ երրորդ, ամենագլխավորը՝ ժամանակի անշրջելիությունը: Այսինքն՝ այն պարզ ճշմարտությունը, որ, եթե մի բան հնարավոր է այսօր, պարտադիր չէ, որ հնարավոր լինի վաղը: Պատկերավոր ասած՝ նրանք դրսեւորել են խաղամոլի վարքագիծ, այսինքն՝ ավելին շահելու ձգտումով նոր խաղադրույքներ են կատարել՝ կորցրելով նաեւ արդեն շահածը:

Չեմ ցանկանում ավելի մանրամասնել, որովհետեւ մտադիր եմ օրերս հանդես գալ այդ հարցին նվիրված ծավալուն հոդվածով:

Հարց երկրորդ. Եթե այս ամենը գիտակցում էի, ապա ինչու՞ չդիմեցի ժողովրդին եւ նախընտրեցի հրաժարվել նախագահի պաշտոնից:

Պատասխան. Նախեւառաջ, ժողովրդին բացեիբաց դիմել եմ «Պատերա՞զմ, թե խաղաղություն» հոդվածով, իսկ նախագահի պաշտոնից հրաժարվել եմ՝ քաղաքացիական պատերազմից խուսափելու նկատառումով: Խաղաղության իմ ծրագիրը տապալելուն ուղղված իրենց գործողություններում, իշխանության ներսում ձեւավորված խմբավորմանը հաջողվել էր քայքայել խորհրդարանական մեծամասնությունը եւ ինձ զրկել քաղաքական ուժերի աջակցությունից: Այս առիթով ուզում եմ մի գաղտնիք բացահայտել: Անշուշտ, իշխանության ներսում ոչ բոլոր ուժերն էին, որ գոհ էին իրադարձությունների նման զարգացումից: Շատերի՝ այդ թվում բանակի, ազգային անվտանգության, ոստիկանության, երկրապահի որոշ շրջանակների կողմից ես ստացել եմ աջակցության լուրջ առաջարկներ: Աջակցության առաջարկ եմ ստացել նաեւ Ռուսաստանից՝ հանձին նախագահ Ելցինի, ինչի մասին վերջինս հրապարակավ հանդես է եկել իմ հրաժարականի հաջորդ օրը (տեսագրությունը կարող եք տեսնել համացանցում): Ես մերժել եմ աջակցության բոլոր այդ առաջարկները, կրկնում եմ՝ բացառապես քաղաքացիական պատերազմից խուսափելու համար:

Հարց երրորդ. Ի՞նչ էր նշանակում առաջիկա ընտրություններին ՀՀ երեք նախագահների «Ազգային համաձայնության դաշինք»-ով մասնակցելու առաջարկը, մի պարագայում, երբ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ ես ունեցել եմ, մեղմ ասած, ոչ այնքան բարեկամական հարաբերություններ:

Պատասխան. Նկատած կլինեք, որ սա վերջին շրջանում Հայաստանում ամենաշատ քննարկված հարցն է: Հրապարակ են նետվել հազարումի անհեթեթ մեկնաբանություններ, դավադրապաշտական տեսություններ եւ բարոյականության տեսակետից արտահայտված տարակուսանքներ: Սակայն, ըստ էության, քչերին է հաջողվել ըմբռնել այդ առաջարկի քաղաքական բովանդակությունը: Եւ դա նույնիսկ այն պարագայում, երբ Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին ուղղված իմ առաջարկի հրապարակված տեքստերում ես տվել եմ նաեւ այդ հանելուկի բանալին: Այն է՝ մի կողմից խափանել Նիկոլ Փաշինյանի վերընտրությունը, մյուս կողմից՝ բացառել Ռոբերտ Քոչարյանի վերահաստատումը պետության ղեկին, ինչը երաշխավորվում էր ՀՀ երեք նախագահների կողմից պետական որեւէ պաշտոն չզբաղեցնելու իմ առաջարկած պայմանով:

Հարց չորրորդ. Այդ դեպքում ո՞վ էր զբաղեցնելու վարչապետի պաշտոնը։

Պատասխան. Իմ կարծիքով, անհրաժեշտ էր ձեւավորել հիմնականում տեխնոկրատներից կազմված ճգնաժամային կառավարություն՝ լուրջ փորձառությամբ եւ կառավարչական հմտություններով օժտված վարչապետի գլխավորությամբ։

Հարց հինգերորդ. Ինչո՞ւ, այնուամենայնիվ, Ռոբերտ Քոչարյանը, նույնիսկ առանց քննարկման, կտրականապես մերժեց իմ առաջարկը։

Պատասխան. Քոչարյանի կողմից իմ առաջարկի մերժումը նշանակում է, որ նա առաջնորդվում է ոչ թե պետական շահի գիտակցությամբ, այլ բացառապես Նիկոլ Փաշինյանից վրեժ լուծելու մոլուցքով: Սերժ Սարգսյանի պարագան այլ է՝ նա իշխանության վերադառնալու նպատակ չի հետապնդում եւ, մասնակցելով ընտրություններին, պարզապես ուզում է իր պարտքը կատարել սեփական կուսակցության նկատմամբ եւ հանրապետականների թեկուզ մի փոքրիկ խմբի ներկայացված տեսնել Ազգային ժողովում: Սա, թեեւ մարդկային տեսակետից գնահատելի քայլ է, այնուամենայնիվ նույնպես որեւէ կապ չունի պետական շահի գիտակցության հետ:

Հարց վեցերորդ. Իսկ ինչպե՞ս բացատրել հանրության անկեղծորեն, իսկ քաղաքական շրջանակների կողմից՝ չարամտորեն արտահայտված այն տարակուսանքը, որ ես դաշինքի առաջարկով դիմել եմ Քոչարյանին եւ Սարգսյանին, որոնց հետ ունեցել եմ ոչ միայն տարաձայնություններ եւ հակասություններ, այլեւ կոշտ հակամարտություն:

Պատասխան. Ազգային համաձայնության դաշինքները կամ կառավարությունները, որպես կանոն, աշխարհի բազմաթիվ երկրներում ձեւավորվում են հենց այն ուժերի միջեւ, որոնք լրջագույն հակասություններ են ունեցել իրար հետ եւ նույնիսկ միմյանց դեմ մարտնչել քաղաքացիական պատերազմներում: Եթե այս հանգամանքը չլիներ, Ազգային համաձայնության կառավարությունների կամ դաշինքների ձեւավորման կարիք չէր լինի: Նման կարիք առաջանում է այն պայմաններում, երբ հակամարտող ուժերը գիտակցում են, որ երկիրը հայտնվել է կործանման եզրին եւ հանուն պետականության, նրանք նույնիսկ դիմում են արտակարգ քայլերի: Ազգային համաձայնության կառավարությունների առաջին գործը շատ դեպքերում լինում է ընդհանուր համաներման հայտարարումը, ինչի իմաստն այն է, որ գիծ է քաշվում անցյալի ու ներկայի միջեւ՝ դրանով ազդարարելով պետության կայունացման եւ զարգացման նոր հանգրվանի սկիզբը:

Գուցե զարմանալի թվա, եթե ասեմ, որ Ազգային համաձայնության կառավարության ձեւավորման ավանդույթը կիրառվել է նաեւ Հայաստանում: Իրականում այդպիսին էին Հայաստանի Հանրապետության՝ Վազգեն Մանուկյանի, Գագիկ Հարությունյանի, Խոսրով Հարությունյանի, Հրանտ Բագրատյանի գլխավորած կառավարությունները, որոնց անդամների մեծագույն մասը կոմունիստներ էին, նախկին պետական պաշտոնյաներ: Խորհրդային կոմունիստական իշխանությունների եւ Ղարաբաղյան ու Հայոց համազգային շարժման հակասություններն ու հակամարտությունները շատ ավելի դաժան էին, քան ՀՀ երեք նախագահների միջեւ: Ի տարբերություն ետխորհրդային մի շարք այլ երկրների, որոնցում կոմունիստական նախկին իշխանությունների նկատմամբ վենդետա կիրառվեց, Հայաստանում դա տեղի չունեցավ: Ինչը եւ ապահովեց Հայաստանում լուրջ քաղաքական եւ տնտեսական բարեփոխումների իրականացման, երկրի կայունացման եւ Ղարաբաղյան առաջին պատերազմում տարած հաղթանակի հիմքը:

Հարց յոթերորդ. Ի՞նչ խնդիրների լուծման ակնկալիքներ ունեմ առաջիկա ընտրություններից:

Պատասխան. Առաջին՝ նախեւառաջ թույլ չտալ Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրությունը, ինչն, ի դեպ, 100 տոկոսով լուծելի էր երեք նախագահների դաշինքի կայացման պարագայում: Երկրորդ՝ բացառել Ռոբերտ Քոչարյանի հաղթանակը, ինչը եւս լուծվում էր նույն պարագայում: Ի դեպ, վերջինիս կողմից իմ առաջարկի մերժումից հետո, ես նրան անկեղծորեն ասել եմ, որ ստիպված եմ լինելու պայքարել ոչ միայն Փաշինյանի, այլեւ իր դեմ։

Պարտության պատճառով մենք արժանացանք շատ երկրների կարեկցանքին ու խղճահարությանը: Փաշինյանի կամ Քոչարյանի հաղթանակի դեպքում՝ կարժանանանք ողջ աշխարհի ծաղրուծանակին:

Հարց ութերորդ. Ի՞սկ ինչով է վտանգավոր թե՛ Փաշինյանի, թե՛ Քոչարյանի հաղթանակը:

Պատասխան. Վտանգավոր է նրանով, որ երկուսից որեւէ մեկի հաղթանակի պարագայում էլ ներքաղաքական հակամարտությունը ոչ միայն չի դադարելու, այլեւ ավելի է սաստկանալու, եւ իշխանությունը հնարավորություն չի ունենալու զբաղվել, առաջին հերթին, անվտանգության հետ կապված, ինչպես նաեւ երկրի առջեւ կանգնած քաղաքական, տնտեսական, սոցիալական հրատապ լուծում պահանջող բազմաթիվ այլ խնդիրներով: Նույնքան վտանգավոր է նաեւ երրորդ տարբերակը, այն է՝ մի քանի կուսակցություններից կազմված թույլ կոալիցիոն կառավարության ձեւավորումը։ Այս ամենը նշանակում է, որ մեզ այսօր արդեն սարսափեցնող ապակայունությունն ընտրություններից հետո ավելի է խորանալու, եւ մենք հայտնվելու ենք շատ ավելի վտանգավոր եւ տեւական ցնցումների մեջ, որոնք հանգեցնելու են արտագաղթի սոսկալի ծավալների: Այս մտավախությունը խիստ այժմեական է դարձնում կառավարման խորհրդարանական համակարգից կրկին կիսանախագահական համակարգին վերադառնալու գաղափարը, որն, ի դեպ, մշտապես եղել է Հայ Ազգային Կոնգրեսի սկզբունքային դիրքորոշումը։ Համաշխարհային փորձը ցույց է տալիս, ինչը հաստատվում է նաեւ մեր երկրի վերջին երեք տարիների սեփական փորձով, որ կառավարման խորհրդարանական համակարգը արդյունավետ եւ կենսունակ է միայն երկու-երեք խոշոր կուսակցություններ ունեցող կայացած ժողովրդավարություններում։ Մինչդեռ մեր նման երկրներում այն, որպես կանոն, դառնում է մշտական ցնցումների եւ կառավարական ճգնաժամերի պատճառ։ Նշված նկատառումներով հանդերձ, կառավարման կիսանախագահական համակարգին վերադառնալու հարցում շտապողականությունը խիստ վտանգավոր, հետեւաբար, անթույլատրելի է։ Դրան պետք է անդրադառնալ մեկ-երկու տարի անց, երկրի կայունության ապահովումից եւ ժողովրդի հոգեկան հավասարակշռության վերականգնումից հետո։

Հարց իններորդ. Հայ Ազգային Կոնգրեսը մասնակցելու է, արդյո՞ք, առաջիկա ընտրոււթյուններին։

Պատասխան. Ինչ վերաբերում է Կոնգրեսի՝ ընտրություններին մասնակցելու կամ չմասնակցելու վճռին, ապա համագումարից խնդրում եմ, դրա իրավասությունը պատվիրակել նորընտիր վարչությանը:

Եթե վարչությունը որոշի մասնակցել ընտրություններին, ապա ինքնըստինքյան հասկանալի է, որ Կոնգրեսի ցուցակը գլխավորելու եմ ես: Կոնգրեսի ներկայությունը խորհրդարանում անհրաժեշտ է թեկուզ միայն այն պատճառով, որպեսզի համատարած կակաֆոնիայի մթնոլորտում, ինչպես մեկ անգամ արդեն ասել եմ, ողջախոհության ճրագը մեր երկրում չմարի»:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:11 16/05/2021  |  ԼՐԱՀՈՍՄենք հիմա էլ պատերազմի մեջ ենք շատ ավելի վատ անվտանգային պայմաններում, քան նախկինում էր․ խաղաղություն մեզ մոտ ժամանակներս չի սպասվում․ Վրթանեսյան
13:59 16/05/2021  |  ԼՐԱՀՈՍԹշնամին ՀՀ սուվերեն տարածքում է, դուրս չի գալիս, ո՞ւր են հրաժարականի տարափները, ո՞ւր են Պաշտպանության նախարարի, ԳՇ պետի ու ԱԱԾ տնօրենի նկատմամբ քրեական գործերը. Բեքարյան
14:38 15/05/2021  |  ՎերլուծություններԻրեն գերագույն գլխավոր համարողը «Եհովայի վկաների» և «Կյանքի խոսքի» աղանդավորական բանակի է ուզում վերածել հայկական բանակը
09:59 15/05/2021  |  ՄամուլԲոլորը ճիշտ էին, Նիկոլը՝ սխալ. երբ վտանգն ամեն օր ավելի առարկայական է դառնում․ «Փաստ»
08:31 15/05/2021  |  ՄամուլՎերելակից՝ Սեւ լիճ․Ալիեւ-Փաշինյան կապի գաղտնիքները․ «168 ժամ»
08:22 15/05/2021  |  ՄամուլՏեղերում չեն ուզում ասոցացվել այս իշխանությունների հետ. «Փաստ»
08:18 15/05/2021  |  ՄամուլՓաշինյանը որոշել է իր ցուցակը համալրել իշխանամերձ բիզնեսմեններով․ «Հրապարակ»
22:48 14/05/2021  |  ՄեկնաբանությունԱննան արդեն Մեհրիբանի՝ թեյ խմելու և մուղամ լսելու ծրագիրն իրականացրել է, մնում է Նիկոլը Ալիևին հրավիրի՝ Սևան իշխան ուտելու. Վարագյան
22:38 14/05/2021  |  ԱնցուդարձՀին Փաշինյան vs Նոր Փաշինյան. Ջուր խմելուց հետո մարդիկ կլինեն, որ կմահանան. ներկայացնում է Ռուբեն Մխիթարյանը
22:19 14/05/2021  |  ՄեկնաբանությունՔանի դեռ Նիկոլը Հայաստանում իշխանության ղեկին է, Ալիևների ընտանիքի համար ապագա կա, և այդ ապագան խայծառ է. Վրթանեսյան

Արխիվ

[]