ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իրեն գերագույն գլխավոր համարողը «Եհովայի վկաների» և «Կյանքի խոսքի» աղանդավորական բանակի է ուզում վերածել հայկական բանակը 05/15/2021 14:38 | Վերլուծություններ
Սյունիքի բարձունքները ադրբեջանցիները GPS-ով չափչփել սկսեցին 44-օրյա պատերազմից անմիջապես հետո, երբ բունկերում մի քանի օր անցկացնելով և տեսնելով մեր բարեկիրթ ընդդիմության վարքագիծը, կապիտուլյանտը ձեռնմուխ եղավ իր «կիրթ» հարևանի / որին բարեկամ դարձնելն իր երազանքն է/ բոլոր քմահաճույքները կատարելուն՝ ուղղակիորեն ոտնակոխ անելով Հայաստանի անվտանգությունն ու սահմանների պաշտպանունակությունը։ Մինչ այդ, արդեն Հայաստանում հող էր նախապատրաստել իր գործարքների համար՝ վերացնելով կադաստրի կոմիտեի գեոդեզիայի և քարտեզագրության ՊՈԱԿ-ը։
Այն, ինչ այսօր տեղի է ունենում Սյունիքում, Սև լճի շուրջ, Իշխանասարում, Վերիշենում և այլ բնակավայրերում, ձմռանն արդեն Շուռնուխում սկսվել էր և ադրբեջան կոչվող՝ընդամենը խորհրդային 100-ամյա անցյալ ունեցող պետությունը ներկա իշխանության թողտվությամբ սկսել էր բզկտել մեր սահմանները։ Հետպատերազմական այն ժամանակ՝ անհարմար պայմաններում տեղակայված՝ Հայաստանի բանակային ստորաբաժանումները բարձիթողության էին մատնված և Սյունիքի գյուղերի բնակիչներն էին սեփական՝ համայնքային ուժերով պայքարում թշնամու դեմ։ Ո՛չ ԱԱԾ-ի, ո՛չ պաշտպանության նախարարության կառույցները չէին գործում։ Հրաման չկար խառնվելու, պաշտպանելու սեփական պետությունը ։ ՈՒ համայնքն էր պաշտպանությունը ստանձնել։
Բնականաբար, ԱԺ ամբիոնից 6 ամիս խնդրող Փաշինյանը գործ ուներ, որ պիտի ավարտեր, հիմա այդ ժամկետի վերջնագծի մոտ ենք։ Սցենարը կրկնվում է՝ ինչպես Արցախում եղավ, երբ Փաշինյանը ժամանակ խնդրեց բանակցային գործընթացին ծանոթանալու համար, որի ընթացքում ադրբեջանն իր ինժեներական կառույցներն ամրապնդեց սահմանին, հենակետերն ուժեղացրեց։
Իսկ ի՞նչ արեց Հայաստանը՝ 44-օրյա կապիտուլյացիոն պատերազմից հետո, երբ Արցախում ծառայող մեր տղաների մի մասին էլ Հայաստանի զորամասեր տեղափոխեցին։ Իր պաշտոնավարման ընթացքի միակ գործով՝ գյուղերում ասֆալտ փռելով հպարտացող իշխանությունը մատը մատին չխփեց անցած 7 ամիսներին ՀՀ սահմաններն ամրապնդելու առումով։ Արցախ հանձնած իշխանության կողմից հանձնարարություն չտրվեց համապատասխան գերատեսչությանը՝ Հայաստանի բանակային դիրքերը ամրապնդելու, հրատապ կերպով պատշաճ զորանոցներ կառուցելու և կահավորելու վերաբերյալ։ Բնականաբար, սա թանկարժեք զենքի ձեռքբերում չէր, դժվար բան չէր և ընդամենը մեկ ամսում կարելի էր այս հարցը լուծել։ Միտումնավոր չարվեց։
Փոխարենը՝ շռայլորեն դրա հնարավորությունը տվեց ադրբեջանին, ընդ որում, դեպի մեր սահմանները նախ՝ փոքր քայլերով մխրճվելու, իսկ հիմա արդեն՝ միանգամից Սյունիքում 3․5-6 կմ, Գեղարքունիքում՝ 2-3 կմ առաջ գնալու համար։ 250 հոգանոց զորքով, զինված, գիշերով․․․Սա դիվերսիա է, թե՞ ոչ։ Նախկինում ադրբեջանցիների այս արարքը որպես դիվերսիոն գործողություն կվնասազերծվեր մեր մարտունակ բանակի մարտիկների կողմից։ Տեսնվա՞ծ բան է՝ 44 օր թուրքիսրայելյան ուժերի ակտիվ մասնակցությամբ հայրենիքիդ մի հատվածի՝ հայկական Արցախի Հանրապետության դեմ ամենավայրագ մեթոդներով պատերազմ վարող թշնամուն, որը 7 ամիս անց պատերազմից՝ քո զավակներին գերության մեջ խոշտանգելով սպանում է, թողնել անարգել մուտք գործի հիմա արդեն Հայաստանի Հանրապետության տարածք և ագրեսորի դեմ կրակ բացելու հրաման չտալ։
Սա ի՞նչ ողորմելի վիճակ է, ինչի՞ է փորձում վերածել հայկական բանակն այս թույլիկ, աղանդավոր իշխանությունը՝ պատճառաբանելով, թե՝ փորձել են խուսափել զինված ընդհարումից։ Լավ, իսկ ե՞րբ, ի՞նչ գործողությունների դեպքում է, որ պիտի կրակի պատից կախված հայկական հրացանը՝ եթե ոչ թշնամու դիվերսիայի դեպքում։ Թե՞ ներկա իշխանության ստեղծած նոր տիպի ոստիկանությանն է, որ պիտի կրակելու հրահանգ տրվի՝ ընդդիմադիրների դեմ պայքարում, ներքաղաքական բախումներ հրահրելիս կամ՝ վասն կապիտուլյանտի անձի պաշտամունքի։
Հայկական բանակը չկրակող չի եղել երբե՛ք, մեր զենքը բացառապես թշնամու դեմ ուղղելու համար է։ Իր ոչ միայն ներկա՝ իշխանական, այլև՝ նախկին՝ ընդդիմադիր կյանքով ու կենսագրությամբ է կապիտուլյանտը ցույց տվել սեփական նախընտրությունները, երբ հային հայի դեմ էր ուղղում, սադրանքներ հրահրում քաղաքացիների և ոստիկանների միջև, հետո էլ ասում՝ հոգիս փառավորվում է, որ ոստիկաններից մահակ ու վահան եք խլում։ Հիմա, ի դեպ, հակառակի համար է նրա հոգին փառավորվում՝ երբ իր անձի պաշտամունքին լծվածներն են ժողովրդի վրա մահակ բարձրացնում։
Երեկ, ԱԺ-ում բարձրագոչ ճամարտակող իմքայլականները, որ հասարակությունը սև ու սպիտակի բաժանած՝ ամեն օր ատելության դոզան ավելացնելով են զբաղված, իշխանության կողքին կանգնելու, համախմբվելու մասին հոխորտալից տեքստեր էին ասում։
Ո՞ր իշխանության՝ Հադրութն ու Շուշին առանց կռվի թուրքին նվիրո՞ղ, Հայաստանի սահմանները առանց կրակոցի հանձնո՞ղ․․․
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից