ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բոլորը ճիշտ էին, Նիկոլը՝ սխալ. երբ վտանգն ամեն օր ավելի առարկայական է դառնում․ «Փաստ» 05/15/2021 09:59 | Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է. «Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Հայաստանը նոր իրողությունների է բախվում։ Երկրի բազմաթիվ համայնքներ, որոնք առաջ սահմանակից չէին, հիմա սահմանակից են դարձել, ու դրանով ընդլայնվել է սահմանագծի երկարությունը։ Իհարկե, կենսական հարց է, որ սահմանամերձ համայնքների զարգացման խնդիրը միշտ պետության ուշադրության կենտրոնում լինի։ Բայց խնդիրն իր մասշտաբներով ավելի լայն է, քանի որ պատերազմից հետո Ադրբեջանին սահմանակից դարձած շրջանները առավել խոցելի են դառնում հակառակորդի սադրանքների համար։ Վտանգը հատկապես սպառնալից է Սյունիքում, որի նկատմամբ Թուրքիան ու Ադրբեջանը բացահայտ հավակնություններ են տածում։ Թշնամական այդ երկրներն ամբողջ ուժով ձգտում են Նախիջևանի ու Սյունիքի միջոցով կապվել միմյանց հետ ու իրականություն դարձնել իրենց վաղեմի պանթուրքական երազանքները։
Ուստի պատահական չէ, որ Ադրբեջանի նախագահ Ալիևը պարբերաբար հոխորտում է Սյունիքի թեմայով, թե իբր Զանգեզուրն իրենց «պատմական» տարածքն է, վերադառնալու են այնտեղ, և սպառնում է Հայաստանին «Զանգեզուրի միջանցքի հարցը» լուծել ուժի միջոցով, եթե Երևանը դա կամավոր չանի: Այժմ տեսնում ենք Ալիևի սպառնալիքների կոնկրետ արդյունքները, երբ ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչները սահմանների ճշգրտման անվան տակ Սյունիքի հատվածից ներխուժել են Հայաստանի տարածք՝ խորանալով 3,5 կիլոմետրի չափով։ Նման փորձեր են ձեռնարկում նաև Գեղարքունիքում։ Այնպես չէ, որ հնարավոր չէր կանխատեսել այս ամենը։ Պատերազմի ավարտից անմիջապես հետո մամուլի, փորձագիտական շրջանակների, ինչպես նաև ընդդիմության կողմից ահազանգեր էին հնչում, որ Սյունիքը վտանգի տակ է, քաղաքացիների անվտանգությունը հարցականի տակ է դրված, պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկել այդ ուղղությամբ, սակայն իշխանությունները հորդորում էին հանգստություն պահպանել՝ ձևացնելով, թե կարողանում են վերահսկել իրավիճակը։ Այդ ընթացքում, սակայն, հաճախ ավելի էին խորացնում տագնապները:
Օրինակ՝ հորդորում էին, որ քաղաքացիները Սյունիքի՝ թշնամու նշանառության տակ գտնվող հատվածն անցնելիս արագ վարեն մեքենան և ընդհանրապես չկանգնեն, իսկ գերի ընկնելու դեպքում զանգահարեն ԱԱԾ իրենց տված հեռախոսահամարներով։ Իսկ երբ ադրբեջանցիները հարվածում էին մեր հովիվին կամ գողանում անասունները, իշխանության ներկայացուցիչները հայտարարում էին, թե Սյունիքի սահմաններին սպառնացող վտանգ չկա, հովիվը չպետք է մոտենա սահմանային հենակետերին, պետք է փորձենք ադրբեջանցիների հետ համակեցության միջավայր ստեղծել և այլն։ Սահմանների ու քաղաքացիների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ ակտիվ քայլեր ձեռնարկելու փոխարեն, իշխանություններն այսպիսի հավաստիացումներով սկսեցին փափուկ բարձ դնել հանրության գլխի տակ այնքան ժամանակ, մինչև որ դանակը ոսկորին հասավ։
Նույնիսկ երբ մամուլն ահազանգեց, որ հակառակորդը մեծ ուժերով ներխուժել է Հայաստանի տարածք՝ հատելով սահմանը, իշխանական թիմի ներկայացուցիչները, մեկը մյուսին հերթ չտալով, հարձակվեցին մամուլի վրա, թե մեդիատեռոր է իրականացվում իրենց նկատմամբ, նման բան չկա և այլն։ Սակայն անվտանգության խորհրդի նիստերում Փաշինյանի ելույթից պարզ դարձավ, որ մամուլը խնդիրը շատ տեղին էր բարձրաձայնել, կամ, այլ կերպ ասած, բոլորը ճիշտ էին, Նիկոլը՝ սխալ։ Ու իշխանությունների այսպիսի ծայրաստիճան անողնաշարության ֆոնին ԱԽՔ Արմեն Գրիգորյանը համարձակվում է հայտարարել, թե պատերազմի ավարտից հետո սահմանային փոփոխություններ են եղել և ձմռան պատճառով ուղղակի չեն կարողացել ամբողջ սահմանը կահավորել: Չէ, հասկանում ենք, որ այս իշխանությունները պատճառներ միշտ էլ կարող են բերել, ու, ցավոք, նրանց դեռ հավատացողներ կան: Ավելին, որ շատ ավելի սարսափելի է մեր երկրի ապագայի առումով, նույնիսկ վստահողներ դեռ կան:
Ի վերջո, փաստը մնում է փաստ, որ Արցախի 75 տոկոսը կորցրած, հազարավոր զոհեր տված, Հայաստանի անվտանգությունը զրոյին հավասարեցրած Նիկոլ Փաշինյանը, թեկուզ քիչ, բայց, միևնույնն է, աջակիցներ դեռևս ունի: Այնինչ, ադրբեջանցիների՝ Սյունիք ներխուժման միջադեպը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ այս իշխանությունները, բառի ամենաիսկական իմաստով, ոչնչի ունակ չեն, ու նրանց հեռացումը Հայաստանի փրկության միակ ելքն է: Իսկ թե դա ինչ ճանապարհով կլինի, այլ հարց է»։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 15․05.21թ համարում։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ