ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նիկոլը հանձնելու է Հայաստանը, ինչպես հանձնեց Արցախը, Նիկոլը մսաղաց է նետելու վերջին հային՝ հանուն իր աթոռի. Միքայել Մինասյան 05/14/2021 18:08 | Մեկնաբանություն
Կապիտուլյանտը վերջին 20 օրում գնացել է 2 մարզ՝ Սյունիք և Գեղարքունիք։ Այդ երկու մարզ էլ 3 օր է ներխուժել ու չեն հեռանում ադրբեջանցիները։ Վստահ եմ, որ սա ընդամենը «զուգադիպություն» է։ Այս մասին ֆեյսբուքում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը.
«Պատերազմից, խայտառակ պարտությունից ու կապիտուլյացիայից անցել է 6 ամիս:
Ուղիղ 6 ամիս պաշտպանության նախարարը բացակա է, բացի հարբելուց ու փող աշխատելուց, ոչինչ չի անում։
Ուղիղ 6 ամիս Նիկոլը կազմաքանդում է Գլխավոր շտաբը՝ քրեական գործեր հարուցում, աշխատունակներին գործից հանում։ Վերջում բերեց շտաբի պետ նշանակեց մեկին, ով ժամանակին առանց աղմուկի թույլ տվեց ադրբեջանցիների առաջխաղացումը Նախիջևանում։ Հիմա էլ նույնն անում է Սյունիքում և Գեղարքունիքում։
Ուղիղ 6 ամիս ԱԱԾ տնօրենը Հայաստանի սահմանին, դուբայներում ու մոսկվաներում հանդիպում է ադրբեջանցի իր գործընկերոջը կամ ֆեյք որսում։ Իսկ դուք հարցնում եք` ո՞ւր է մեր հետախուզությունը։
Ամբողջ ուժային համակարգը զբաղված է պաշտպանելով Նիկոլին և նրա ընտանիքին: Գլխավոր դատախազը կամ գործ է կարում, կամ փող աշխատում։ Մնացած հիմնարկները ֆիզիկապես գոյություն չունեն։
«Ինչպե՞ս հասանք այս օրին» հարցի պատասխանը շատ պարզ է, որովհետև Նիկոլին ընտրեցիք ու մինչև հիմա պահում եք։ Նիկոլը հանձնելու է Հայաստանը, ինչպես հանձնեց Արցախը։
Նիկոլը մսաղաց է նետելու վերջին հային՝ հանուն իր աթոռի։
Իսկ հիմա ձեր դեպրեսիայի մասին՝ այն մարդկանց, ովքեր հասկանում են, որ Հայաստանն աստիճանաբար գրավվում է։
Ես իսկապես չեմ հասկանում ձեր զգացմունքայնությունը։ Որովհետև եթե ոչինչ չես անում, որ հողդ պահես, ապա այն դադարում է քոնը լինել. ինչո՞ւ պետք է Սյունիքը մնա անձեռնմխելի, իսկ Գեղարքունիքի սահմանները չմոտենան գյուղերին։ Տրամաբանության ո՞ր օրենքով։
Մենք անընդհատ մեր երկիրը հանում ենք ժամանակից ու իրականությունից։ Ու եթե չենք ցանկանում նկատել թշնամուն Սյունիքում, չի նշանակում, որ թշնամին հեռացավ։ Արդեն 6 ամիս է՝ սյունեցիները գոռում են, որ սահմանին զինվոր չկա, եղածները չունեն թիկունքային ապահովում։ Ի՞նչ արեց հայ ժողովուրդը. լռեց, երբ Նիկոլի հրահանգով Սյունիքի քաղաքապետերին ու գյուղապետերին ծնկած քարշ էին տալիս քննչականի միջանցքներով։
Հետո բոլորով որոշեցին, որ թշնամու դիմաց անպաշտպան սահմանով կանգնած երկրի միակ պակասությունը ընտրություններն են։ Մեզ թվում է, թե աշխարհը կանգնելու է 38 օր մինչև Հայաստանի ժողովուրդը անի ինքնանպատակ ընտրությունը։ Մինչդեռ տնտեսությունը շարունակելու է գահավիժել, Ադրբեջանը շարունակելու է կիլոմետր առ կիլոմետր Սյունիքն ու Գեղարքունիքը գրավել։ Կորոնավիրուսը շարունակելու է խժռել կյանքեր:
Մեր ձեռքից տանում են մեր երկիրն ու կյանքը։ Նիկոլը և՛ չգիտի, և՛ չի կարող և՛ չի ցանկանում ոչինչ անել։ Դա լավագույն դեպքում։ Իսկ իմ վարկածով՝ օգնում է այդ ծրագրերի իրագործմանը։
Բայց դուք հանկարծ կանգ չառնեք։ Շարունակե՛ք ոչինչ չանել. ներկաները մեղադրեն նախկիններին, նախկինները՝ Սահմանադրությանը, բոլորը՝ Սերժ Սարգսյանին, թե 2018-ին ինչո՞ւ արյուն չթափեց, իսկ վերջում ազգովի հրճվենք ու սփոփվենք Մակրոնի թվիթերյան կենացից։
Այնուհետև շատ արագ բոլորս մոռանանք թշնամու առաջխաղացումը, հաշտվենք դրա հետ և նորից մտնենք մեր երկիր-թակարդը, որտեղ չկա իրականություն ու ժամանակ։
Հ.Գ. Ելակից ի՞նչ կա։ Ելակ տարեք առաջնագիծ։ Վաղուց այդ մասին չեք խոսել։
Հ.Գ.Գ. Նիկոլի լինելը բոլորիս դարձնում է «նիկոլ»։ Մասշտաբն է փոխվում»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից