ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սահմանի պահպանության հարցում հանցավոր անգործություն է դրսևորվել, խնդրի կարգավորումից հետո ռազմաքաղաքական ղեկավարության շրջանում պաշտոնանկություններ պետք է լինեն․ Տիգրան Աբրահամյանը 05/14/2021 10:13 | Մեկնաբանություն
Դեռ 2-3 ամիս առաջ եմ հրապարակային զգուշացրել, որ հետպատերազմական փուլում սահմանային հատվածում, ինժեներական, ամրաշինական աշխատանքներին ինտենսիվ բնույթ հաղորդելու խնդիր ունենք։ Այս մասին ֆեյսբուքում գրել է ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանը.
«Ամիսներ առաջ եմ բարձրաձայնել այն մասին, որ Ադրբեջանը սահմանային աշխատանքներում մեկնարկային առավելություն ունի, ինչը մեզ համար հետագայում լուրջ խնդիրներ է առաջացնելու։
Դեռ 2020-ի դեկտեմբերին եմ անդրադարձել նոր իրողություններով պայմանավորված՝ սահմանային ստորաբաժանումների վերադիրքավորման/վերախմբավորման խիստ անհրաժեշտության մասին։
Իշխանության տարբեր դեմքեր, պաշտոնատար անձինք, կառույցներ ներքին կարգով կամ հրապարակային հավաստիացնում էին, որ այդ առումով խնդիրներ չեն լինի, որովհետև լուրջ ծավալի աշխատանքներ են տարվում։
Իսկ ՀՀ ԱԽ քարտուղարը վերջին զարգացումների հետ կապված ասում է, թե ձմռան պատճառով չեն կարողացել ամբողջ սահմանը կահավորել:
Բարձրադիր հատվածներում եղանակային պայմաններով, սեզոնային բնույթով, ռելիեֆով պայմանավորված խնդիրներ միշտ էլ կարող են լինել, սակայն մի շարք պատճառներով դրանք առավել բարդ էին Ադրբեջանի դեպքում։
Երկրորդ, եթե մեծ թվով տեխնիկական հարցեր ձմեռային ամիսներին դժվար էր իրականացնել, բայց դա դեռ չի նշանակում, որ սահմանի այդ ուղղությամբ կամ դրա հարակից հատվածի բնակավայրերի պաշտպանությունը պետք է թողնել օդում կախված։
Կային նվազագույն պայմաններ, որոնք ցանկացած եղանակային պայմաններում կարելի էր ապահովել, դեռ չեմ խոսում այն մասին, որ միջադեպը եղել է մայիսի 11-12-ին, այլ ոչ թե, օրինակ՝ հունվար-փետրվարին։
Եթե նույնիսկ ապրիլ/մայիս ամիսներին աշխատանքներն այդ ուղղությամբ չէին մեկնարկել, երբ որոշակի եղանակային բարենպաստ պայմաններ արդեն կային, ապա նմանատիպ ուղղություններում իրականացվող ծառայությունն այլ կերպ պետք է կազմակերպվեր։
Միակ խնդիրն այն է, որ եթե նույնիսկ քաղաքական կամք եղել է սահմանի այդ հատվածի պահպանությունն իրականացնելու համար, ապա
համապատասխան կառույցները, անձինք հանցավոր անգործություն են դրսևորել, ինչի արդյունքում վարչապետի բնութագրմամբ՝ պայթյունավտանգ, ճգնաժամային իրավիճակ է ստեղծվել։
Այս խնդրի հանգուցալուծումից անմիջապես հետո՝ անկախ դրա արդյունքներից, ռազմաքաղաքական ղեկավարության շրջանում պաշտոնանկությունների գործընթաց պետք է սկսել, իսկ ներկայիս վարչապետի պաշտոնակատարը բարոյական իրավունք էլ չունի արտահերթ ընտրությունների մասնակցելու համար։
Պնդում եմ, որ պետք է իրավական գործընթաց սկսել և այս խնդրով անցնող համապատասխան անձանց պատասխանատվության ենթարկել»,-գրել է փորձագետը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից