ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանի հասարակության մի զգալի հատված անտարբեր է Արցախի և Սյունիքի բնակավայրերի կորստի նկատմամբ. դրա ապացույցն է, որ կապիտուլյանտը կապիտուլիացիան ստորագրելուց հետո 6 ամիս դեռ իշխանության է. Իշխանյան 05/14/2021 10:34 | Մեկնաբանություն
Մատենադրանի գիտաշխատողը աջակցում է Սև լիճը գրաված ադրբեջանական բանակին: Ֆեյսբուքում գրել է գրող, հրապարակախոս Վահան Իշխանյանը.
«Հայտնի է արդեն, որ Հայաստանի հասարակության մի զգալի հատված անտարբեր է Արցախի և Սյունիքի բնակավայրերի կորստի նկատմամբ։ Անտարբերության ապացույցն այն է, որ կապիտուլյանտը կապիտուլիացիան ստորագրելուց հետո 6 ամիս դեռ իշխանության է, և կարող է էլի մնալ։ Սակայն մտքովս չէր անցնի, որ Հայաստանում կլինեն անձինք, ովքեր կարդարացնեն Ադրբեջանի երկվա ներխուժումը Սև լիճ՝ասելով. «30 տարի շարունակ այս պետությունը բռնազավթել էր և մտել մեկ ուրիշ պետության սահմաններ...» և ուրեմն «Ինչ-որ պահի պետք է կանգ առնել և չգոչել, չճչալ այդքան ցավագին, երբ ադրբեջանցիները մի կիլոմետր առաջ են եկել»,֊ սա մեջբերում է հայ գիտնականից։ Պարզվում է՝ ոչ միայն կան, ոչ միայն նրանք լուրջ մտավորական շրջանակներ են, ոչ միայն իրենց ձախ են հռչակել, «ձախ» խմբավորումների անդամ են, այլև ունեն համախոհների լայն շրջանակ, արտասահմանյան մամուլում հարցազրույցներ են տալիս՝ մեղադրելով հայկական կողմին։
Ներքոդրյալ այդ անձի գրությանը փորձում էի պատասխանել՝ որ 100 տարի թուրքական տարբեր ազգեր հայերին բնաջնջում են, որ, հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունից փոխանցվեց Կովկասի թաթարներ կոչվող թուրքական ցեղին, որը սկսեց բնաջնջել հայերին Բաքվում, Շուշիում, Նախիջևանում։ Որ Արցախը այն կղզյակներից էր, որ փորձում էր դիմադրել այդ բնաջնջմանը, որ ինքնորոշվելու իր դիմադրությանը թուրք֊ադրբեջանցիները պատասխանեցին Սումգայիթի, Կիրովաբադի ու Բաքվի արդեն երկրորդ ջարդերով ու պատերազմով՝ զենքով եկան, որ կոտորեն Արցախի բնակչությանը և պարտվեցին։ Արդարամիտ դիտորդը կընդունի, որ Արցախի պայքարը արդար է, եթե միայն նայի քարտեզին տեսնելու համար, թե երբեմնի հայերով բնակեցված ծովից ծով Հայաստանից մնացած ինչ չնչին տարածքի վրա են հայերը ծվարել թուրքական լայնարձակ պետությունների արանքում։ Եվ հայերին մեղադրելը, որ պաշտպանական գիծ էին գծել բուն Արցախի ու Հայաստանի տարածքից դուրս, մեղմ ասած անարդար է, իսկ ավելի ստույգ՝ փաստաբանություն է դահճին։
Ի պատասխան այն մեղադրանքի թե այլ պետության տարածք են հայերը մտել. Հանուն արդարության եթե անհրաժեշտ է, նաև պետք է մտնես այլ պետության տարածք(Ինչպես Կուբան արդարությունը պաշտպանելու համար զորք էր մտցրել Անգոլա)։
Ասեի՝ ի՞նչ ես խոսում՝ «Ղարաբաղյան կոնֆլիկտը՝ կենդանի թե մեռած, ունի մեկ իմաստ և նշանակություն՝ ծառայել փողի իշխանությանը», որտե՞ղ էր փողի իշխանությունը՝ Ղարաբաղի մելիքություններից սկսած մինչև 1988֊ի շարժման մեջ, 1990ականների ազատգրական մարտերում, ուր բազմաթիվ անձինք պատերազմ էին մեկնում իմանալով, որ կարող է զոհվեն, ո՞վ կարող էր այսպես վարկաբեկել 200տարուց ավել ձգվող Ղարաբաղի ազատագրական պայքարը. թու՞րքը։ պարզվում է նաև այն հաստատության գիտաշխատողը, որտեղ պահվող մատյանների մի ստվար մասը փրկվել է թուրքական բնաջնջումից, այս խոսքը Հայաստանի Մատենադրանի գիտաշխատողն է ասում։
Բայց ինչ փորձում էի գրել, այնքան հայտնի ճշմարտություն էր թվում, որ ի վերջո դադար առա, որոշեցի մեծ մեջբերում դնել նրանից (ամբողջի հղումը մեկնաբանության մեջ)։
Եվ մի բան, եթե հասկացել եք թե ինչու Հայաստանը պարտվեց և փնտրում եք ևս մի պատճառ, ապա խնդրեմ, ևս մեկը՝ որ Հայաստանի Մատենադրանում այսպիսի գիտաշխատողներ կան(հնարավո՞ր է պատկերեացնել Իսրայելի գիտական հաստատությունում գերմանական նացիզմի կողմնակից)։
Հեղինակ՝ Գայանե Այվազյանը Մաշտոցի անվան Մատենադրանի գիտաշխատող.
«30 տարի շարունակ այս պետությունը բռնազավթել էր և մտել մեկ ուրիշ պետության սահմաններ: Մենք, իհարկե, համարում ենք, որ Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերն էին իրենց տիրապետության տակ առել և պահում Ադրբեջանի յոթ շրջանները: 30 տարի շարունակ հայկական ինտերվենցիայի արդյունքում հարյուր հազարավոր մարդիկ են դարձել փախստական, լքել իրենց տները, քաղաքներ ու գյուղեր են քանդվել, մշակութային և մարդկային կորուստներ եղել: Այս ամենը եղել է: Մենք հանգիստ ու հանդարտ ապրում էինք այս իրողության հետ: Հասկանալի է՝ մենք չէինք անձամբ քշել այս մարդկանց իրենց տներից, մենք մարդ չենք սպանել անձամբ: Հասկանալի է՝ մենք վատ կրթություն ենք ստացել, մեզ ճիշտը չեն ասել, խաբել են: Հասկանալի է՝ մենք աղքատ ենք և զրկված ենք եղել հաղորդակցության միջոցներից, ճանապարհներից, շատ տեղ չենք գնացել, շատ բան չենք լսել: Բայց այս ամենը անվերջ չի կարող արդարացնել և սնել քաղաքական անմեղսունակությունն ու ազգայնական էգոիզմը: Այդպես չի լինում: Ինչ-որ պահի պետք է կանգ առնել և չգոչել, չճչալ այդքան ցավագին, երբ ադրբեջանցիները մի կիլոմետր առաջ են եկել: Քանի՞ մարդ էր Հայաստանում ունեցել դիսկոմֆորտի զգացողություն Հայաստանի ռևանշիստական իշխանությունների զավթողական քաղաքականություններից»,-գրել է Իշխանյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից