ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բողոքի բավարարման դեպքում Ռուբեն Վարդազարյանը կարող է վերականգնվել․ փաստաբան 05/14/2021 15:34 | Դատական ռեպորտաժներ
ԲԴԽ նախագահ (լիազորությունները կասեցված են) Ռուբեն Վարդազարյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշման դեմ բողոքը բավարարվելու դեպքում նրա լիազորությունները կարող են վերականգնվել։ Բողոքի բավարարումը ենթադրում է իրավունքների խախտման վերացում։ Այս մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ասել է Ռուբեն Վարդազարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը։
Անդրադառնալով դատախազի պնդումներին, թե չկա նախադեպ, որ որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը բողոքարկվի դատական կարգով՝ Խուդոյանը նշեց, որ չի հիշում նախադեպ, երբ ԲԴԽ նախագահին մեղադրանք առաջադրեն։
Ինչ վերաբերում է դատախազի պնդումներին, թե բողոքը ձևական բնույթ է կրում, իրավունքի չարաշահում է, փաստաբանը նշեց, որ առաջադրված մեղադրանքն անհասկանալի է, ինչի մասին բարձրաձայնել է նաև Ռուբեն Վարդազարյանը՝ հարցաքննության ժամանակ։
Մեղադրանքի էությունը դրսևորելը եղել է ընթերցելու միջոցով, այն պարզ չէ, իսկ եթե մեղադրանքը պարզ չէ, ապա թե՛ քննիչը, թե՛ դատախազը պետք է շտկեն այն կամ, թեկուզ, հարցաքննության ժամանակ փորձեն հասկանալ, թե ինչը պարզ չէ և հետագայում վերաշարադրեն այն։
Փաստաբան Արամ Օրբելյանն էլ, մեջբերելով ՄԻԵԴ-ի որոշումը, որով ՄԻԵԴ-ն արձանագրել էր, որ Լեհաստանի գերագույն դատարանի երեք դատավորների փոփոխություններն իրավաչափ չեն եղել, ուստի՝ նրանք չեն հանդիսացել որպես օրինական դատարան, ընդգծեց, որ ԲԴԽ-ի դեպքում ևս կարող է նման խնդիր առաջանալ։
Փաստաբանի դիտարկմամբ՝ մեղադրանքի օրինականությունը և փաստերը պետք չէ շփոթել, արդյո՞ք փաստաթուղթն ինքնին բավարար է, որ Վարդազարյանին դատապարտեն, թե ոչ, բնականաբար՝ ոչ։
Դատախազ Ժամկոչյանն էլ դիրքորոշում հայտնեց առ այն, որ ՀՀ բոլոր պաշտոնատար անձինք ունեն մեծ աշխատանք անելու երկրի համար, չենք կարող ասել, որ ԲԴԽ նախագահը ավելի բարձր է ոստիկանության ծառայողից, դատավորից, ինչին դատարանն արձագանքեց՝ նշելով, որ խոսքն անձեռնմխելիության սկզբունքի մասին է։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՀՀ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին ՀՔԾ-ում մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասի՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։ Վարդազարյանի դեմ քրեական գործ է հարուցվել՝ առանց նրա անձեռնմխելիության հաղթահարման՝ նախկին դատավոր, ԱԱԾ տնօրենի նորանշանակ տեղակալ Անդրանիկ Սիմոնյանի հաղորդման հիման վրա։
Նկատենք, որ թեև ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարել էր, թե Ռուբեն Վարդազարյանի գործառութային անձեռնմխելիության հաղթահարման խնդիր չկար, քանի որ քրեական հետապնդումը չի վերաբերում դատավորի կողմից իր լիազորությունների իրականացմանը։
Անգամ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի հանձնարարությամբ պատրաստված ԲԴԽ հաղորդագրության մեջ նշվել էր, թե Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ քրեական հետապնդումն իրականացվում է ոչ իր լիազորությունների իրականացման կապակցությամբ, սակայն փաստն այն է, որ քրեական գործը հարուցվել է պաշտոնեական դիրքի օգտագործմամբ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ