ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանցիները հանգիստ մտել են ՀՀ տարածք՝ իմանալով, որ որևէ դիմադրություն չի լինելու, հայ դիրքապահներին թույլ չի տրվել դիմադրել ադրբեջանցիների առաջխաղացմանը. փորձագետ 05/13/2021 20:01 | ԼՐԱՀՈՍ
Ինքնիշխան երկրի տարածք այլ երկրի Զինված ուժերի ներթափանցումը և որևէ տարածքը զբաղեցնելը ագրեսիա է տվյալ երկրի նկատմամբ: Սա նշանակում է հակառակորդը տարածք է օկուպացրել: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով Սյունիքում տիրող իրավիճակին:
Հիշեցնենք, որ մայիսի 12-ին ադրբեջանական զորքը հատել է ՀՀ պետական սահմանն ու առաջացել Իշխանասարի ուղղությամբ՝ իր վերահսկողության տակ վերցնելով Սև լիճը: Իսկ այսօր փորձել են առաջանալ նաեւ Սիսիանի ու Վարդենիսի ուղղությամբ։ Ավելին՝ հաջողվել է Վարդենիսում եւս դիրքավորվել՝ սարերի վրա։
Հայկ Նահապետյանն ընդգծեց, որ այդ հատվածում գտնվող հայ զինծառայողների պարտականությունն էր պաշտպանել սահմանը, որ հակառակորդը չմտնի ՀՀ տարածք, սակայն փորձագետը ենթադրում է, որ նրանց հրահանգված է եղել որևէ քայլ չձեռնարկել և չդիմադրել.
«Փաստորեն, իրենք իրենց գործառույթները չեն իրականացրել, հարց է առաջանում՝ ինչու՞, կարող եմ ենթադրել, որ ամենայն հավանականությամբ հրաման է եղել չկրակելու: Նման ներթափանցման փորձի ժամանակ, սովորաբար, հենակետի ավագը զեկուցում է իր վերադասին, որից հետո վերադասից գալիս է հրաման՝ ի՞նչ պետք է անեն, ամենայն հավանականությամբ, հրաման է եղել՝ չկրակել, դրա համար էլ ադրբեջանցիները մեր մի հենակետի զինծառայողներին շրջափակման մեջ են վերցրել և դիրքավորվել են Իշխանասարի հատվածում: Ադրբեջանցիները ամբողջությամբ իրենց վերահսկողության տակ են պահել Սև լիճը, եթե հաշվի առնենք, որ այդ լճի ջուրը մի քանի բնակավայրերի համար ոռոգման և խմելու ջուր է, ապա կարող ենք հետևություն անել, որ հակառակորդին տրվել է ստրատեգիական նշանակության տարածք»,-ասաց Հայկ Նահապետյանը՝ արձանագրելով, որ ՀՀ իշխանությունը բացարձակ համարժեք չի արձագանքել հակառակորդի քայլերին:
Հարցին՝ եթե ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ հակառակորդը ոտնձգություն է կատարել, ինչո՞ւ ՀՀ իշխանությունը չի դիմել ՀԱՊԿ-ին, փորձագետը կարծում է, որ օրվա իշխանությունը որոշակի պարտավորվածություն ունի Ադրբեջանի, Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի առաջ.
«Եթե չեն կարող, ունակ չեն որևէ բան անել, ապա կարող են դիմել ՀԱՊԿ քարտուղարություն, քանի որ ՀՀ տարածքի նկատմամբ ագրեսիա է տեղի ունեցել:Անտրամաբանական է այս ամենը, եթե քո երկիրը ագրեսիայի է ենթարկվում, հարցը պետք է բերվեր իրավաքաղաքական դաշտ, դիմեինք ՀԱՊԿ-ին, ՄԱԿ-ին: ՀՀ-ում պետք է հրատապ որոշում կայացվի, որ Հայաստանը ենթարկվել է ագրեսիա, որից հետո միջազգային իրավունքի նորմերով ցանկացած ռազմական ցանկացած գործողություն համարվում է արդարացված և հակառակորդին տրվում է համարժեք պատասխան: Նման բան չի արվել, ուստի կարելի է ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանը որոշակի պարտավորություն ունի այլ երկրի ազգային-պետական շահերը սպասարկելու տրամաբանության մեջ»,-ասաց փորձագետը:
Հարցին՝ ինչու՞ ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականները չեն գերեվարվում կամ ձերբակալվում, ռազմական փորձագետը նկատեց, որ նախևառաջ պետք է կանխվեր նրանց մուտքը Հայաստանի տարածք.
«Փաշինյանը ԱԽ նիստում ասաց, որ դիվերսիոն ներթափանցում է, եթե դիվերսիա է, ապա պետք է դա կանխվեր, ոչ թե սպասեին, որ ադրբեջանցիները մտնեին ՀՀ տարածք»,-ասաց Հայկ Նահապետյանը:
Փորձագետը կարծում է, որ ադրբեջանցի զինվորականները մտել են ՀՀ տարածք, քանի որ վստահ են եղել, որ հայկական կողմը չի կրակելու, չի դիմադրելու.
«Ադրբեջանցիները հանգիստ մտել են՝ իմանալով որ որևէ խնդիր չի լինելու: Սա միայն մի դեպքում կարող է լիներ, Փաշինյան-Ալիև պայմանավորվածություն կար այդ տարածքները հանձնելու: Ինչու՞ չեն կրակել, ինչու չեն դիմադրել, որ հակառակորդը այդ տարածքը չանցնի, անհասկանալի է»,-ասաց Նահապետյանը:
Փորձագետը համոզված է, որ նման դեպքերը շարունակական են լինելու հայ-ադրբեջանական սահմանի բոլոր հատվածներում, եթե հայկական կողմը համարժեք պատասխան չտվեց հակառակորդի գործողություններին:
Հ.Գ. Նյութն արդեն պատրաստ էր թողարկման, երբ հրապարակվեց Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ ՀՀ անվտանգության խորհրդի նիստում, ըստ որի Հայաստանը պաշտոնապես դիմում է ՀԱՊԿ-ին։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ