ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կա՛մ պետք է գերեվարեին ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանցիներին և փոխանակեին մեր գերիների հետ, կա՛մ էլ ոչնչացնեին նրանց.Վահե Հակոբյան 05/13/2021 15:57 | ԼՐԱՀՈՍ
Սյունիքում իրավիճակը նույնն է, հակառակորդը հետ չի նահանջում, դիրքավորվել են: Դեռևս բանակցություններ են ընթանում: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Սյունիք նախկին մարզպետ Վահե Հակոբյանը՝ նշելով, որ ադրբեջանցիները դիրքեր են փորել, խրամատավորվել, վրաններ են տեղադրել Վերիշեն գյուղի գլխին։
«Մեր սահմանից առնվազն 4 կմ առաջ են անցել, երեք ուղղություններով են տեղավորվել՝ դեպի Գորիս, դեպի Սիսիան, դեպի Ջերմուկ: Իմ տեղեկություններով՝ մեր կողմից բանակցում են Զինված ուժերի ներկայացուցիչները , Գորիսի քաղաքապետը, բայց սա քաղաքապետի լուծելու հարցը չի, Սյունիքի մարզպետն էլ սկզբում ասում էր տեղյակ չեմ, հետո ասեց մոլորվել են, հետո էլ ասում է նման բան չեմ ասել, իմ տրամաբանության մեջ չի տեղավորվում այս ամենը»,-ասաց Սյունիքի նախկին մարզպետը:
Արդեն երկրորդ օրն է, ինչ հակառակորդը խախտել է մեր տարածքային ամբողջականությունը՝ ինչպես է գնահատում մեր երկրի ռազմաքաղաքական ղեկավարության արձագանքն ու ձեռնարկված քայլերը՝ «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան Սյունիքի նախկին մարզպետն արձագանքեց՝ վախկոտ.
«Ոչ մի կառույց չի աշխատում, երկրի նախագահն ինչու՞ ձայն չի հանում, ինչու՞ գլխավոր դատախազը ձայն չի հանում մեր երկրի սուվերեն տարածքի նկատմամբ ոտնձգություն կատարելու փաստով, պետական սահմանը հատելու վերաբերյալ քրգործ պետք է հարուցվի առնվազն։
Պետք է դիմեին ՀԱՊԿ, տեղեկացնեին՝ ինչ է կատարվում: Ադրբեջանցիները ռազմական գործողություն չեն անում, բայց սահման հատելն արդեն ոտնձգություն է մեր երկրի նկատմամբ: Այս անգամ խոսքը Արցախի հարակից տարածքի մասին չէ, այլ կոնկրետ ՀՀ տարածքի»,-ասաց զրուցակիցը՝ ավելացնելով՝ « այս ամենից հետո Նիկոլին հարկավոր է 14 ժամ ժամանակ, որպեսզի հասկանա՝ ի՞նչ է կատարվում և երեկոյան ԱԽ նիստ գումարի, հակառակորդը լուսադեմից՝ ժամը 4-ից արդեն դիրքավորված է, իսկ Փաշինյանը ԱԽ նիստ է անում ուշ երեկոյան, բայց այդպես էլ չեն կարողանում հասկանալ, ի՞նչ պետք է անեն»,-ասաց Հակոբյանը:
Սյունիքի նախկին մարզպետը պնդեց՝ կամ պետք է գերեվարեին ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանցիներին և փոխանակեին մեր գերիների հետ, կամ էլ ոչնչացնեին նրանց:
Իսկ թե ինչո՞ւ չգերեվարեցին ՀՀ տարածք մտած ադրբեջանցի զինվորականներին, զրուցակիցն ասաց՝
«Որովհետև մեր իշխանությունը քաղաքական իմպոտենտների իշխանություն է: Տեռորիստի հոդվածով պետք է հարուցեին քրգործ՝ նրանց նկատմամբ: Առավոտից ասում էինք՝ Սյունիքում կա լրջագույն խնդիր, ադրբեջանցիները ներխուժել են մեր տարածք, իսկ Փաշինյանի ածանցյալ պատգամավորները ասում էին՝ նման բան չկա, ապատեղեկատվություն է, պանիկա են տարածում, մինչև հետո Փաշինյանը հայտարարում է, որ իսկապես խնդիր կա և ասում է այն, ինչ մենք բարձրաձայնում էինք»,-ասաց Վահե Հակոբյանը:
Նա չբացառեց, որ ստեղծված իրավիճակով պայմանավորված երկրում ռազմական դրություն հայտարարի և առաջիկա արտահերթ ընտրությունները չեղարկվեն.
«Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահը հանցավոր համաձայնության են եկել, պրովոկացիա են ուզում անել, որը հնարավորություն կտա երկրում ռազմական դրություն հայտարարելու և ընտրությունները չեղարկելու, քանի որ ակնհայտ է, որ իրենք չեն վերարտադրվելու»,-ասաց Սյունիքի նախկին մարզպետը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից