ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանցիներն առավոտից փորձում են իրենց դիրքերն ամրապնդել Վերին Շորժա, Կութ բնակավայրերում, ուրալներով գալիս, դիրքավորվում են. Թագուհի Թովմասյան 05/13/2021 19:26 | ԼՐԱՀՈՍ
Ադրբեջանցիները Վարդենիսի հարակից տարածքներում դիրքավորվել են սարերի վրա, չեն նահանջում ու հստակ չէ՝ ո՞վ է բանակցում և ինչո՞ւ են սահմանախախտները մինչև հիմա ՀՀ սուվերեն տարածքում։
«Իրենք մեծ քանակով են, ուրալներով գալիս են, դիրքավորվում են, իսկ մենք բնականաբար ավելի սակավաթիվ ենք»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ ներկայացնելով ադրբեջանական ագրեսիայի մանրամասները։
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ՊՆ-ն հայտարարել է, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում
«Խոսքը ոչ թե Վարդենիս համայնքի, այլ կից բնակավայրերի՝ Վերին Շորժա, Կութ բնակավայրերի մասին է, որտեղ այսօր առավոտից Ադրբեջանը փորձել է դիրքերն ամրապնդել ոչ այն տեղերում, որտեղ նախնական իրենք դիրքավորվել էին նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո»,- ասաց պատգամավորը։
Ըստ Թովմասյանի՝ ադրբեջանցիները դիրքավորվել են սարի վրա, որը գյուղացիներն օգտագործում էին որպես արոտ։ Դիրքավորվել և չեն նահանջել։ Պատգամավորն ասում է՝ ամեն վայրկյան իրավիճակ է փոխվում։
«Մոտեցել են ուղղակի մեր սարերին։ Վարդենիսի սարի վրա, որը մշտապես եղել է մեր բնակավայրերի համար արոտատեղի, հիմա իրենք դիրքավորվել են, ինչը ռազմավարական առումով նաև վտանգավոր է, որովհետև բավականին բարձրադիր հատված է և նրանց տեսադաշտում շատ ավելի լայն բնակավայրեր են ընդգրկվում»։
Ըստ նրա՝ ադրբեջանցիները հայկական տարածքում դիրքավորվել են՝ առանց որեւէ կրակոց արձակելու։
«Իրենք գալիս են և ասում՝ սա մեր տարածքն է և մենք պետք է դիրքավորվենք այս հատվածներում և չկա որևէ կողմ, որը կդիմադրի, կդիմակայի, կասի ՝ չեք կարող, սա մերն է։ Ինչ- որ բանակցություններ են ընթանում, բայց չեմ հասկանում բանակցությունները ո՞ւմ միջև է ընթանում և ովքեր են մեր կողմից բանակցողները»։
Պատգամավորը չի ընդունում այն գործելաոճը, որով ադրբեջանական կողմը ներխուժում է ՀՀ տարածք, առաջխաղացում է փորձում ապահովել, իսկ մենք նրանց հետ բանակցում ենք։
«Իրենք ներխուժում են, ՀՀ պետական սահմանն են անցնում՝ Սյունիքի դեպքում 3,5 կմ, ուրեմն անհապաղ պետք է գերեվարվեն, քրեական պատասխանատվության ենթարկվեն։ Դատախազությունը խրոխտ հայտարարում է, որ սահմանային խախտման միջադեպերը խորը քրեաիրավական գնահատականի կարժանանան, իսկ ինչո՞ւ արդեն չեն արժանացել։ Ինչու այդ սահմանախախտները չեն պատժվել ՀՀ օրենքով»,- ասել է պատգամավորը։
«Եղբայր, ՀՀ սուվերեն տարածք են մտել, մենք նրանց չե՞նք պատժում, բանակցո՞ւմ ենք, ինչպես կարելի է բանակցել դիվերսանտի հետ»,- հայտարարել է Թովմասյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ