ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Օրենսդրական փոփոխություններ, որոնք հանգեցրին ԱԱԾ թուլացմանը 05/13/2021 15:33 | ԼՐԱՀՈՍ
Մեր դիրքորոշումները հրապարակային արտահայտելիս արդեն հայտնել ենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը, որպես պետության առջև առկա մարտահրավերների դիմագրավման երաշխավոր, պիտի ղեկավարի ԱԱԾ համակարգում մասնագիտական մկրտություն ստացած, տարիների ծառայությունում թրծված, համակարգի բոլոր նրբություններին տիրապետող սպա։
Մինչև 2008 թվականի մայիսի 22-ին ընդունված՝ «ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» օրենքի ուժի մեջ մտնելը գործող կարգավորումներով՝ պետական լիազոր մարմնի ղեկավար կարող էր նշանակվել ազգային անվտանգության մարմինների այն ծառայողը, ով մինչև նշանակումը զբաղեցրել էր ազգային անվտանգության մարմինների ծառայողների բարձրագույն խմբի պաշտոն կամ վերջին երեք տարին զբաղեցրել էր գլխավոր խմբի պաշտոն և ուներ գնդապետից ոչ ցածր կոչում:
Նույնպիսի կարգավորումներ էին գործում Ծառայության ղեկավարի տեղակալ նշանակվելու համար սահմանված պահանջների մասով։
2008 թվականին ընդունված օրենքի փոփոխություննորով սահմանվեց նաև, որ Պետական լիազոր մարմնում թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայության կարող են նշանակվել նաև զինված ուժերի, ոստիկանության, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության, քրեակատարողական ծառայության մարմինների և արդարադատության նախարարության պետական ծառայողներ, դատախազներ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից այլ պետական մարմիններում պաշտոնի նշանակված ազգային անվտանգության մարմինների նախկին ծառայողներ, որոնք բավարարում են տվյալ պաշտոնին նշանակվելու համար ազգային անվտանգության մարմինների ծառայողներին ներկայացվող պահանջները»։
Վերջին կարգավորումը, սակայն, իր գործնական կիրառությունը գտավ միայն 2016 թվականին։ Մինչ այդ Ազգային անվտանգության ծառայությունը ղեկավարում էին երկարատև տարիներ համակարգում ծառայած սպաներ։
Ելնելով երկրում ստեղծված դրությունից՝ գտնում ենք, որ անհրաժեշտ է վերականգնել ՛՛Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին՛՛ օրենքում եղած կարգավորումները՝ 2008 թվականի մայիսի 22-ի դրությանը համապատասխան, քանի որ ԱԱԾ աշխատանքների առավել արդյունավետ համակարգման ու ղեկավարման համար անհրաժեշտ է կառույցի ղեկին ունենալ տարիների փորձառություն և նեղ մասնագիտական առատ գիտելիքներ ունեցող սպաների։
Օրենքի այս փոփոխությունները Ազգային անվտանգության ծառայությանը զերծ կպահեն նաև քաղաքական նպատակահարմարություններից բխող նշանակումներից, որպիսի նախադեպերի առկայության մասին անթաքույց հայտարարել են նաև գործող իշխանությունները։
Հայտնում ենք, որ խորհրդարանական առաջիկա ընտրություններում մեր կողմից հնարավոր սատարում կարող են ունենալ բացառապես այն քաղաքական ուժերը, որոնց մոտեցումները կհամընկնեն նաև այս խնդրի շուրջ հայտնած մեր դիրքորոշումներին։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ