ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իշխանությունը պարտավոր էր Իշխանաձորի կողմից 3․5 կմ ՀՀ սահման ներթափանցած ադրբեջանցի 200 դիվերսանտներին ձերբակալել՝ մեր գերիների հետ նրանց փոխանակման հարցը դնելով, սակայն՝ չարեց 05/13/2021 13:54 | ԼՐԱՀՈՍ
Թե ինչպես է երեկ կեսգիշերին ադրբեջանական 200 հոգանոց զորքը ներթափանցել Հայաստանի սահման՝ շուրջ 3․5 կմ առաջ գնալով ռազմավարական կարևորագույն նշանակություն ունեցող Իշխանասարի բարձրունքի և Վերիշենի ուղղությամբ, աղերսներ ունի նույն թշնամու՝ անմատչելի Շուշի մուտք գործելու և քաղաքն առանց կռվի թշնամուն հանձնելու՝ մինչ օրս բազում հարցականներ պարունակող պատմության հետ։
Երեկ ողջ օրվա ընթացքում հետևելով լրահոսին, անհնար էր շատ տրամաբանական մի հարցադրում չանել՝ լավ, ի՞նչ կարգավիճակ ունեին վերը նշված 200 ադրբեջանցի զինվորները, եթե ոչ՝ ահաբեկիչ դիվերսանտների։ Խախտե՞լ է թշնամին ՀՀ սահմանը, այդ հատվածում տեղակայված մեր դիրքապահները՝ ՌԴ 102-րդ ռազմաբազայի հետ կարողացե՞լ են օպերատիվ կերպով արձագանքել, հապա ինչու՞ հետագա քայլերը չեն արվում ՀՀ իշխանությունների կողմից։ Չէ՞ որ մենք նույնքան և ավելի ռազմագերիներ ունենք ադրբեջանում, որոնց ամեն օրը մահվան է հավասար։ Փաստերն աշխարհին է հայտնի՝ ռազմական և քաղաքացիական մեր 19 գերիներին այդ բարբարոս պետությունը կտտանքների ենթարկելով, խոշտանգելով սպանեց։
Ի՞նչու Հայաստանի իշխանությունն իր քաղաքացիների շահերը պաշտպանելու փոխարեն՝ ադրբեջանի քաղաքացիներին է պաշտպանում՝ հանկարծ դրանց մի մազը չպակասի։ Տարօրինակ է նաև, որ այս հարցերն իրենց չեն տալիս և չեն բարձրաձայնում գերիների հարազատները։ Ի վերջո, ադրբեջանցիներն իրենց իսկ փորած փոսն էին ընկնում՝ դիվերսիոն հարձակու՞մ ես կատարել, ձերբակալված ես և կվերադարձվես քո երկիր միայն գերիների փոխանակման համատեքստում։
Այսպես կվարվեին տարածաշրջանի պետությունները՝ Իրանը, Ռուսաստանը, Թուրքիան՝ ցանկացած ինքն իրեն և իր քաղաքացուն, իր քաղաքացիների անվտանգությունը, իրենց սահմանների անխախտելիությունը կարևորող պետությունները։ Բնականաբար, նախ՝ դիվերսիոն խմբի ներթափանցումը կկասեցնեին՝ կրակ բացելով։ Որը չի արվել, իսկ սա նշանակում է՝ նման հրաման չի տրվել։ Ինչու՞։ Մի տեսակ տպավորություն չի՞ ստեղծվում, թե՝ գործ ունենք նախապես պլանավորված սցենարի հետ, որը կարողացան կասեցնել սյունեցիներն ու մեր դիրքապահները՝ ռուսների հետ։
Ի դեպ, այս համատեքստում արժե հիշել նաև, թե ինչպես ադրբեջանն իր երկու հանցագործներին կարողացավ 44-օրյա պատերազմից հետո առաջնահերթորեն հետ ստանալ ՀՀ կապիտուլյանտ իշխանությունից։
Այն, ինչ արեց երեկ ՀՀ իշխանությունը՝ Սյունիքի մարզպետից մինչև պաշտպանության ոլորտի պատասխանատուներ և վարչապետի ժ/պ՝ ընդհուպ անվտանգության խորհրդի ուշացած նիստ, ՀՀ քաղաքացիներին լրջորեն մտածելու առիթ պիտի տա։
Մինչ Սյունիքի Գորիս, Սիսիան, Տեղ համայնքների սահմանային բնակավայրերից բնակիչները Մարդու իրավունքների պաշտպանին ահազանգում են Սյունիքի մարզպետը «Փաստինֆոյի» հետ զրույցում հայտարարում էր, թե՝ «Սյունիքում հակառակորդը ոչ մի հատվածում առաջ չի եկել: Եկել են դիտակետ դնեն, մոլորվել են: ՀՀ պետական սահմանին որևէ խախտում չի կարող լինի, դա անհնարին բան է, ես եմ ասում»։
Այս մոլորյալին հարկ է հասկացնել, որ ադրբեջանը երբեք չի մոլորվում, քայլ առ քայլ առաջ է գալիս, քանի որ ՀՀ իշխանության ղեկին իր նման՝ մոլորյալի դիմակ հագած ստախոսներն են։ Մեղմ ասած։
Սյունիքի մարզպետի պարտքն ու պարտականությունն է Սյունիքի մարզի բնակչության անվտանգության ապահովումը, բայց նա, ըստ էության, երեկ հանդես էր գալիս որպես ադրբեջանցի դիվերսանտների պաշտպան։ Ձուկը գլխից է հոտած, ինչպես իրենց ղեկավարն է պերմանենտ ստում ու ինքն իրեն հերքում, այնպես էլ՝ իր ստորադասները։
«Ստորադաս»՝ այս բառն ամենից ավելի է պատշաճում նիկոլականներին, իսկ տվյալ պաշտոնյան և՛ ստորադաս է, և՛ ստախոս ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ