ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գործ ունենք շատ վտանգավոր իշխանության հետ, որը գաղտնի գործարքների մեջ է. փորձագետ 05/12/2021 19:59 | ԼՐԱՀՈՍ
Անհասկանալի է, հայկական կողմն ինչո՞ւ է Ադրբեջանին փոխանցում ականապատ տարածքների քարտեզները, ինչի՞ դիմաց, երբ Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարում է, թե Ադրբեջանում հայ գերիներ չկան, եթե իրենց մոտ գերիներ չկան, ինչի՞ դիմաց ենք տալիս քարտեզները, ի՞նչ համաձայնություն կա: Այս մասին
«Փաստինֆո»-ի հետ զրույցում անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նախօրեին Բաքվում հայտարարել է, որ հումանիտար հարցերը պետք է արագացված տեմպով կարգավորվեն՝ մատնանշելով, ռազմագերիների և զոհվածների աճյունների վերադարձի, ինչպես նաև՝ ականապատ դաշտի քարտեզների Ադրբեջանին փոխանցելու անհրաժեշտությունը։ Ավելին՝ նա ընդգծել է, թե Հայաստանի իշխանությունները գիտակցում են Ադրբեջանի բարձրաձայնած հարցը լուծելու (քարտեզների տրամադրման) անհրաժեշտությունը գիտակցում են և այդ ուղղությամբ արդեն նախնական քայլեր են իրականացվել։ Իսկ Ադրբեջանի ԱԳ նախարարը ընդգծեց, որ Ադրբեջանը ռազմագերիների վերադարձման իր պարտավորությունները կատարել է։
Արմեն Մանվելյանն արձանագրում է, որ հայկական կողմը հերթական անգամ գնում է միակողմանի զիջումների և Ադրբեջանին տրամադրում է ականապատ տարածքների քարտեզը՝ ոչնչի դիմաց.
«Մենք գործ ունենք շատ վտանգավոր իշխանության հետ, որի քայլերը տանում են Հայաստանի թուլացմանը և պետության կործանմանը , սա էլ դրա վկայությունն է, տալիս ենք քարտեզները՝ ոչնչի դիմաց: Սա այն բազմաթիվ անհասկանալի գործարքներից է, ինչպես բանավոր պայմանավորվածությամբ թողեցին, որ հակառակորդը մտնի Սյունիք, թողեցին GPS-ով սահմաններ գծի հակառակորդը, նմանատիպ մի համաձայնության արդյունք է սա, որտեղ Հայաստանի շահը չկա»,-ասաց Մանվելյանը:
Փորձագետի խոսքով՝ գործող իշխանությունը ինչ-որ գաղտնի գործարքների մեջ է ադրբեջանաթուրքական տանդեմի հետ, ինչի արդյունքում մենք զիջումների ենք գնում նույնիսկ կապիտուլյացիոն համաձայնագրից հետո.
«Եթե եռակողմ հայտարարություն կոչվածը նայեք, կտեսնեք, այնպիսի տպավորություն է, որ միայն մի հոգի նստել է Բաքվում ու դա գրել, մինչդեռ Պուտինը հայտարարել էր, որ համաձայնագրի վրա երկու կողմերն են աշխատել՝ ամեն բառի, տառի համար կռիվ տալով, բայց եթե կարդաք համաձայնագիրը կտեսնեք, որ հայկական շահ ներկայացնող որևէ անձ այնտեղ չի եղել: Շատ հնարավոր է, որ սրանք ինչ-որ գաղտնի պայմանագրեր են, որ Հայաստանը անընդհատ պետք է գնա զիջումների և սա էլ հերթական զիջումն է»,-ասաց փորձագետը՝ վստահեցնելով, որ այստեղ միանշանակ հայ ժողովրդի և Հայաստանի շահերը չկան:
Նշենք, որ Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, թե վստահաբար Զանգեզուրի միջանցքը բացվելու է:
Դիտարկմանը՝ հնարավոր է Զանգեզուրի միջանցքի հարցը մինչև ընտրություններ չշահարկվի, իսկ ընտրություններից հետո կրկին օրակարգ բերվի, փորձագետն ասաց՝ «Իշխանությունն այնպիսի խայտառակ պայմանագրերի տակ է ստորագրել, որ եթե ադեկվատ մարդիկ գան իշխանության, ապա լրջագույն խնդիրներ են ունենալու պայմանագրերը, համաձայնագրերը չեղարկելու և նոր արժանապատիվ խաղաղության պայմանագիր կնքելու համար: Իշխանափոխությունից հետո նաև պետք է բացահայտվի՝ ինչ դավաճանական սխեմայով են գործող իշխանություններն աշխատել: Եթե այսօրվա իշխանությունները մնան, նրանք կանեն բոլոր տեսակի զիջումները, ամեն ինչ կզիջեն, ոչ թե Զանգեզուրի միջանցք կտան, Մեղրիի միջանցք կտան, այլ Սյունիքը կնվիրեն հակառակորդին»,-ասաց Արմեն Մանվելյանը:
Փորձագետի համոզմամբ՝ այսօրվա իշխանության տեսակետները հակառակորդին ձեռնտու է, ուստի ամեն ինչ կանեն, որ օգնեն այսօրվա իշխանությանը, որպեսզի երկարացնի իր իշխանությունը և արագացնեն Հայաստանի կործանումը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ