ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քանի դեռ Նիկոլն իշխանության է՝ հայրենիքը մաս-մաս զիջելու են, ընդհուպ մինչեւ Երեւանը. Իսագուլյան 05/12/2021 13:28 | ԼՐԱՀՈՍ
Ականապատ դաշտերի քարտեզների տրամադրումը Ադրբեջանին ամենեւին չի նշանակում, թե այդ երկիրը փոխելու է իր քաղաքականությունը հայ ռազմագերիների հարցում։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը։
«Մենք նաև պետք է գիտակցենք, որ եթե 3 գերի վերադարձել է, իրավիճակը այնպիսին է, որ թշնամին ցանկացած օր կարող է ևս 30 մարդ գերի վերցնել: Խոսքս Գորիս-Կապան ճանապարհի մասին է: Իրենց համար մի քանի գերի վերադարձնելը և հետո տասն անգամ ավելի շատ մարդ գերի վերցնելը դժվարություն չի ներկայացնում:, այնպես որ մեր անվտանգությունն այս առումով ապահովված չէ»-, շեշտել է նա:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Բաքվում ՌԴ ԱԳ նախարար Լավրովը հայտարարել է, որ հումանիտար հարցերը պետք է արագացված տեմպով կարգավորվեն՝ մատնանշելով, ռազմագերիների և զոհվածների աճյունների վերադարձի, ինչպես նաև՝ ականապատ դաշտի քարտեզների Ադրբեջանին փոխանցելու անհրաժեշտությունը։ Ընդ որում՝ Լավրովը նաև նշեց, որ Հայաստանի իշխանություններն Ադրբեջանի բարձրաձայնած հարցը լուծելու անհրաժեշտությունը գիտակցում են և այդ ուղղությամբ արդեն նախնական քայլեր են իրականացվել։ Իսկ Ադրբեջանի ԱԳ նախարարը ընդգծեց, որ Ադրբեջանը ռազմագերիների վերադարձման իր պարտավորությունները կատարել է։
Մինչդեռ՝ հարյուրավոր հայորդիներ այսօր գտնվում են Բաքվում գերու, պատանդի կարգավիճակում։
Գ.Իսագուլյանի դիտարկմամբ՝ Ադրբեջանը կշարունակի իր պայմանները թելադրել այս իշխանություններին:
«Ով վճարում է, նա էլ թելադրում է պայմանները: Ադրբեջանի վճարել է այս տարածքների համար, հիմա էլ թելադրում է, թե ինչպես հանձնել այս տարածքները: Այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող»,- ասաց Իսագուլյանը եւ ավելացրել, որ քանի դեռ Հայաստանի վարչապետն է համարվում Նիկոլ Փաշինյանը, մենք անընդհատ զիջելու ենք
Իսագուլյանը նշեց, որ եթե Հայաստանում իշխանությունը չփոխվի, մենք զիջելու ենք նաև Երևանը: «Այստեղ որևէ տարօրինակ բան չկա: Որևէ բացատրություն այն գործողությունների, որոնք անում է Նիկոլը, ի դեպ միակողմանի, չկա։ Դա նշանակում է, որ նա թշնամուն կհանձնի նաև մեր մայրաքաղաքը: Ուղղակի նա մաս-մաս է հանձնում մեր Հայրենիքը, որ մարդիկ դա չգիտակցեն: Կամ էլ ինքը վստահ է, որ մեր ժողովուրդը ունակ չէ ինչ- որ բան գիտակցել ու հասկանալ»,- ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահը:
Հեղինակ՝ Անի Մշեցյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ