ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանցիները փորձում են առաջ գալ՝ այդ թվում ՀՀ տարածքի հաշվին. Ամեն ինչ տեսնում են և օգտվում. Վրթանեսյան 05/12/2021 18:39 | ԼՐԱՀՈՍ
Ադրբեջանցիների տեղաշարժերը կանխատեսել էին՝ պայմանավորված եղանակային պայմանների բարելավմամբ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել տեղեկատվական անվտանգության փորձագետ, «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը։
«Նախ սա կապված է եղանակային պայմանների հետ. բարձր գոտում ձյունը հալվում է, հեշտ են տեղաշարժերը և ադրբեջանցիները փորձում են առաջ գալ՝ այդ թվում ՀՀ տարածքի հաշվին»,- նշել է Կարեն Վրթանեսյանը՝ ընդգծելով, որ ադրբեջանական կողմը դիրքերն առաջ տալուց բացի, ինչ որ պահի նաև առաջացել է ՀՀ տարածքում։
Ըստ նրա՝ այս թեման մի օր հասունանալու էր։
«Սա հետևանք է այն բանի, որ ՀՀ իշխանությունները պատերազմից հետո կարճ ժամանակամիջոցում մատը մատին չեն խփել ԶՈՒ մարտունակությունը վերականգնելու համար»,- արձանագրել է փորձագետն ու նկատել, որ մինչև օրս ոչինչ չի արվել կորցրած ռազմական ենթակառուցվածքները վերականգնելու, մատակարարման ճանապարհները, դիրքերի ամրաշինական աշխատանքները կատարելու համար ։
«Բնական է, որ ադրբեջանական կողմն այդ ամեն ինչը տեսնում է, որովհետև դա իր աչքի առաջ է և բնական է, որ դրանից օգտվելու էին, օգտվելու են այնքան ժամանակ՝ մինչև Հայաստանում նորմալ իշխանություն չլինի, որը իսկապես կզբաղվի, կաշխատի անվտանգության հարցերի վրա»։
Կ.Վրթանեսյանի կարծիքով՝ Հայաստանն ի վիճակի չէ իր՝ ներառյալ Արցախի անվտանգությունն ապահովել և պարզ է, որ այս իրավիճակում ադրբեջանցիներն ամեն հնարավորություն օգտագործելու են առաջ գալու համար. «Ամեն հնարավորություն օգտագործելու են, որ բարենպաստ դիրքեր զբաղեցնեն, այդ թվում նաև մեր հաշվին ու մենք պետք է հասկանանք, որ եթե մենք ուզում ենք պետություն լինենք, պետք է այս հարցերը լուծենք»։
ՊՆ-ն հայտարարել էր, թե ամրաշինական և ինժեներական մեծ ծավալի աշխատանք պետք է սկսեն, երբ եղանակային պայմանները բարելավվեն՝ Վրթանեսյանը նկատեց, որ ոչ մի ծավալի աշխատանք չի արվել։
«Նորմալ աշխատանք ոչ մի տեղ չի իրականացվել, խնդիրը դա է։ Աշխատանքները այն ծավալով չեն արվել, որը պետք է արվեր։ Մինչև հիմա շատ տեղերում զինվորականները վրաններում են, ճանապարհներ չկան, մատակարարում չկա, այդ մարդկանց նորմալ սնունդ չի հասցվում և այլն։ Այդ ամեն ինչը ադրբեջանցիներն ամեն օր տեսնում են, իրենք դիմացը կանգնած են։ Ինչպես է լինում, որ 50-100 մետր հեռավորության վրա ադրբեջանցիները մոդուլային դոմիկ են տեղադրել, իսկ հայկական կողմը չի արել։ 100 մետր այս կողմ ձյուն կա, 100 մետր այն կողմ ձյուն չկա՞»։
Վրթանեսյանը նշեց, որ ՊՆ-ն պետք է նախ և առաջ կատարի իր ուղիղ ֆունկցիան՝ պաշտպանի երկիրը։ Փորձագետի համոզմամբ մենք անընդհատ, ամեն օր, ամեն ժամ մտահոգվելու առիթ ունենք՝ իշխանությունները ի վիճակի չեն ուղիղ պարտականությունները կատարել, այն է՝ ապահովել ՀՀ տարածքային անձեռնմխելիությունը, քաղաքացիների անվտանգությունը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից