Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ)

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ավարտվել է բարձրաստիճան զինվորականի կողմից պետական դավաճանություն կատարելու դեպքի առթիվ քննվող քրեական գործի նախաքննությունը (տեսանյութ) 05/12/2021   10:25  |  Քրեական խրոնիկոն

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում կատարված համակողմանի և արդյունավետ քննության արդյունքում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ այն մասին, որ ՀՀ զինված ուժերում նախկինում մի շարք բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած զինվորականը կատարել է պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության, ինչպես նաև ստեղծելով կազմակերպված խումբ, առանց պետական գրանցման, հաշվառման և հատուկ թույլտվության (լիցենզիայի), զբաղվել է լիցենզավորման ենթակա ձեռնարկատիրական գործունեությամբ` զուգորդված պետությանն առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելով, ապօրինի ձեռք է բերել և պահել ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ, նռնակ, մարտական պայթուցիչներ: Այս մասին հայտնում են ՀՀ ազգային անվտանգության մամուլի  ծառայությունից։

Այսպես.

Սույն քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված զինվորականը ծառայության մեջ գտնվելու ընթացքում ի պաշտոնե իրավունք է ստացել առնչվելու պետական և ծառայողական գաղտնիքին դասվող տեղեկությունների և այդ տեղեկությունները պարունակող փաստաթղթերի հետ:

Հիշյալ անձը տարիներ առաջ գտնվելով Վրաստանի տարածքում՝ հայտնվել է այդ երկրում գործունեություն ծավալած ադրբեջանական հետախուզական ծառայությունների տեսադաշտում և հավաքագրվելով վերջինների աշխատակիցների կողմից ստացել է կոնկրետ առաջադրանքներ, հանձնելու նպատակով հավաքել և իր մոտ պահել Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների արտաքին անվտանգության, զինված ուժերի, սպառազինությունների մասին տեղեկություններ, թշնամական գործունեություն իրականացնելու համար օտարերկրյա պետության  ներկայացուցիչներին փոխանցել ծառայության բերումով իրեն հասանելի դարձած փաստաթղթեր ու տեղեկություններ, ինչպես նաև թշնամական գործունեություն իրականացնելու համար ցույց տվել այլ օգնություն:

Ունենալով ֆինանսական խնդիրներ և նպատակ ունենալով պետական դավաճանություն կատարելու եղանակով ստանալ նյութական օգուտներ՝ թշնամական գործունեությամբ զբաղվող ադրբեջանական հատուկ ծառայությունների՝ ինքնությունը չպարզված ներկայացուցիչներից ընդունել է վարձատրության դիմաց, ի վնաս Հայաստանի և Արցախի Հանրապետությունների տարածքային անձեռնմխելիության ու արտաքին անվտանգության, հանցավոր գործունեություն իրականացնելու առաջարկը, որից հետո ձեռնամուխ է եղել դրա իրականացմանը՝ օտարերկրյա կազմակերպության ներկայացուցիչների հետ մշակելով և ընտրելով ՀՀ պետական, այդ թվում՝ հակահետախուզական գործունեություն իրականացնող մարմիններից քողարկված եղանակներով նրանց հետ կապ հաստատելու, համապատասխան տեղեկություններ փոխանցելու և այլ օգնություն ցուցաբերելու տարբերակները:

Այնուհետև իր հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով հավաքել և սեփականության իրավունքով իրեն պատկանող առանձնատանը պահել է Հայաստանի և Արցախի զորամասերի, դրանց տեղակայման վայրերի, նշանակության, ստորաբաժանումների կազմի, սպառազինության և ռազմական տեխնիկայի քանակների ու տեսակների, մարտական զորավարժությունների անցկացման ռադիոտվյալների, պայմանականչերի, ռադիոցանցերի, ռադիոուղղությունների, կապի պլանների, հայկական բանակային կորպուսների դիմաց առկա թշնամական ուժերի, այդ թվում՝ տանկերի, մարտկոցների, ուժեղացման միջոցների, դրանց ընդհանուր թվաքանակի, թշնամու առաջնահերթ խոցվող օբյեկտների (նշանակետերի), դրանց կոորդինատների, չափերի, խոցման միջոցների, հրթիռների քանակի, ինչպես նաև հայկական կողմի մոտ առկա Ադրբեջանի ԶՈՒ, զորամասերի, միավորումների, ստորաբաժանումների, մարտական զրահամեքենաների, այդ թվում՝ հետևակի մարտական մեքենաների և զրահափոխադրիչների, հրետանու, ականանետերի, հակատանկային միջոցների, զորային հակաօդային պաշտպանության միջոցների, դրանց տեսակների, քանակի, Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայող, պահեստազորում հաշվառված անձանց և այլնի վերաբերյալ ծառայողական և պետական գաղտնիք կազմող տեղեկություններ պարունակող փաստաթղթեր և տվյալներ: Ավելին, օգտագործելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և Արցախի Հանրապետության ՊԲ սպայական անձնակազմի շրջանում իր ունեցած հարաբերությունները, պարբերաբար հանդիպումներ է ունեցել վերջինների հետ և հետաքրքրություններ ցուցաբերել Արցախի ՊԲ տարբեր ստորաբաժանումների կողմից իրականացվող կոնկրետ գործողությունների և հրետանու ընդհանուր գործունեության վերաբերյալ, հավաքել այդպիսի տվյալներ, որից հետո՝ պարբերաբար Հայաստանի Հանրապետությունից մեկնել է Վրաստան և ինչպես Ադրբեջանի դեսպանատան տարածքում, այնպես էլ դրանից դուրս հանդիպումներ և հեռախոսազրույցներ է ունեցել ադրբեջանական հետախուզական ծառայությունների աշխատակիցների կամ նրանց ներկայացուցիչների հետ և նրանց մաս-մաս հանձնել կամ հայտնել է իր կողմից հավաքագրված ու պահված պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունները՝  կատարելով թշնամական երկրի հետախուզական ծառայությունների առաջադրանքները՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության:

Ընդ որում, բարձրաստիճան զինվորականն այդ ամբողջ ժամանակահատվածում փորձել է հնարավորինս գաղտնի պահել իր անձը, հետախուզական ծառայությունների հետ ունեցած կոնտակտային հեռախոսահամարներն ու կապի միջոցները:

Քննությամբ ձեռք բերված տվյալներով պարզվել է, որ որպես մեղադրյալ ներգրավված զինվորականը ադրբեջանական հատուկ  ծառայությունների՝ ինքնությունը չպարզված աշխատակիցներին հանդիպելու և նրանց համապատասխան տեղեկություններ փոխանցելու նպատակով անձամբ մեկնել է Վրաստանում Ադրբեջանի դեսպանատուն, չբացահայտվելու նպատակով քողարկել իր արտաքինը, դեսպանատան շենքում հանդիպել հատուկ ծառայությունների աշխատակիցներին և նրանց փոխանցել իրենից պահանջված և իր կողմից հավաքած պետական, ծառայողական գաղտնիք կազմող, ինչպես նաև ծառայության բերումով կամ անձնական կապերով իրեն հայտնի դարձած տեղեկությունները:

Արդյունքում, ՀՀ զինված ուժերում բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած անձը օտարերկրյա պետության ներկայացուցիչներին հանձնել է պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկություններ, որով հակառակորդին ընձեռել է իրական հնարավորություն՝ կատարելու ուժերի և միջոցների ճշգրիտ հաշվարկներ, որոշել տարբեր հատվածներում իր կողմից խնդիրների կատարմանն ընդգրկվող ուժերի և միջոցների քանակը, տեղադիրքերը, տեղաբաշխումները, դրանց համապատասխան կատարել տակտիկական փոփոխություններ, ինչպես նաև կանխորոշել ՀՀ ԶՈԻ տարբեր զորամասերի կողմից իրականացվելիք խնդիրների հնարավոր ծավալներն ու հավանական բնույթը, մարտական գործողությունների վարման ընթացքում նպատակային և արդյունավետ խոցման համար նպաստավոր պայմաններ ստեղծել և արդյունքում խոչընդոտել ՀՀ ԶՈԻ ստորաբաժանումների առջև դրված խնդիրների պատշաճ իրականացմանը՝ այդ կերպ լրտեսության, պետական գաղտնիք հանձնելու կամ թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն ցույց տալու եղանակներով կատարել պետական դավաճանություն: Այս ամենով հանդերձ, քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել է նաև, որ նույն անձը, գործելով կազմակերպված խմբի կազմում, ապօրինի զբաղվել է լիցենզավորման ենթակա ձեռնարկատիրական գործունեությամբ, մասնավորապես ընկերոջ հետ միասին ձեռք է բերել և Հայաստանի Հանրապետություն ներմուծել ռազմական նշանակության ապրանք հանդիսացող 200-ից ավելի տանկային ականջակալ-սաղավարտներ, որոնք  վաճառել է օտարերկրյա պետության քաղաքացուն և ստացել 7,466,505 ՀՀ դրամ հասույթ՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս:

Վերոնշյալից բացի, ՀՀ զինված ուժերում բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած անձը քննությամբ չպարզված ժամանակահատվածում ապօրինի ձեռք է բերել, փոխադրել և մինչև 2020 թվականի հունիսի 3-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում սեփականության իրավունքով իրեն պատկանող առանձնատանը ապօրինի պահել է դիպուկահար հրացաններից, գնդացիրներից և այլ զենքերից ու  ատրճանակներից կրակելու համար նախատեսված ռազմամթերք հանդիսացող ավելի քան 1000 հատ մարտական փամփուշտներ, «Ֆ-1» տեսակի ձեռքի բե­կորային մար­տա­կան նռնակ, մար­տա­կան պայ­թու­ցիչ:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցության պայմաններում բարձրաստիճան զինվորականը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Պետական դավաճանություն կատարելու, կազմակերպված խմբի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերի վնասի պատճառմամբ ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու և ռազմամթերք ապօրինի ձեռք բերելու, փոխադրելու և պահելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և գործն ըստ էության քննության առնելու նպատակով դատարան ուղարկելու համար:

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը զգուշացնում է, որ հետևողական և անզիջում պայքար է տանելու օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների և այլ կազմակերպությունների, ինչպես նաև առանձին անձանց հետախուզական գործունեության բացահայտման, կանխման և խափանման ուղղությամբ, շարունակելու է ձեռնարկել գործուն միջոցառումներ՝ անձի, հասարակության և պետության անվտանգությունը, սահմանադրական կարգը, քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները ներքին և արտաքին սպառնալիքներից պաշտպանելու ուղղությամբ:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:56 07/05/2021  |  ՔաղաքականՊատկերացրեք ինչ պատվերներ և սխեմաներ են կառավարվում հայտնի մարդու «վոյս մեսիջներով». Էլինար Վարդանյան
08:50 06/05/2021  |  ՄամուլՀասարակությունն ընտրություն է կատարելու Փաշինյանի եւ Քոչարյանի ուժերի միջեւ․ ԱԱԾ նախկին տնօրեն․ «Ժողովուրդ»
08:32 04/05/2021  |  ՄամուլԱԱԾ նախկին տնօրենների նախաձեռնությունն արդեն գրանցված է․ «Հրապարակ»
13:15 30/04/2021  |  Քրեական խրոնիկոնԲացահայտվել է պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի կողմից կատարված յուրացման և վատնման դեպքեր
13:29 29/04/2021  |  ԼՐԱՀՈՍՍահմանին չեզոք գոտին՝ կիլոմատրանոց շերտն ամեն պետություն իր տարածքի հաշվին է կառուցում. ԱԱԾ տնօրենի տեղակալ
08:30 29/04/2021  |  ՄամուլՈւժայինների միջոցով «տեռոր» է սկսել. «Փաստ»
13:54 28/04/2021  |  ԼՐԱՀՈՍԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը գաղտնի այցով Մոսկվայում է
11:57 28/04/2021  |  ԼՐԱՀՈՍՀիմնադրվել է «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն»
22:08 26/04/2021  |  ԼՐԱՀՈՍԱԱԾ Սահմանապահ զորքերի վարչական համալիրում նշել են Սահմանապահի օրը
17:15 21/04/2021  |  Քրեական խրոնիկոնԲագրավան համայնքի ղեկավարը խարդախության եղանակով հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի՝ 7.775.000 ՀՀ դրամ գումարը. ԱԱԾ

Արխիվ

[]