ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իշխանությունների համար այս ամբողջ ողբերգությունը «մի փոքր այլ միջավայր» է․ «Փաստ» 05/11/2021 08:44 | Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է․ <<Արցախյան վերջին պատերազմի հետևանքները հայ ժողովուրդը դեռ երկար է զգալու։ Տարիներ շարունակ հաղթանակի դիրքերից հանդես եկող հանրությանը 44 օր մոլորեցնելուց հետո ընդամենը րոպեների ընթացքում հրամցվեց ստորացուցիչ պարտությունը։ Ու մարդիկ մինչ օրս չեն կարողանում ու չեն ցանկանում համակերպվել այդ պարտության հետ։ Եվ ընդհանրապես, երկրում փոխվել է ընդհանուր մթնոլորտը։ Չկա ուրախություն, չկա ոգևորվածություն, ինչպես նախկինում։ Այդպես, եթե մենք մինչև 2020 թվականը մայիսի 9-ը մեծ հանդիսավորությամբ նշում էինք որպես եռատոն, ապա Փաշինյանի օրոք մենք այլևս չունենք այդ եռատոնը։ Ու այսքան կորուստներից և զոհերից հետո թվում է, թե ընդհանրապես տոն չի մնացել։
Սակայն այս ամենը միայն 44 օրվա կամ վեց ամսվա խնդիր չէ. 2018 թվականի իշխանափոխությունից անմիջապես հետո ճանապարհ հարթվեց ողբերգական իրադարձությունների համար։ Դրա համար մեր Արցախյան հաղթանակներն արժեզրկվեցին, իսկ հաղթանակների ուղին հարթած հերոսների դեմ տենդագին վարկաբեկման արշավ սկսվեց։ Ուստի պատահական չէ, որ իշխանությունների հետևողական ջանքերի արդյունքում երկու տարի շարունակ հաղթանակի բովով անցած ու պատմություն կերտած մարդիկ, մեր հաղթանակի հերոսները սևացվեցին և հանրությանը ներկայացվեցին «թալանչիների» պիտակի ներքո։ Իսկ հիմա, երբ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին ենք, Փաշինյանը իբր սկսել է հիշել, որ մենք նաև հերոսներ ունենք, որոնց պետք է գնահատել ըստ արժանվույն։ Հենց դրանով է պայմանավորված, որ վերջինս ի վերջո որոշեց «Հայաստանի ազգային հերոսի» բարձրագույն կոչում շնորհել լեգենդար հրամանատար Կոմանդոսին:
Հետմահու, Արցախյան հաղթանակները փոշիացնելուց հետո։ Պարզապես ողբերգություն է, որ Շուշին թշնամուն հանձնողն ու պարտության խորհրդանիշ դարձած անձը պարգևատրում է Շուշիի ազատագրման հարցում մեծ ներդրում ունեցած հրամանատարին։ Ի դեպ, մի ուշագրավ դետալ չէր կարող վրիպել մարդկանց ուշադրությունից. լեգենդար Կոմանդոսին հետմահու շնորհված Հայրենիքի շքանշանը հանձնելով նրա որդուն՝ Հայկ Տեր-Թադևոսյանին, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե շատ ցավալի է, որ կոնկրետ բովանդակություն ունեցող պարգևը հանձնում են «մի փոքր այլ միջավայրում», քան կցանկանային: Ստացվում է, որ մեր հայրենիքի կորուստը և հազարավոր զոհեր, վիրավորներ ունենալը, ստորացուցիչ պայմաններ ընդունելը, Հայաստանի ու Արցախի անվտանգությունը լիովին խարխլելը Նիկոլ Փաշինյանի համար «մի փոքր այլ իրավիճակ» է։
Այլ կերպ ասած՝ իր համար պարտությունից հետո շատ բան չի փոխվել։ Սա նույնիսկ խայտառակություն չէ, սա ողբերգություն է: Բայց շատ ավելի մեծ ողբերգություն կլինի, եթե ինչ-որ հրաշքով այս անձն ու իր խմբակը հանկարծ վերարտադրվեն: Իսկ դրա համար նա ամեն միջոցի դիմում է և դիմելու է, չի խորշելու ոչնչից: Նա հիմա էլ կեղծ շոունոր է բեմադրում, «չոքեչոք» Եռաբլուր է այցելում, գյուղեր է այցելում, իր ոտքերի տակ ոչխար մորթել է տալիս։ Այս ամենն այլ կերպ, քան կեղծավորության մաստեր կլաս, դժվար է բնութագրել։ Իսկ այդ ամենի հերթական դրսևորումը երեկ էր՝ ԱԺում. ստերի, մանիպուլ յացիաների, կեղծիքի հավերժական թվացող շարան...>>։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 11․05.21թ
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ