ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իրավական մարմինների անգործությունը վտանգի տակ է դնում Սյունիքում ապրող բնակիչների անձեռնմխելիությունը. Ալավերդյան 05/11/2021 17:11 | Քաղաքական
Ադրբեջանցիների կողմից հայ հովվի նկատմամբ ՀՀ տարածքում կատարված ոտնձգության դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության կողմից քրեական գործի հարուցումը մերժելը մարդու իրավունքների կոպիտ խախտում է։ Ավելին՝ վտանգ է ստեղծում , որ բռնությունը հայ քաղաքացիների նկատմամբ ադրբեջանցիների կողմից կարող է շարունակական լինել: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը:
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի Արավուս համայնքի հովվին ադրբեջանցիները փորձել են առևանգել, բռնություն գործադրել նրա նկատմամբ, հարվածել աչքին։
«Ութ հոգի էին։ Ավտոմատներով էին, չէի ենթարկվում, որ ինձ տանեն խրամատի մեջ։ Ասում էին հողը մերն ա, պրծավ։ Եթե ես չպաշտպանվեի, ինձ տանելու էին ուղիղ խրամատ։ Իրանց կամանդիրը ադրբեջաներեն ասում է արի այստեղ, ես ասում եմ չեմ գալիս, չեմ ենթարկվում։ Մեր տղերքն էլ, ջիգյարները ուտեմ, իմ կյանքը փրկեցին»,- «Փաստինֆո»-ին պատմել էր հովիվ Ֆելիքս Ավագյանը՝ նշելով, որ ադրբեջանցիները սպառնացել էին իրեն Բաքու տանել։
Մամուլի հետեւողական բարձրաձայնումերից հետո, ի վերջո, ոստիկանությունում նյութեր նախապատրաստվեցին, սակայն այսօր ոստիկանությունը պաշտոնապես տեղեկացրեց, որ քրեական գործի հարուցումը մերժվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Այսինքն՝ մեր հովիվին առեւանգելու փորձ կատարած ադրբեջանցիների արարքում ՀՀ ոստիկանությունը հանցակազմ չի գտել։
ՀՀ առաջին ՄԻՊ, տիկին Ալավերդյանի գնահատմամբ՝ այն, ինչ տեղի է ունեցել հովվի հետ, մարդու իրավունքների կոպտագույն խախտում է, մարդու անձեռնմխելիության իրավունքի ոտնահարում է տեղի ունեցել՝ նրան ծանր հոգեբանական իրավիճակի մեջ գցելով և ֆիզիկական բռնություն գործադրելու պայմաններում:
«ՀՀ Քրեական օրենսգիրքն ունի հատուկ մասն ունի առանձին գլուխ ` անձի դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ: Բացի դրանից, գոյություն ունի 119-րդ հոդվածը, որը պատիժ է նախատեսում մարդուն ֆիզիկական ուժեղ ցավ եւ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու համար: Քանի որ խոսքը գնում է քրեական գործի մասին, այդ դեպքում անգամ առանց այդ մարդու հայտարարության էլ անհրաժեշտ է հարուցել քրեական գործ: Եթե քրեական գործը չի հարուցվել, դա մեր իրավական մարմինների կողմից մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում է»,- ընդգծել է Ալավերդյանը:
ՀՀ առաջին ՄԻՊ-ը շեշտեց, որ մեծ վտանգ կա, որ այսպիսի դեպքերը շարունակական կլինեն:
«Տվյալ դեպքում, իրավական մարմինների անգործությունը վտանգի տակ է դնում ընդհանրապես այնտեղ ապրող բնակիչների անձեռնմխելիությունը, կյանքի և աշխատանքի իրավունքը և մի շարք այլ իրավունքներ: Անգործությունը անգամ մեկ դեպքում, տվյալ պարագայում` ազգային անվտանգության հանդեպ անտարբերություն է:
Ես հուսով եմ, որ կգտնվեն իրավապաշտպաններ, որոնք գրագետ կվարեն այս գործը և կհասնեն նրան, որ քրեական գործ կհարուցվի: Այս գործը անգամ պետք է հասնի Եվրոպական դատարան»,- շեշտել է Ալավերդյանը:
Հեղինակ՝ Անի Մշեցյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից