ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինչպիսի՞ հայտ է ներկայացնում «Հայաստան» դաշինքը․ «Փաստ» 05/11/2021 08:37 | Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է․ <<Եթե, ասենք, երկու տարի առաջ որևէ մեկն ասեր, որ Ռոբերտ Քոչարյանը հանրահավաք է անցկացնելու Ազատության հրապարակում, որին մասնակցելու են տասնյակ հազարավոր մարդիկ, նրան պարզապես անիրատես կհամարեին: Մեղմ ասած: Առավել ևս, երևի թե շատ քչերի մտքով կանցներ, որ երկրորդ նախագահը մասնակցելու է ընտրություններին և լինելու է հաղթանակի գլխավոր ֆավորիտը: Այսօր այդ ամենն իրականություն է: Մասնագետները տարբեր գնահատականներ են տալիս այս ֆենոմենին: Ոմանք կարծում են, որ այստեղ մեծ «դերակատարություն» ունի գործող իշխանությունը, որը մի կողմից՝ հենց Քոչարյանի դեմ արհեստական իրավական տեռոր փորձեց իրականացնել, բայց, ինչպես մյուս բոլոր հարցերում, ձախողվեց, ու հանրությունը տեսավ, որ բոլոր այդ թեմաները, այդ թվում՝ Մարտի 1-ի հետ կապված, որոնք առանձին շրջանակների, նաև Նիկոլ Փաշինյանի ձեռամբ շահարկվել էին, պարզապես կա՛մ սուտ ու կեղծիք էին, կա՛մ անհնարինության աստիճան ուռճացված:
Նույն փորձագիտական շրջանակների կարծիքով, մեծ դեր խաղաց նաև երկրորդ նախագահի թիմի գրագետ աշխատանքը, քանի որ կարողացան հանրությանը քիչ-քիչ, աստիճանաբար, քայլ առ քայլ ներկայացնել իրականությունը, այլ կերպ ասած՝ բացել մարդկանց աչքերը: Կարճ ասած՝ պայթեցին բոլոր փուչիկներն ու միֆերը: Լավ, ոչ բոլորը, բայց մեծ մասը: Հիմա Ռոբերտ Քոչարյանը հայտ է ներկայացրել մասնակցել արտահերթ ընտրությունների և, իր խոսքերով ասած, կրել: Կիրակի օրը պաշտոնապես հայտարարվեց Ռոբերտ Քոչարյանի, «Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Վերածնվող Հայաստան» կուսակցությունների «Հայաստան» դաշինքի ստեղծման մասին: Ասել, որ այդ դաշինքի ստեղծումն անակնկալ էր, կնշանակի կեղծել: Սակայն փոքր-ինչ անակնկալ էր հանրահավաքի մարդաշատությունն ու էներգետիկան, ինչը նշանակում է, որ մեր հասարակության մեջ քիչ չեն նրանք, ովքեր ոչ մի կերպ չեն համակերպվում կապիտուլ յացիայի, Արցախի կորստի, բազմահազար զոհերի փաստի, Հայաստանի խարխուլ անվտանգության, մի խոսքով՝ նիկոլականության հետ: Ի դեպ, պակաս բացահայտում չէր նաև այն հանգամանքը, որ պարզվեց՝ Ռոբերտ Քոչարյանը նաև հանրահավաքային հռետորի տաղանդ ունի, ինչին, անկեղծ լինենք, քչերն էին հավատում:
Ինչևէ... Իսկ ի՞նչ է առաջարկում այս դաշինքը: Այստեղ հարկ է ուշադրություն դարձնել մի քանի գործոնների վրա: Իհարկե, դեռևս հայտնի չէ, թե ովքեր են լինելու դաշինքի ցուցակում, սակայն մի կողմից՝ այն անունները, որոնք այդ օրերին շրջանառվում են լրատվական դաշտում, մյուս կողմից՝ դաշինքի համագործակցության հռչակագիրը, թույլ են տալիս նախնական որոշ եզրահանգումներ անել: Առաջին՝ փաստացի գործ ունենք մի քաղաքական միավորի հետ, որը հստակ խոսում է ապագայի մասին, ունի առկա ծանրագույն վիճակից դուրս գալու իրատեսական տեսլականներ և շատ կոնկրետ նշում է, որ «ամեն ինչ լավ է լինելու»:
Ընդ որում, հասկանալի է, որ «ամեն ինչ լավ է լինելու» միայն մի պարագայում, եթե հաջողվի հեռացնել չարիքի, պարտության ու ձախողումների խորհրդանիշ իշխանություններին՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Այս կետից որևէ շեղում, օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանը համարում է դասալքություն: Երկրորդ՝ դաշինքի մարդկային ռեսուրսի ու գաղափարախոսության հիմքում ազգայինն է, ազգային արժեքների, ազգային ու պետական գաղափարախոսության գերակայությունը: Այս հանգամանքը հատկապես կարևորվում է այն առումով, որ վերջին երեք տարվա ընթացքում նիկոլիզմը հնարավոր ու անհնար ճանապարհներով պատերազմ է հայտարարել ամեն ազգայինին, պետությանն ու պետականությանը: Երրորդ՝ գործ ունենք կամքի ու վճռականության հետ: Սա ցույց է տալիս այն կազմը, որը, նախնական պատկերացումներով, կազմում է դաշինքի առանցքն ու կորիզը:
Չորրորդ՝ փորձագիտական շրջանակներն այս դաշինքը որակում են որպես սուպերինտելեկտուալ՝ նկատի ունենալով այն անձանց, որոնք, ըստ շրջանառվող տեղեկությունների, տեղ են գտնելու «Հայաստանի» նախընտրական ցուցակում: Մասնագիտական շրջանակներում պտտվող խոսակցությունների համաձայն, դաշինքի ցուցակում այնպիսի անձինք կան, որոնցից յուրաքանչյուրն իր հայրենասիրությամբ, վճռականությամբ, անցած ճանապարհով ու ինտելեկտով կարող է «կրել» գործող իշխանությունների ամբողջ թիմին: Ի դեպ, շատերն արձանագրում են, որ այս հանգամանքը արտացոլված էր նաև հանրահավաքում, որին մասնակցում էին բավականին կազմակերպված, ինտելեկտուալ, կայացած մարդիկ: «Մենք պարտավոր ենք կասեցնել ազգակործան այս ընթացքը, դասեր քաղել անցյալից, Հայաստանն ազատել օտարածին օրակարգով շարժվող և թշնամու շահերը սպասարկող խմբակից, բոլոր ջանքերը գործադրել պետության և հասարակության կայուն, առողջ զարգացման համար, կառուցել մեր երկրի ապագան:
Մենք բացառում ենք մեկ անձի ձեռքում իշխանական լծակների կենտրոնացումը, պետական իշխանության ինստիտուտների կազմաքանդումը, իշխանության ամբարտավանությունը, ամբոխավարական գործելաոճը, արդարադատության խոչընդոտումը, հասարակության մեջ ներքին բաժանարար գծերի ստեղծումը, ներազգային պառակտումը, սոցիալական բևեռացումը, ինչպես նաև հանրային կարծիքի այլասերումը և կեղծ լուրերի հետևողական շրջանառման դատապարտելի քաղաքականության շարունակությունը»,- ասված է «Հայաստան» դաշինքի համագործակցության հռչակագրում: Ինչո՞ւ ենք մեջբերում հատկապես այս հատվածը: Մենք մեկ անգամ չէ, որ նշել ենք՝ հաջորդ ցանկացած իշխանություն պետք է անի հակառակն այն ամենի, ինչ մեր երկրի հետ արել է Նիկոլ Փաշինյանն ու իր խումբը: Այս մեջբերումը հենց այդ մասին է, ու առաջին հերթին հենց այդ կոնտեքստում էլ չափազանց կարևոր է>>:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 11․05.21թ
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ