ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դժվար կլիներ առանց հեղափոխական փոփոխության տնտեսության մեջ այսքան լուրջ անկում գրանցել. Սարգսյան 05/11/2021 19:49 | Տնտեսություն
Վարչապետը ճիշտ է, տնտեսության մեջ նրանց փոփոխությունները հեղափոխական են, քանի որ դժվար կլիներ առանց հեղափոխական փոփոխության այսքան լուրջ անկում գրանցել և ներդրումների իսպառ բացակայություն ապահովել։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը։
Անդրադառնալով եկամտահարկի համահարթեցմանը, որը Նիկոլ Փաշինյանը համարում է ինստիտուցիոնալ փոփոխություն, Նաիրի Սարգսյանը նշեց, որ դա առավել քան բացասական փոփոխություն է։ Նրա խոսքով այնպիսի երկրներում, որտեղ հարուստների ու աղքատների միջև տարբերությունը շատ մեծ է, որպես կանոն ներդնում են պրոգրեսիվ հարկման համակարգը. «Դրանով տեղի է ունենում եկամուտների վերաբաշխում՝ ի օգուտ աղքատների։ Այսինքն` ովքեր ավելի շատ են վաստակում, նրանք ավելի շատ են հարկ վճարում, իսկ ովքեր քիչ են վաստակում, քիչ են հարկ վճարում: Երբ նրանք ներկայացրեցին այս փոփոխությունը, նշեցին, որ աղքատության կրճատմանն ուղղված քայլ են անում, այնինչ ցածր եկամուտ ստացողները շարունակեցին նույն հարկը վճարել, բայց փոխարենն ավելացավ այլ հարկատեսակ։ Ստացվեց՝ նույն եկամտի տնօրինման և ծախսերի ավելացման պարագայում մարդկանց աղքատությունն ավելի խորացավ»,-նշեց Նաիրի Սարգսյանը՝ հավելելով, որ վարչապետը ստում է նաև այն ժամանակ, երբ ասում է, թե մինչև 2023 թվականը եկամտահարկը դառնալու է 20 տոկոս։ Մասնագետի խոսքով եկամտահարկի նվազմանը զուգահեռ ավելանալու է սոցիալական վճարը։
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի մատնանշած մեկ այլ ինստիտուցիոնալ փոփոխությանը՝ աշխատատեղերի ավելացմանը, ապա Նաիրի Սարգսյանը նկատում է՝ վիճակագրական տվյալները ճշմարտությունը չեն արտացոլում, հետևաբար այստեղ թվերով հնարավոր չէ հակադարձել։
«Սակայն ամենայն պատասխանատվությամբ հավաստիացնում եմ, որ մեր երկրում աշխատատեղեր չեն ավելացել, ընդհակառակը՝ նվազել են։ Միայն ստվերային աշխատատեղեր են գրանցվել։ Երբ տնտեսությունն անկում է գրանցում, օրինաչափ է, որ աշխատակազմի կրճատում է տեղի ունենում։ Մեր երկիրը չի կարող դեմ գնալ այս օրինաչափությանը»,-ասաց Նաիրի Սարգսյանը։
Դիտարկմանը, որ կորոնավիրուսի համավարակի պայմաններում ինչպե՞ս կարող ենք նման լավ թվեր ունենալ, որոնք ներկայացվում են՝ հաշվի առնելով, որ շատերը գործազուրկ դարձան, իսկ տնտեսությունը վատ վիճակում է, Նաիրի Սարգսյանը նշեց, որ միշտ կարող ենք լավ թվեր ունենալ, եթե կառավարության կողմից ադեկվատ արձագանք լինի։ Չնայած տնտեսության կառավարման մեջ շատ կարևոր է, երբ կառավարությունն է բիզնեսին ազդակներ ուղարկում, Հայաստանում դա բացակայում է, ավելին, կան անգամ վատ նախադեպեր, երբ մասնավոր դաշտից ազդակներ են գնում կառավարություն, սակայն կառավարությունը հանցավոր անգործություն է դրսևորում և որևէ կերպ չի արձագանքում։
«Եթե կառավարությունը կառավարեր կորոնավիրուսի համաճարակը և բիզնեսի կողմից բարձրաձայնված հարցերին օպերատիվ լուծում տար, ապա այս չափի անկում երբևէ չէինք գրանցի։ Ե՛վ համաճարակը, և՛ պատերազմը տնտեսությանը խանգարող բնական հանգամանքներ են, սակայն կարևոր է կառավարությանը կառավարման ձևը։ Շատ ավելի կարևոր է անկումից հետո վերականգնման տեմպը»,-ասաց Նաիրի Սարգսյանը։
Վերջինս անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի այն հայտարարություններին, որ 2018թ.-ից հետո մենաշնորհներ և այսպես կոչված «փայ մտնողներ» չկան։ Նաիրի Սարգսյանը գտնում է, որ այն անձը, որը մենաշնորհային դիրք էր զբաղեցնում որևէ բիզնեսում, այժմ էլ շարունակում է զբաղեցնել նույն դիրքը, ինչն ունի օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ. «Այստեղ կա բիզնեսմենի սպառման ծավալ։ Օրինակ եթե բիզնեսմենը խոշոր սպառման ծավալ է ապահովում, հետևաբար ներկրման ժամանակ բորսաներով կարողանում է ավելի ցածր գին ստանալ, Հայաստան ներմուծել և կազմակերպել վաճառքը։ Դժվար է այս մոնոպոլիայի դեմ արդյունավետ պայքարել, երբ հստակ գործիքակազմ չեն կիրառում։ Ինչ վերաբերում է փայ մտնողներին, կա՞ բացահայտված գործ, որ ինչ-որ մեկին արգելել են և այդ հանցագործն այժմ պատժված է։ Եթե այդ փաստերը գոյություն չունեն, ապա մնացած ամեն ինչ դասական պոպուլիզմի դրսևորումներ են»,-եզրափակեց Նաիրի Սարգսյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ