ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մեզ խոսող չի պետք, մեզ գործ անող է անհրաժեշտ՝ վանկարկում էր ժողովուրդը՝ մերժելով ճառ ասողներին, պոպուլիզմը և պոպուլիստին 05/10/2021 20:58 | Վերլուծություններ
Երեք տարի առաջ, ներկա վարչապետի ժ/պ-ն դեռ չէր խուսափում բարձրաձայն հայտարարել, թե Հայաստանում 3 միլիոն վարչապետ կա և դիմելով ժողովրդին չէր վախենում ասել, թե՝ «Ձեզանից յուրաքանչյուրը վարչապետ է, եւ մենք փոփոխությունների կհասնենք, եթե այս նախադասության բուն իմաստը շատ լուրջ հասկանանք ու գնահատենք»։ Ասում էր, որ իր խոսքի հիմքում յուրաքանչյուրի պատասխանատվությունն է։
Բնականաբար, այսօր, վերը նշված խոսքերի հեղինակի յուրաքանչյուր բառը խոշորացույցի տակ է, քանի որ եկել է մի ժամանակ, երբ այդ պայմանական՝ 3 միլիոնից մեկի երեք տարիների արած-չարածը պիտի գնահատեն մնացած 2 միլիոն 999 հազարը։
Իսկ ինչի՞ հիման վրա պիտի գնահատեն մարդիկ իրենցից մեկի և դարձյալ պայմանական ասած՝ իրենց ընտրած մեկի գործունեությունը։ Ասում ենք պայմանական ոչ միայն նրա համար, որ 3 միլիոնը շատ պայմանական թիվ է, այլ նաև նրա համար, որ ոչ բոլորի ընտրյալն է եղել տվյալ մեկը։ Բազմաթիվ ՀՀ քաղաքացիներ չեն ընտրել նրան, քանզի ի սկզբանե ունեցել են իրենց հստակ տեսակետը վերջինիս նկատմամբ։
Վերջին 3 տարիների ՀՀ վարչապետի ընտրության հարցում և՛ ընտրողների, և՛ չընտրողների համար որպես կանոն՝ գործել է համեմատությունը։ Մերժել են՝ համեմատելով։ Այլ հարց, որ մերժելով մեկին, նախընտրել են մյուսին՝ հաճախ նաև՝ չճանաչելով նրան։ Հավատացել են։ Հավատացել են նորի խոսքին ու խոստումներին, հավատացել են, թե՝ իրենցից մեկն է։ Այսինքն, էլի համեմատության գործոնն առկա է եղել՝ ընտրել են իրենցից մեկին, այլ ոչ թե՝ իրենցից բարձր դիրքում գտնվողին։
Ընտրել են, քանզի համեմատությունն է օբյեկտիվ իրականության ճանաչման գործընթացի հիմնարար բաղադրիչներից մեկը։ Ճանաչողությունը ոչ այլ ինչ է, քան՝ համեմատություն։ Այլ հարց, որ համեմատել են անհամեմատելին, սխալվել են, փոշմանել ու հիմա վերագնահատում են․․․
Բայց այն, որ բանական մարդը շրջապատող աշխարհի մասին պատկերացում է կազմում՝ համեմատություններ անելով, աքսիոմատիկ է։
Հիմա, «Homo sapiens»-ը՝ բանական մարդը առաջնորդվելով համեմատություններով՝ կարող է լուծել բազմաթիվ խնդիրներ, այդ թվում՝ առաջիկա ընտրություններում այս կամ այն ուժին նախապատվություն տալու հարցը։
Բնականաբար, այս պարագայում կարող է համեմատությունների վրա հիմնվելով որպես առաջին պայման՝ նախ՝ առաջնորդվել այս կամ այն ուժին ոչ մի դեպքում նախապատվություն չտալու և չընտրելու պայմանով։
Արդ, որքանո՞վ են առկա համեմատությունները հիմք տալիս, որ նախորդ 3 տարիներին երկիրը ղեկավարած ուժը և անձը դարձյալ նախապատվելի լինեն շատերի համար, այդ թվում, հենց նրանց, ովքեր նրան ընտրել են 3 տարի առաջ։
Այս հարցին պատասխանելու համար հարկ է մեջտեղ բերել ներկայում ժ/պ համարվող անձի նախընտրական ծրագիրն ու նախընտրական խոստումները և տեսնել, թե դրանք որքանո՞վ են իրականություն դարձել։ Ընդ որում, ուշագրավն այն է, որ այս համատեքստում շատերն առաջնորդվում են դարձյալ հակառակ կողմից հարցադրում անելով, այն է՝ կա՞ մեկ, գեթ մեկ ոլորտ, որտեղ կարելի է լիարժեք կերպով ասել, որ վերջին երեք տարիներին պետության ղեկին գտնվող անձը /ուժը/ հաջողել է։
Քաղաքականության մեջ, եթե համեմատելու լինենք նախկին ղեկավարների ժամանակների հետ՝ /առաջին նախագահից՝ երկրորդ և երրորդ նախագահներ/՝ կտեսնենք, որ և՛ ներքին, և՛ արտաքին քաղաքականության բնագծերում տապալումն ակնհայտ է։ Ներքին կյանքում՝ ազգը բաժան-բաժան է արված՝ սևի ու սպիտակի, հների ու նորերի, մերոնց ու ձերոնց, իսկ ատելություն և չարություն գեներացնողը հիմնականում՝ իշխանությունն է։ Ինչ վերաբերվում է արտաքին քաղաքականությանը, ընդամենը մեկ բան կարելի է փաստել՝ դարձյալ համեմատություն անցկացնելով նախորդների պաշտոնավարման տարիների հետ։ Այն է՝ մշտապես ունեցել ենք գործընկեր պետություններ և դաշնակից պետություններ, իսկ այսօր մեն-մենակ ենք մնացել։
Տնտեսական կյանքում հեղափոխական աննախադեպ աճ խոստացող իշխանության ղեկավարը ծայրահեղն արեց՝ երկիրը տանելով աննախադեպ անկման։
Անզեն, բաց ձեռքերով և խաղաղության կարգախոսներով իշխանության եկածը՝ հրահրեց պատերազմ՝ բերելով մահ, ավեր, հայրենազրկում․․․
Բնականաբար, վերը նշվածներն ամենաակնառուներն են, սակայն բոլոր ոլորտներում նույն աննախադեպ անկումներն են և համեմատությունները բնավ էլ երեք տարի առաջ՝ փողոցից՝ ՀՀ քաղաքացիների ուսերի վրա իշխանության եկած՝ իրենց Նիկոլի օգտին չեն։ Այսօր այդ նույն մարդիկ, նրանց զգալի մասը համեմատելով 3 տարի առաջ Փաշինյանի՝ իրենց տված խոստումները՝ այսօրվա իրականության հետ, սարսռում են և ամեն ինչ կտային, միայն թե չլիներ վերջին 3 մահաբեր տարիները։
Կորցրել ենք մի ամբողջ սերունդ՝1999-2002 թվականների 18-21 տարեկան 6000 երիտասարդների, հազարավորները՝ հաշմանդամ են դարձել, ունենք բազում անհայտ կորածներ և գերեվարվածներ, կորցրել ենք Արցախ աշխարհի 80 տոկոսը՝ հայրենազրկվել ենք բոլորս, իսկ Արցախի ժողովրդի մեծ մասը նաև տնավեր-տնանկ են դարձել։ Արտագաղթի ալիքը մոլեգնում է՝ ինչպես երբեք։ Մարդիկ ոչ թե արտագաղթում են, այլև՝ փախչում են Հայաստանից և Արցախից։
Բնականաբար, սա նախկին 3 տարիների իշխանությունների տապալման և անկումների ընդամենը մի մասն է։ Եթե օրենսդիր, գործադիր, դատական իշխանությունների ընթացքը՝ ոլորտ առ ոլորտ, բնագիծ առ բնագիծ՝ կրթություն, գիտություն, մշակույթ, գյուղատնտեսություն, արդարադատություն, բնապահպանություն, քաղաքաշինություն և այլն, քննելու-համեմատելու լինենք, ավելի ահավոր կլինի պատկերը։ Ինչ խոսք, ոչ՝ նախկին 3 տարիների թավշյա իշխանության և նրա ղեկավարի օգտին։
Եվ ուրեմն, այլևս նախկին համարվող՝ վերջին 3 տարիներին պետությունը հիմնահատակ կազմաքանդած ուժը անհամեմատելի է դառնում մնացյալ ուժերի հետ, քանի որ շատ կարճ ընթացքում բոլոր բնագծերում արձանագրված աննախադեպ բացասական սալդոն նրան, ըստ էության, համեմատվելու հնարավորությունից զրկում է։
Ի դեպ, երեկ՝ «Հայաստան» դաշինքի հանրահավաքի ժամանակ, երբ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ժողովրդին դիմելով ասաց, թե միտինգներում խոսք ասելու վարպետ չէ, շատերն այս ու այն կողմից նույն կերպ արձագանքեցին, այն է՝ մեզ խոսող չի պետք, մեզ գործ անող է անհրաժեշտ։ Այսինքն, ժողովուրդը մերժում է ճառ ասողներին, նրան զանգ կախող է պետք։ Այսինքն, մարդիկ սեփական մաշկի վրա են զգացել պոպուլիզմի վնասները։
Մարդիկ այլևս մերժում են պոպուլիզմն ու պոպուլիստին։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ