ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանի ընտրողաբար և անհարգալից աշխատանքի, պետական պաշտոնյային ոչ հարիր պահվածքի մասին ահազանգերը բազմաթիվ են. ՀԺՄ 05/10/2021 19:22 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի գործող իշխանությունները շարունակում են ազատ խոսքի ու մամուլի ազատության դեմ ուղղված իրենց արդեն անթաքույց գործելաոճը՝ խոչընդոտելով լրագրողների մասնագիտական գործունեությունը։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի Ժուռնալիստների միությունը։
«Հերթական, բայց ոչ սովորական, աղմկահարույց դեպքը տեղի է ունեցել մայիսի 9-ին, երբ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում «Արմնյուզ» հեռուստաընկերության և «Tert.am» լրատվական կայքի թղթակից Անի Գևորգյանը հարց է հղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։ Վերջինիս մոտենալու լրագրողի բոլոր փորձերը կանխել են տարածքում գտնվող բազմաթիվ համազգեստավոր ոստիկաններ, անվտանգության աշխատակիցներ, ինչպես նաև սպորտային արտահագուստով քաղաքացիական անձինք, ովքեր՝ հանրությանը անհայտ կարգավիճակով ու հիմունքներով, ապահովում են Փաշինյանի անվտանգությունը։
Միջադեպին խառնվել է նաև Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը, ում կողմից լրագրողին կոպտորեն հրմշտելու, նրա ձեռքից բռնելու կադրերը տեսանելի են տարածված բազմաթիվ տեսանյութերում։
Վարչապետի մամուլի խոսնակի այդ արարքից հետո, ոստիկանները սահմանափակել են՝ ինչպես Անի Գևորգյանի, այնպես էլ՝ «News.am» լրատվական կայքի աշխատակիցների ազատ տեղաշարժը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։
Կատարվածը Մանե Գևորգյանի կողմից լրագրողների աշխատանքը խոչընդոտելու առաջին դեպքը չէ, նախորդ անգամ նրա այսպիսի վարքագիծը դրսևորվել էր Սյունիքի մարզում։ Այդ ժամանակ Մանե Գևորգյանը խոչընդոտել էր «5-րդ ալիք» հեռուստաընկերության լրագրողի աշխատանքը։
Ավելին, վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանի ընտրողաբար և անհարգալից աշխատանքի, պետական պաշտոնյային ոչ հարիր պահվածքի մասին տարբեր լրատվամիջոցների աշխատակիցների ահազանգերը բազմաթիվ են:
Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է խոսքի ազատության ու մամուլի նկատմամբ իշխանությունների անհանդուրժողական գործելաոճը, որի կրողն է դարձել նաև ի պաշտոնե մամուլի հետ աշխատանքի պարտականություններ ունեցող ու դրա համար հանրային միջոցներից վճարվող վարչապետի մամուլի քարտուղարը։
Մանե Գևորգյանն իր համանման վարքագծով կոպտորեն խախտել է մասնագիտական էթիկայի բոլոր կանոնները։
Հայաստանի ժուռնալիստների միությունը պահանջում է ծառայողական քննության առարկա դարձնել Մանե Գևորգյանի գործողությունները՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։
Միևնույն ժամանակ Հայաստանի ժուռնալիստների միությունն արձանագրում է, որ հատկապես ընտրությունների նախաշեմին մամուլի նկատմամբ նման ոտնձգություններն իշխանության որդեգրած հակաժողովրդավարական վարքագծի դրսևորումներ են, որոնք բազմապատիկ անթույլատրելի և վտանգավոր են՝ հատկապես ընտրական գործընթացներում։
Իշխանությունը գործնականում արշավ է սկսել մամուլի դեմ, ինչը հատկապես վերջին շրջանում արտահայտվում է նաև պատգամավորների, պաշտոնյաների, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի հրապարակային ելույթներում, որոնցում նա թիրախավորում է մամուլին ու լրագրողներին՝ օրինակ ծառայելով իր թիմակիցների համար․ իշխանության բազմաթիվ ներկայացուցիչների վերջին օրերի գրեթե նույնաբովանդակ ելույթները մամուլի դեմ՝ փաթեթավորված ամենատարբեր պիտակներով, թողնում են ողջամիտ կասկածի տպավորություն, որ կատարվողը քաղաքական որոշման արդյունքում իրականացվող քարոզչություն է՝ ընդդեմ ազատ խոսքի ու լրատվամիջոցների։
Դատապարտելով տեղի ունեցածը՝ Հայաստանի ժուռնալիստների միությունն իր միջազգային գործընկեր կազմակերպությունների ուշադրությունն է հրավիրում կատարվածին՝ նաև մասնագիտական հանրույթի համերաշխության միջոցով ապագայում նմանօրինակ միջադեպերի կրկնությունը բացառելու նպատակով։
Հայաստանում խոսքի ու մամուլի ազատությունն այլընտրանք չունի և իշխանության որևէ ոտնձգություն չի կարող ստվերել այն անգնահատելի աշխատանքը, որ հատկապես այս ճգնաժամային փուլում իրականացնում են լրատվամիջոցներն ու լրագրողները»,- նշված է հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ