Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Նիկոլ Փաշինյանի լրագրողական ինքնությունը՝ վատ իմաստով, սկանդալային հայտարարություն անելու մոլուցքը գերակայում է պետականության շահերին, նա չունի արգելակներ. Մելքոնյան 05/10/2021   21:17  |  Քաղաքական

Ներքին խնդիրների և միջկուսակցական գզվռտեցի համար նման անձեռնմխելի թեմաներին անդրադառնալն առնվազն խոսում է այդ մարդու՝ պետական մտածողությունից հեռու լինելու մասին, որ նա չունի ներքին արգելակներ։ Նախկին իշխանությունների նկատմամբ իր ատելությունը կուրացնում է նրան ցանկացած նման իրավիճակում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից արված հայտարարությանը, թե իրենց թրքասիրության մեջ մեղադրողները ժամանակին ԱՄՆ-ի իշխանություններին համոզում էին, որ չընդունեն Հայոց ցեղասպանությունը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նման հայտարարությամբ հանդես է եկել այսօր՝ ԱԺ-ում՝ նշելով, թե հայտնի շրջանակները իրենց մեղադրում են թրքասեր, թրքամետ լինելու մեջ։ Այս կոնտեքստում կասկածի տակ է դրվում խորհրդարանական մեծամասնության և Կառավարության վերաբերմունքը Հայոց ցեղասպանության նկատմամբ։ Մինչդեռ, ըստ նրա, 3 տարվա ընթացքում այս առումով արվել է նախորդ 10 տարում արվածի 50 %-ի չափով աշխատանք։ «Ցեղասպանության միջազգային ճանաչման գործում տեղի է ունեցել գլխավոր իրադարձությունը՝ ԱՄՆ-ն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Եթե ՀՀ կառավարությունը չուզենար որ այդ բանաձևն ընդունվի, միանշանակ դա տեղի կունենար։ Հիմա մեզ թրքասիրության մեջ մեղադրողները ժամանակին ԱՄՆ-ի իշխանություններին համոզում էին, որ չընդունեն Հայոց ցեղասպանությունը»,-հայտարարել էր Փաշինյանը։

Ռուբեն Մելքոնյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ կա մի կարևոր հասկացություն, որ կոչվում է պետական մտածելակերպ և պետական շահ, Նիկոլ Փաշինյանը և իր վարչախումբը լիովին զուրկ են պետական շահի ընկալումից, պետականության գիտակցումից։ Մելքոնյանի խոսքով՝ անցնող երեք տարիների ընթացքում նրանք կա՛մ չգիտակցելով, կա՛մ միտումնավոր լրջագույն հարվածներ հասցրեցին մեր պետականության սոլիդությունը, լրջությունն ապահովող տարբեր հիմնասյուների։

«Նրա՝ լրագրողական ինքնությունը՝ վատ իմաստով, սկանդալային հայտարարություն անելու մոլուցքը գերակայում է պետականության շահերին և ԱԺ-ում նրա արած անզուսպ այդ հայտարարությունը, որը հարվածում է մեր ժողովրդին, պետությանը կարևորագույն խնդիրներից մեկին, նրա համար որևէ մեծ խնդիր չէ»,- նշեց Մելքոնյանը։

Ինչ վերաբերում է Փաշինյանի հայտարարությանը, թե Հայաստանը խնդրել է ԱՄՆ-ին՝ չճանաչել Ցեղասպանությունը, Մելքոնյանի դիտարկմամբ, տրամաբանությամբ սահմաններից դուրս է, քանի որ սկսած 1998թ Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման խնդիրը եղել է Հայաստան պետության գերակայությունը, Հայաստան պետությունը և Սփյուռքի տարբեր կառույցներ՝ հետևողական քայլեր են տարել այդ ուղղությամբ։

«Այդ պայքարը, այս անցնող տարիներին այդքան նվիրյալների աշխատանքը, ընդամենը մեկ ոչ ադեկվատ հայտարարությամբ հավասարեցնել զրոյի՝ ուղղակի անթույլատրելի է»,- նշեց Մելքոնյանը՝ ընդգծելով, որ այդ հայտարարությունը որևէ կապ չունի նորմալ տրամաբանության և իրականության հետ, որովհետև Հայ Դատի գրասենյակները, բազմաթիվ սփյուռքյան կառույցներ, Հայաստան պետությունը, ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, արտաքին քաղաքականությունը տասնամյակներով միտված են եղել այդ նպատակին և ԱՄՆ-ի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումն այդ նպատակներից մեկն է եղել։

Մելքոնյանի կարծիքով՝ արդեն սովորական է դարձել նման՝ անձեռնմխելի, լուրջ, նուրբ թեմաների վերաբերյալ նման տգետ և նման անհավասարակշիռ գնահատականները, ինչը բնականաբար չի կարող բխել Հայաստանի շահերից։

«Այսօր նույն Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում ասում էր, որ իրենց մեղադրում են թրքասիրության մեջ։ Ի՞նչ է այսօրվա իր քայլը, եթե ոչ թրքասիրություն, միթե՞ չի գիտակցում նա, որ իր ելույթը լսում են նաև թուրքական և ադրբեջանական շրջանակները, երբ թուրքական մամուլում և վերլուծական շրջանակներում արդեն իսկ նրա այս հայտարարությունը շրջանառվում է։ Այս հայտարարության շրջանառումը թուրքական մեդիա տիրույթում և վերլուծական շրջանակներում՝ թրքանպա՞ստ քայլ է, թե հայանպաստ։ Թող այդ մարդն ինքն իրեն հարց տա և պատասխանի, որ մյուս անգամ, երբ խոսի, որ իրենց մեղադրում են թրքսիրության մեջ, ահա այսպիսի տխմար, տգետ քայլերի պատճառով նրանց քաղաքականությունն էլ կարելի է բնութագրել թրքասիրական քաղաքականություն»,- նշեց Մելքոնյանը։

Հետաքրքրվեցինք՝ ի վերջո ԱՄՆ նախագահի կողմից օգտագործված «Ցեղասպանություն» եզրույթն ինքնին կարող է համարվել որպես ճանաչում, թե այդուհանդերձ, իրավական կարգավորումներ են անհրաժեշտ, իրավական ուժ ունի, թե ոչ. Մելքոնյանը նշեց, որ իրավական հունը բոլորովին այլ է, երբ պետության օրենսդիր մարմինն ընդունում է համապատասխան որոշում, որը վավերացնում է նախագահը, բայց ԱՄՆ-ի պարագայում դա ավելի շատ քաղաքական խնդիր է։

«Կարծում եմ՝ ինքն իր ժանրով ունի կարևորություն, որ ԱՄՆ և՛ ներկայացուցիչների պալատը, և՛ սենատը, և՛ նախագահը, կիրառելով Ցեղասպանություն եզրույթը, անդրադարձան այդ հարցին, բայց դա իրավական հետևանքներ չունի։ Ունի քաղաքական հետևանքներ, կարող է ունենալ ազդեցություն՝ այլ երկրների կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման կամ տերմինի կիրառման համար, կարող է ունենալ նշանակություն՝ ամերիկյան կրթական համակարգում՝ ցեղասպանության դասավանդման մակարդակը փոխելու առումով։ Նշանակություն այն անպայմանորեն կունենա, բայց իրավական նշանակություն և ռեալ քաղաքական հետևանքներ, այսինքն՝ որ Թուրքիան փոխի իր պահվածը Հայաստանի նկատմամբ կամ ինչ-որ քայլեր անի, կարծում եմ, որ չունի»,- նշեց Մելքոնյանը՝ հավելելով, որ կարևոր է տեսնել նաև ԱՄՆ-ի հաջորդ քայլերը՝ Թուրքիայի հետ իր մեծ քաղաքական առևտրում, որը կապված է ռուս-թուրքական հարաբերությունների, թուրք-ամերիկյան տարատեսակ խնդիրների հետ։

Մելքոնյանի դիտարկմամբ՝ մենք տեսնում ենք, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա՝ մեզ սիրաշահում են, ականջ շոյող հայտարարություններով և քայլերով, իսկ Ադրբեջանի և Թուրքիայի հետ բավական լուրջ, շոշափելի համագործակցության զարգացում ենք տեսնում ԱՄՆ-ի կողմից։ Զուգահեռներ տանելով մեր զրուցակիցը նկատեց՝ սա շատ նման է Սևրի պայմանագրին, երբ 100 տարի առաջ ԱՄՆ-ն ստորագրեց և մեզ նվիրեց Սևրի պայմանագիր, որը որևէ հետևանք և արդյունք չունեցավ, բայց դրա փոխարեն շուտով ԱՄՆ-ն դարձավ Թուրքիայի դաշնակիցը և խոչընդոտեց նաև հայկական հողերի հնարավոր վերադարձը, իսկ 100 տարի հետո ԱՄՆ նախագահն օգտագործեց «Ցեղասպանություն» բառը, բայց շարունակեց իր համագործակցությունը, այդ թվում՝ ռազմաքաղաքական համագործակցությունը թշնամական երկու պետությունների՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ, զուգահեռները շատ ակնհայտ են։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:58 10/05/2021  |  ՎերլուծություններՄեզ խոսող չի պետք, մեզ գործ անող է անհրաժեշտ՝ վանկարկում էր ժողովուրդը՝ մերժելով ճառ ասողներին, պոպուլիզմը և պոպուլիստին
20:52 10/05/2021  |  ԼՐԱՀՈՍՀիմա մեր երեսով են տալիս Օսիպյանին. Էլի մարդկանց կարող են երեսով տալ. Փաշինյան
20:32 10/05/2021  |  ԼՐԱՀՈՍԿա՛մ մենք կհաղթենք մահաբեր «նիկոլավիրուսին», կա՛մ վիրուսը վերջնականապես կկործանի մեզ․ Միքայել Մինասյան
19:35 10/05/2021  |  ՔաղաքականՆիկոլ Փաշինյանի ցանկացած մեսիջ կունենա իր հակամեսիջը. Խնդիր է լինելու, թե որքանով ուժեղ կլինի այդ հակամեսիջը. Վարուժան Հոկտանյան
19:12 10/05/2021  |  ՄեկնաբանությունՀեռագրով շփվելը Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների հարիր մակարդակ չէ. Աշոտյան
15:10 10/05/2021  |  ՔաղաքականԿառավարությունը չի պատասխանել կորոնավիրուսի քննիչ հանձնաժողովի հարցերին. Արկադի Խաչատրյանը՝ Նիկոլ Փաշինյանին
15:04 10/05/2021  |  ԼՐԱՀՈՍՉի լինելու ընտրատեղամաս, որտեղ տեսախցիկ չլինի․Փաշինյան
14:14 10/05/2021  |  ԼՐԱՀՈՍՂարաբաղի հարցում անդառնալիության կետն անցել էինք. Փաշինյան
13:34 10/05/2021  |  ԼՐԱՀՈՍՄենք ճանապարհներ կառուցեցինք, բայց միլիոնատեր չդարձանք. Փաշինյան
13:22 10/05/2021  |  ԼՐԱՀՈՍՄեզ թրքասիրության մեջ մեղադրողները ժամանակին ԱՄՆ-ի իշխանություններին համոզում էին, որ չընդունեն Հայոց ցեղասպանությունը․Նիկոլ Փաշինյան

Արխիվ

[]