ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մամուլի խոսնակի ինստիտուտի նպատակն ու ֆունկցիան շեֆին կրծքով պաշտպանելը չէ. Արկադի Գրիգորյան 05/09/2021 14:41 | Մեկնաբանություն
Պաշտոնյայի մամուլի քարտուղարը, իրավապահը որեւէ իրավունք չունեն բռնություն գործադրելու, առավել եւս քաշքշելու լրագրողին: Մամուլի քարտուղարի ինստիտուտի նպատակը «շեֆին» կրծքով պաշտպանելը չէ: Նման հայտարարությամբ է հանդես եկել Tert.am ի գլխավոր խմբագիր Արկադի Գրիգորյանը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր առավոտյան Նիկոլ Փաշինյանն այցելել է Եռաբլուր, որտեղ կայքի լրագրողը փորձել է հարց ուղղել նրան, բայց թիկնապահները թույլ չեն տվել, ավելին` միջամտել է նաեւ մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը, որը եւս հրել է լրագրողին: Վերջինս վարչապետի պաշտոնակատարին ուղղել է միայն մեկ հարց` «ինչ է զգում ինքը Եռաբլուրում, ինչ խղճով է այդտեղ եկել», որն այդպես էլ մնացել է անպատասխան:
Արձագանքելով միջադեպին` կայքի գլխավոր Արկադի Գրիգորյանը ֆեյսբուքում գրել է.
«Մեր լրագրող Ani Gevorgyan ի հետ կապված միջադեպի թեմայով։ Այս պահին, որպես Tert.am ի գլխավոր խմբագիր, նաև որպես 15 տարվա լրագրողական փորձ ունեցող, պնդում եմ. լրագրության ոսկե կանոնն է, լրագրողը կարող է հարց ուղղել պետական պաշտոնյային երբ ուզի, որտեղ ուզի և ինչպես ուզի։ Պաշտոնյան կարող է պատասխանել, չպատասխանել, փախչել, ճողոպրել, ծառերի վրա մագլցել։ Դա իր որոշելիքն է։ Իսկ ահա մամուլի խոսնակն ու իրավապահը իրավունք չունեն մատով անգամ դիպչելու, նույնիսկ մոտենալու լրագրողին։ Մամուլի խոսնակի ինստիտուտի նպատակն ու ֆունկցիան շեֆին կրծքով պաշտպանելը չէ։ Իսկ այն, որ Tert.am-ը, Արմնյուզը և լրագրող Անի Գևորգյանը թիրախավորված են, ապացույցի կարիք չունի։ Անդրանիկ Քոչարյանների շեֆն այսօր անձամբ էր ասում հեռու տարեք այդ աղջկան։
Հաջորդ իշխանությունների օրոք, իսկ այդ օրը սարերի հետևում չէ, դատական բազմաթիվ գործերի մեջ հաստատ շատ են լինելու վերջին 3 տարում լրատվամիջոցների նկատմամբ ճնշումներն ու հետապնդումները, ազատ խոսքի ակնհայտ ճնշումները։ Ինչ ասեմ, բախտերդ փորձեք ու շարունակեք նույն ոճով, մամուլի դեմ պատերազմ հայտարարածները միշտ պարտվել են։ Ի դեպ, դուք պարտվելու հետ սեր ունեք, Շուշին վկա»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ