ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԵԿՄ վարչության անդամները՝ Սասուն Միքայելանի և Անդրանիկ Քոչարյանի գլխավորությամբ Եռաբլուրում են 05/08/2021 11:58 | ԼՐԱՀՈՍ
Մայիսի 8-ը Երկրապահի օրն է: Երկրապահ կամավորականների միութան վարչության անդամները՝ ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հետ միասին Եռաբլուր զինվորական պանթեոնում են։ Ծաղիկներ են խոնահրում արցախյան պատերազմի հերոսների և Սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմներին։
Ավելի վաղ, ԵԿՄ վարչության նախագահը հանդես էր եկել ուղերձով՝ Երկրապահի օրվա առթիվ.
«Երկրապահ կամավորական ջոկատները Արցախյան Ազատամարտի տարիներին, համախմբվելով մեկ գաղափարի շուրջ, Սպարապետ Վազգեն Սարգսյանի հրամանատարությամբ փառքով են կատարել իրենց գործը՝ ամրագրելով փառահեղ հաղթանակներ:
Մենք՝ երկրապահներս, հավատարիմ ԵԿՄ հավերժ նախագահ, Սպարապետ Վազգեն Սարգսյանի պատգամին, հավատարիմ մեր բուն կոչմանն ու առաքելությանը եւ ապավինելով անցած փառավոր ուղուն, ինչպես 90-ականներին, այդպես էլ հիմա նույն ոգով, նույն վճռականությամբ Արցախի ու Հայաստանի Հանրապետության սահմաններում ենք: 2020թ. սեպտեմբերի 27-ի մեզ պարտադրված պատերազմի օրերին համախմբված մարտնչում էինք. այսօր էլ ամուր կանգնած ենք մեր պետության սահմաններում:
Այսօր էլ մեր ժողովուրդը ծանր ու դժվար փորձությունների միջով է անցնում, բայց պատմությունը փաստում է՝ երբ ժողովուրդն է համախմբվել կարողացել է հաղթահարել ծանր փորձությունները: Արցախյան Ազատամարտում մենք մեր սուրբ պարտքը փառքով կատարեցինք համազգային համախմբվածության շնորհիվ: Մենք այսօր էլ պիտի համախմբվենք եւ այնպես ապրենք, այնպիսի ապագա կերտենք, որ արժանի լինենք սուրբ նահատակներին եւ մեր ժողովրդի մաքառումներին:
Իմ խոնարհումը Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների, Ապրիլյան քառօրյա պատերազմում, 44 -օրյա պետարազմում զոհված քաջերի, զինվորների, մեր մարտական ընկերների, բոլոր զոհված հերոսների հիշատակի առջեւ: Սպարապետ Վազգեն Սարգսյանն ասում էր. «Հեղափոխություն է պետք մեր հոգիներում, մեր գաղափարներում, այլապես ծրագրերն ու կառավարությունները կհաջորդեն մեկ մեկու, իսկ սայլը տեղից չի շարժվի»: Պետք է գիտակցենք, որ ամեն մեկիցս է կախված մեր վաղվա պայծառ ապագան: Այսօր, առավել քան երբեւէ, կարեւոր է հավատքը չկորցնելն ու համազգային համախմբվածությունը:
Սիրելի՛ Երկրապահներ
Երկրապահի օրը առիթ է եւս մեկ անգամ երախտագիտության եւ շնորհակալության խոսքեր հնչեցնելու: Սիրելի երկրապահներ, կամավորներ, զինվորներ, հայրենատեր հայ ժողովուրդ, վստահ եմ, որ մենք միասին հերթական ծանր փորձությունը եւս կհաղթահարենք:
Երախտագիտությունս եմ հայտնում նաեւ բոլոր երիտասարդներին, պատանիներին եւ նրանց ծնողներին, որ գիտակցելով ընդգրկվում են մեր շարքերում:
Այսօր մեծ աշխատանք է ընթանում «Պատանի երկրապահ» ակումբի գործունեության եւ աշխատանքների համար: Հպարտությամբ փաստում եմ, որ մեծ է պատանիների ոգեւորությունը: Այս կառույցի ստեղծման մտահղացումը ԵԿՄ հիմնադիր եւ հավերժ նախագահ, Սպարապետ Վազգեն Սարգսյանինն է: Նա ասում էր, որ հայ երեխան դեռ դպրոցից պետք է ծանոթ լինի իր պատմությանը, իմանա, ինքն ով է, որտեղից է գալիս, ուր է գնում, իմանա՝ ինչ առաքելություն ունի հայ ազգը:
Հարգելի՛ ժողովուրդ
Մայիսի 9-ին նշում ենք Մայիսյան Եռատոնը՝ Շուշիի ազատագրման, Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի եւ Արցախի Պաշտպանության Բանակի ստեղծման տարեդարձի օրը: Մայիսը նշանավորվում է հաղթանակների քանակով եւ նշանակությամբ:
Եկեք չկորցնենք հավատքն ու հույսը, համախմբվենք ազգովի եւ կերտենք մեր հայրենիքի լուսավոր ապագան:
Խաղաղություն եմ մաղթում մեր երկրին»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
- 11/20/2024 15:41 Ավինյանը պարտքով Նոր տարվա սեղան ա գցում, մենակ թե հունվարից էդ պարտքերը երևանցին ա փակելու. Երիցյան
- 11/20/2024 15:28 Աննա Հակոբյանը և Զելենսկու կինը Վատիկանում ներկա են գտնվել հրապարակային գլխավոր ունկնդրությանը
- 11/20/2024 14:23 Արցախցի Ալեն Եղիշյանը, որը մեղադրվում էր զորակոչից խուսափելու մեջ, արդարացվեց․ փաստաբան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
- 11/20/2024 23:57 Երևանում «Ռոսիա Մոլ» առևտրի կենտրոնի մոտ հայտնաբերվել է Հնդկաստանի Հանրապետության քաղաքացու մարմին
- 11/20/2024 23:35 Մխչյան գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել
- 11/20/2024 20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
- 11/19/2024 23:50 Ուսուցչուհին ամուսնուց հեռացել է դեռահասի մոտ եւ հայտարարել հանուն նրա բանտ նստելու պատրաստակամության մասին
- 11/19/2024 23:09 Հայտնի է գազօջախը ճարպից մաքրելու արագ միջոցը
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից