Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Քանդել, քանդել մինչև վերջ. կրթական համակարգի վրա հարձակումները շարունակվում են․ «Փաստ» 05/08/2021   09:56  |  Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաշինյանի պաշտոնավարման ընթացքում կրթական համակարգում տեղի են ունենում այնպիսի գործընթացներ, որոնք ոչ մի կերպ չեն բխում կրթության զարգացման տրամաբանությունից։ Լրիվ հակառակը: Հատկապես լուրջ է բուհերի ինքնավարության հետ կապված խնդիրը։ Հարցն այն է, որ իշխանությունների հետևողական գործողությունները ցույց տվեցին, որ իրենց նպատակն է տոտալ վերահսկողություն հաստատել բուհերի, մասնավորապես ԵՊՀ-ի վրա։ Հանգամանք, որը քաղաքական գործընթացների ժամանակ կարող են լավագույն ձևով իրենց շահերին ծառայեցնել։ Սակայն ամբողջ զավեշտն այն է, որ 2018 թվականի ապրիլին, երբ Փաշինյանը սկսում էր իր գլխավորած շարժումը, որպես խոստում առանցքային տեղ էր հատկացնում բուհերին վերաբերող խնդիրներին։

Մասնավորապես, նա հայտարարում էր, թե բոլոր բուհերը պետք է ապաքաղաքականացվեն և անցնեն ամբողջական ինքնակառավարման։ «Սա նշանակում է, որ բուհական ամբողջ ղեկավարությունը՝ սկսած ռեկտորից, ավարտած մյուս պաշտոնյաներով, պետք է ընտրվեն բացառապես բուհի ուսանողների և դասախոսական կազմի համընդհանուր քվեարկությամբ»,- ընդգծում էր Փաշինյանը: Թեպետ, անկեղծ ասած, նա այս թեման շահարկել է նաև մինչև 2018 թվականը և, որպես ընդդիմադիր պատգամավոր, նախորդ իշխանություններին մեղադրել է բուհերը քաղաքականացնելու մեջ: Սակայն իշխանության հասնելուց հետո Փաշինյանը, ինչպես մյուս բոլոր դեպքերում, սկսեց անել իր ասածների հակառակը, ընդ որում, ավելի մեծ մոլուցքով ու թափով, քան նախորդ բոլոր իշխանությունները, որոնց նա մեղադրում էր այս կամ այն հարցում։ Եվ հետևողականորեն իր թիմի հետ սկսեց նոր մեխանիզմներ մտածել, թե ինչպես կարող են բուհերը ամբողջությամբ ենթարկել իրենց։

Այս նպատակից ելնելով է, որ պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներսում ներքին հակասություններ բորբոքվեցին, իսկ կրթական համակարգի կայունության ու զարգացման հարցը բարձիթողի վիճակի մատնվեց։ Այսպիսի գործընթացները հանգեցնում են նրան, որ մի շարք կարևոր բուհերում ռեկտորի ընտրությունը վերածվում է մի մեծ սկանդալի, կամ էլ ընդհանրապես չի հաջողվում բուհի ղեկավար ընտրել։ Հեռու չգնալու համար ակնառու է ԵՊՀ-ի շուրջ ստեղծված իրավիճակը։ Նախկին ռեկտորի հրաժարականից հետո մինչ այժմ մայր բուհը առանց ռեկտորի է մնացել։ Այս ամենի պատճառը, թերևս, այն է, որ իշխանությունները շարժվում են այն տրամաբանությամբ, որ կա՛մ ռեկտորն իրենց նախընտրած ներկայացուցիչը պետք է լինի, կա՛մ էլ մայր բուհը ռեկտոր չի ունենա, ինչպես ժամանակին Փաշինյանն էր հայտարարում, թե կա՛մ ինքը վարչապետ կընտրվի, կա՛մ էլ Հայաստանը վարչապետ չի ունենա։

Դրա համար էլ իշխանությունները շատ արագ ձեռնամուխ եղան բուհերի խորհուրդների հարցերը լուծելու քայլերին, որպեսզի հնարավորություն ունենան կախյալ վիճակի մեջ գցել բուհական հաստատությունները, ամբողջովին թելադրել քաղաքական ուղղվածությունն այս ոլորտում, պատժել յուրաքանչյուր քննադատական խոսք ու թիրախավորել ընդդիմադիրներին։ Սկզբում որոշեցին, որ բուհական խորհուրդներում կառավարությունը ապահովելու է ձայների կեսը, իսկ հետո իշխանությունների քվեն դարձրին 50+1, բայց որոշ ժամանակ անց, տեսնելով, որ այս դեպքում ևս կարող են դժվարություններ ունենալ իրենց նախընտրած թեկնածուներին անցկացնելու հարցում, արդեն անցան խորհուրդներում իրենց ձայների մասնաբաժինը գերակշիռ դարձնելու տարբերակին, որպեսզի ընտրությունների հարցում որևէ խոչընդոտ չունենան։ Այսպիսով, կառավարությունը օրերս հաստատել է որոշում, որով փոփոխություն է նախատեսում մի շարք բուհերի կանոնադրության մեջ և բուհերի հոգաբարձուների խորհրդում իշխանությունը ստանում է 65 % ներկայացվածություն՝ նախկին 50%-ի փոխարեն, իսկ բուհի պրոֆեսորադասախոսական կազմի մասնաբաժինը 25 %-ից դառնում է 10 %։ Պատահական չէ, որ կառավարության այս որոշմանը նախորդել էր «Բարձրագույն կրթության և գիտության մասին» աղմկահարույց օրենքը, որով բուհերի ինքնավարությունը հարցականի տակ է դրվում։

Ու թեև այս օրենքն ԱԺ-ի կողմից մարտի 24-ին ընդունվել էր, սակայն նախագահն այն չէր ստորագրել՝ դիմելով Սահմանադրական դատարան։ Սակայն կառավարությունը չսպասեց ՍԴ որոշմանը և շատ արագ ընդունեց այնպիսի որոշում, որը կազատեր գործող իշխանությունների ձեռքերը: Ու ինչպես մյուս որոշումների դեպքում, բուհերի խորհուրդների վերաբերյալ իշխանությունների հապճեպ որոշումը ևս ընդունվեց առանց հանրային քննարկման ներկայացնելու և մասնագիտական շրջանակների, մասնավորապես պրոֆեսորադասախոսական անձնակազմի կարծիքը հաշվի առնելու։ Այսինքն, ձևականորեն դրված էր միասնական հարթակում, սակայն քննարկման ավարտից 10 օր շուտ որոշումը հապճեպ ընդունվեց:

Մենք հոդվածի սկզբում խոսեցինք պատճառների մասին: Սակայն քիչ չեն նրանք, որոնք համոզված են, որ զուտ ներքաղաքականից զատ կան նաև խորքային այլ պատճառներ, որոնցից մեկը կրթական համակարգը հնարավորինս թուլացնելն է, եթե ոչ հիմնովին ավերելը: Որոշ փորձագետներ էլ այն տեսակետն են առաջ քաշում, որ այսպիսի քայլերով իշխանությունները ձգտում են ռեկտորների պաշտոններում նշանակել իրենց մարդկանց, որպեսզի նրանք հետո տան իրենց համաձայնությունը իշխանական ծրագրերի շրջանակներում բուհերի շենքերը վաճառքի հանելու հարցում։ Չէ՞ որ Փաշինյանն էր առաջ քաշում այդ շենքերը վաճառելու և դրանց վաճառքի հաշվին ակադեմիական քաղաք կառուցելու գաղափարը։

Թերևս բացառված չէ նաև այն տարբերակը, որ այսպիսի որոշման միջոցով իշխանությունները փորձում են պատժել ու ճնշել բուհերի անձնակազմերին, քանի որ նրանց մեծամասնությունը պատերազմում կրած պարտությունից հետո Փաշինյանի հրաժարականն էր պահանջել։ Բայց, ինչպես երևում է, նման քայլերն ավելի են զայրացնում ուսանողներին ու դասախոսներին, իսկ նրանց տրամադրությունների հետ, ինչպես ասում են, խաղ անել չի կարելի»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 08․05.21թ

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:58 06/05/2021  |  ԼՐԱՀՈՍԿառավարության որոշումը հակասահմանադրական է և հակաօրինական ինչպես բովանդակության, այնպես էլ ձևի տեսանկյունից. ԵՊՀ գիտխորհրդի հայտարարությունը
14:59 05/05/2021  |  ՄեկնաբանությունԱռանց պատշաճ հանրային քննարկման և առանց ԵՊՀ կարծիքը հաշվի առնելու որոշումը ստորագրվեց. Արմեն Ավետիսյան
12:50 24/04/2021  |  ԼՐԱՀՈՍԵՊՀ ղեկավարությանը և աշխատակիցներին ևս արգելվել է առավոտյան Ծիծեռնակաբերդ բարձրանալ
17:10 23/04/2021  |  ԼՐԱՀՈՍԵՊՀ ռեկտորի Ժ/Պ Գեղամ Գևորգյանն այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել
16:48 23/04/2021  |  ԼՐԱՀՈՍԵրեւանի պետական համալսարանի գիտական խորհրդի հայտարարությունը
14:32 23/04/2021  |  ԼՐԱՀՈՍԻշխանությունն ուզում է, որ ԵՊՀ-ում թարմություն մտնի.ԿԳՄՍ նախարար
19:30 13/04/2021  |  ՄեկնաբանությունԱյս կապիտուլյանտ և ազգակործան իշխանությունները հետևողականորեն քանդում են ԵՊՀ-ն․ Արմեն Ավետիսյան
17:24 13/04/2021  |  ՄեկնաբանությունԵՊՀ հոգաբարձուների խորհրդի ևս 4 անդամներ հրաժարականի դիմում գրեցին
12:46 05/04/2021  |  ԼՐԱՀՈՍ« Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» ՀՀ օրենքի առանձին դրույթներ հակասում են սահմանադրությանը. ՀՀ ԳԱԱ եւ ԵՊՀ համատեղ հայտարարությունը
12:01 01/04/2021  |  ՄեկնաբանությունԿառավարությունը եւ ԿԳՄՍ֊ն բոյկոտում են ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը. խոսնակ

Արխիվ

[]