ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
19 հայ գերիներին խոշտանգելով սպանելը նույնպես ցեղասպանություն է 05/07/2021 18:41 | ԼՐԱՀՈՍ
Օրեր առաջ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ այդ եզրույթը երկու անգամ օգտագործելով իր ապրիլքսանչորսյան ուղերձում: «Ամեն տարի այս օրը մենք հիշում ենք նրանց, ովքեր զոհվեցին Օսմանյան ժամանակաշրջանի Հայոց ցեղասպանության ժամանակ, և պարտավորվում ենք կանխել նման չարագործությունների կրկնությունը», - հայտարարեց Բայդենը՝ այդպիսով դառնալով Ամերիկայի առաջին նախագահը, որը 1915 թվականին մեկուկես միլիոն հայերի սպանություններն անվանեց Ցեղասպանություն։
Նույն ժամանակ՝ արցախյան երկրորդ՝ 44 օր տևած պատերազմից վեց ամիս անց՝ հայ գերիների մասին օտար մամուլում տարածված տեղեկությունը գուժում է, որ ադրբեջան կոչվող պետությունը 19 հայ գերիների խոշտանգելով սպանել է։ Ազգությամբ հայ լինելու համար են նրանց բարբարոսաբար սպանել ազերիթյուրքերը։ Բայց մի քանի օր առաջ Հայոց ցեղասպանությունը ճանաչած ԱՄՆ-ը այս փաստերը լսում է․․․ և քար լռություն է պահպանում։ Ավելին, զենք է վաճառում ադրբեջանին, որ ավելի դաժանորեն իրականացնի իր ոճրագործությունները։
Իսկ այս ամենի ֆոնին որքան էլ ՝ տհաճ լինի, ականջ սղոցող և աչքերդ ու հոգիդ վիրավորող՝ լսում ես ՀՀ վարչապետի ժ/պ համարվող անձի հիստերիկ բղավոցը նախկինների՝ իր սիրած թեմայով ու մտածում՝ մի՞թե այս մարդը այն երկրի ղեկավարն է, որի քաղաքացիներին գերեվարած ադրբեջան կոչվող երկիրը նրանց խոշտանգումների ենթարկելով սպանում է հայ լինելու համար։
ԱՄՆ-ը՝ ԱՄՆ, բայց որ այս տեղեկությունը ակնհայտ ուշադրության պակաս ունեցավ նաև Հայաստանի Հանրապետությունում․․․ Ավելի կարևորվեց ժ/պ-ի շոուն, առաջիկա արտահերթ ընտրությունների թեման, ընտրացուցակները․․․թեպետ ՄԻԵԴ-ում մեր ներկայացուցիչներն ահազանգում էին․․․
Այս համատեքստում իշխանությունների մեթոդոլոգիան շատ պարզորոշ է․ հենց հայ գերիներին, ադրբեջանցիների անօրինություններին վերաբերող տեղեկատվություն է տարածվում, միանգամից որպես հակաքայլ ժ/պ-ն դեղին ու ամբոխահաճո՝ իր սիրած կոռուպցիոն ժանրի հերթական տեսարանն է խաղում։
Ի դեպ, ԱԺ հարցուպատասխանի օրվա իր «բադենբադենային» հոխորտանքը շատերին հիշեցրել էր Չինաստանում իր և կնոջ բադային հրճվանքը։ Ընդ որում, հետաքրքիրն այն է, որ սույն բադակերը, որ երկու տարի առաջ ցնցված էր չինական հյուրասիրությունից, հիմա չինական նվեր վակցինան հումորի առարկա է դարձնում։ Այստեղ են ասել՝ ուտող -ուրացող։ Սա՝ միջանկյալ։
Իրականում՝ պարտության սիմվոլ դավաճանի՝ բադենբադենային կրքեր հրահրելու փորձերը այլևս ուշադրության չեն արժանանում, քանի որ նորմալ մարդիկ, այդ թվում նաև՝ իրեն հավատացած ու փոշմանած շատերը խորապես հասկացել են՝ նախկինները որքան էլ սխալներ են ունեցել, դրանք կաթիլ են իր բերած՝ ծով ավերածությունների դեմ։ Ասացեք խնդրեմ, բարբարոս թշնամու որջում հարյուրավոր գերիներ, այդ թվում՝ կանայք, ունենալով և նրանց հարցը լուծելու կարողություն չունեցող անձը խոսելու իրավունք ունի՞, որ դեռ մի բան էլ մեղադրանքներ հնչեցնելու համարձակություն ունենա։
6 հազարից ավելի զոհաբերված երիտասարդ կյանքեր, 10 հազար հաշմանդամներ, բազմաթիվ անհետ կորածներ և մինչ օրս կոնկրետ թիվը անհայտ պահվող գերեվարված զինվորներ և քաղաքացիական անձինք։ Նրանց բոլորի արյան ու ճակատագրի համար մեղավորն ու պատասխանատուն ինքն է։ Ըստ էության, նա ոչ միայն ծրագրված պատերազմում ծրագրված պարտության սիմվոլն է, այլև՝ 21-րդ դարում թուրքադրբեջանական տանդեմի կողմից սանձազերծված ցեղասպանության։
Նրա մեկ ստորագրությամբ ունեցանք թշնամուն անկռիվ հանձնած հող ու հայրենիք։ ՈՒնեցանք մշակութային եղեռն, որը շարունակվում է, որը տեղի է ունենում ամեն օր։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ