ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պետք է հարուցվի պատերազմի հետ կապված քրեական գործ, որը կտա բազմաթիվ հարցերի պատասխաններ. Արթուր Վանեցյան 05/07/2021 15:51 | ԼՐԱՀՈՍ
44-օրյա պատերազմի սկսվելու, ընթացքի և արդյունքների վերաբերյալ հստակ տեղեկություններ ստանալու համար պետք է իրականացվի քննություն, բայց, պնդում եմ, որ այս իշխանությունների օրոք օբյեկտիվ քննություն իրականացնել հնարավոր չէ: Այս մասին «ԱԱԾ պահեստազորի սպաների միության» մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը։
Միությունը հայտարարել էր, որ դեռևս նոյեմբեր ամսին, իշխանությունների նախաձեռնությամբ պետք է ստեղծվեր հանրապետության ամենափորձառու առնվազն 10 քննիչից ու 15 օպերատիվ աշխատակցից բաղկացած, բացառապես այս խնդրով զբաղվող օպերատիվ-քննչական խումբ՝ քննելու պատերազմի հետ կապված հարցերը,ինչը չի արվել։
«Փաստինֆո»-ի դիտարկմանը, որ մեկ քրեական գործի փոխարեն հարուցվել է ավելի քան 1600 քրեական գործ, ինչպես հայտարարել են իշխանությունները։
ԱԱԾ նախկին ղեկավարն ընդգծեց, որ պատերազմի ընթացքի հետ կապված քրեական գործ պետք է հարուցվի, որը պետք է համակողմանի քննի նախապատերազմյան եւ բուն պատերազմի ընթացքին վերաբերող կասկածահարույց հարցերը։
«Մենք տեսնում ենք շատ դեպքեր, երբ բարձրաստիճան զինվորականները բարձրաձայնում են որևէ խնդրի վերաբերյալ, փոխարենը քրեական գործ հարուցվի և զինվորականների կողմից բարձրաձայնված հարցը դառնա քննության առարկա, քրեական գործ են հարուցում զինվորականի նկատմամբ և ասում են՝ պետական գաղտնիք եք հրապարակել:Սա աբսուրդ է: Քրեական գործ պետք է հարուցվի պատերազմի ընթացքի հետ կապված: Նախաքննական մարմինն է այն տեղը, որը պետք է այդ գործը քննի և հարցերի պատասխան ստանա»,-ասաց Վանեցյանը:
Իսկ 1600-ից ավելի քրեական գործի հարուցումը, նրա գնահատմամբ, արդարացված չէ, անհիմն է։
«Եթե լիներ մի գործ, որ իրենից ինչ-որ բան ներկայացներ, դրա մասին հանրությունն արդեն տեղյակ կլիներ, գործերը հարուցված են անհիմն մեղադրանքով: Չեմ ուզում ամբողջի մասին նման գնահատական տալ, բայց այն գործերը, որոնց մասին մենք տեղյակ ենք, անհիմն գործեր են»,-ասաց Վանեցյանը:
ԱԱԾ նախկին ղեկավար Միքայել Համբարձումյանն էլ ավելացրեց՝ «1600 գործը դա խճճվելու պատմություն է, ո՞վ է ի մի բերելու՝ թե վերջում ի՞նչ պարզվեց, միայն թվեր ենք տեսնելու, այդպես չեն անում: Քննությունը պետք է ունենա տակտիկա, ստրատեգիա: Քննչական խմբի ղեկավարը պետք է այդ ամբողջը կազմի պատասխանատու լինի իր կատարած աշխատանքի համար»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ