ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԱՄՆ-ն ամեն ինչ անելու է խորհրդարանում պրոարևմտյան ուժ տեսնելու համար. քաղաքագետ 05/07/2021 19:22 | Քաղաքական
Գերտերություններն ուշադիր հետևելու են քաղաքական զարգացումներին, որովհետև Հայաստանն աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական առումով բավական կարևոր դիրք է զբաղեցնում տարածաշրջանում։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
Նրա խոսքով՝ պատերազմից հետո Հայաստանի իշխանության որակը և տեսքը կարող են լուրջ ազդեցություն ունենալ տարածաշրջանում ընթացող գործընթացների համար, հետևապես թե՛ Ռուսաստանը, թե՛ ԱՄՆ-ն պետք է ցանկանան Հայաստանում տեսնել համապատասխանաբար պրոռուսական կամ պրոամերիկյան ուժեր։
Հրանտ Մելիք-Շահնազարյանը կարծում է, որ երկու տերություններն էլ այս կամ այն ուժին աջակցելու համար ունեն լուրջ ռեսուրսներ, սակայն երկուսն էլ փորձելու են առավելագույնս քողարկված անել դա. «Ռուսաստանը կարծեք թե խնդիր չունի ո՛չ գործող իշխանության հետ, ո՛չ էլ հնարավոր նոր իշխանությունների, մինչդեռ ԱՄՆ-ն այս տեսակետից լուրջ մտահոգվելու առիթ ունի։ Կարծում եմ՝ ամեն ինչ անելու են խորհրդարանում պրոարևմտյան ուժ տեսնելու համար»,-նշեց քաղաքագետը։
Դիտարկմանը, որ բազմաթիվ փորձագետների կարծիքով առաջիկա ընտրությունները լինելու են Նիկոլ Փաշինյանի կամ Ռոբերտ Քոչարյանի վարչապետության համար, Հրանտ Մելիք-Շահնազարյանը նկատեց՝ երկու գործիչների պարագայում էլ Ռուսաստանն ունի որոշակի խնդիրներ։ Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի համար չափազանց անվստահելի գործընկեր է, մասնավորապես աշխարհաքաղաքական փոփոխությունների ժամանակ. «Շատ կուզեն, որ լինի կանխատեսելի, ադեկվատ իշխանություն, որն ամենավճռական պահին Ռուսաստանի շահերի տեսանկյունից որևէ սխալ քայլ չի անի, չի դավաճանի նրանց շահերին։ Նիկոլ Փաշինյանն ընդունակ է նման բաներ անել, Ռուսաստանը բազմիցս ականատես է եղել և այս տեսանկյունից Փաշինյանի հանդեպ մինչև վերջ վստահություն չկա»,-ասաց քաղաքագետը։
Ինչ վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ապա Հրանտ Մելիք-Շահնազարյանը նկատեց՝ նա ռուսամետ լինելուց բացի, Ռուսաստանի քաղաքական ղեկավարության հետ անձնական մտերմություն ունի, ինչը կարող է խնդրահարույց լինել հատկապես այն փուլերում, երբ օրինակ հանուն իրենց շահերի ստիպված կլինեն դեմ դուրս գալ ընկերներին։
«Այս առումով կարծում եմ՝ Քոչարյանի հետ կապված էլ կարող է որոշակի վերապահումներ լինեն։ Չեմ բացառում, որ այլ թեկնածուների էլ կդիտարկեն վարչապետի պաշտոնում։ Կարծում եմ՝ Ռուսաստանը խնդիր չի ունենա, եթե վարչապետի թեկնածու առաջադրվի Արթուր Վանեցյանը։ Նա վերը նշված երկու թեկնածուներին բալանսավորող գործիչ է, որը հիմա ունի նաև ՀՀԿ-ի աջակցությունը»,-ասաց Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
Անդրադառնալով Զանգեզուրի հետ կապված հարցին՝ քաղաքագետը նշեց, որ Ռուսաստանը բավականին ակտիվ աշխատում է, որպեսզի տարածաշրջանում բոլոր կոմունիկացիաները բացվեն. «Հնարավոր է՝ որպես հիմնական ուղիներ չեն դիտարկում հենց Զանգեզուրը, քանի որ այդ պարագայում խոսքը վերաբերում է ոչ թե տարածաշրջանային միջանցքի, այլ թուրքական միջանցքի, որի մասին երազում է թուրքական կողմը։ Այս մոտեցումը կարող է Ռուսաստանին դուր չգա, բայց նրանց համար այս պահին կարևոր է բոլոր ճանապարհների բացվելը։ Եթե դա ավելի հեշտ լինի անել Զանգեզուրով, ապա վստահ եմ՝ Ռուսաստանը դեմ չի գնա և ամեն ինչ կանի, որ սկզբնական փուլում ճանապարհը բացվի՝ հետագայում այլ ճանապարհներ բացելու նպատակով։ Պետք է արձանագրենք, որ Ռուսաստանի շահն ամենից առաջ աշխարհաքաղաքական և տնտեսական ուղիների աշխատանքն է և իրենց վերահսկողությունն այդ ուղիների վրա»,-եզրափակեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ