ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ռոբերտ Քոչարյանը 1998-2008թթ միայն աշխատավարձո՞վ է հոգացել իր և ընտանիքի հոգսերը . Նիկոլ Փաշինյանի փաստաբանը դատարանում չկարողացավ «թալանվածի» փաստեր ներկայացնել 05/06/2021 14:40 | Դատական ռեպորտաժներ
Նիկոլ Փաշինյանն արել է հայտարարություն եւ հիմա դատարանում հայցվորից ցանկանում է պարզել՝ իր հայտարարությունները ճիշտ են, թե ոչ։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում «Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի» գործով դատական նիստին ասել է հայցվոր կողմի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը՝ նշելով, որ դատարան չի եկել, որ Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչն իրեն հարցնի՝ Նիկոլ Փաշինյանը ճի՞շտ է խոսել, թե՞ սուտ։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչ Գևորգ Գյոզալյանը հարց էր ուղղել Ալումյանին, թե Ռոբերտ Քոչարյանը 1998-2008թթ միայն աշխատավարձո՞վ է հոգացել իր և ընտանիքի հոգսերը։ Գյոզալյանը հայտարարել էր, թե իր վստահորդն ունեցել է անհերքելի փաստեր, որի հիման վրա ինքը կառուցել է իր ելույթը, այսինքն՝ եղել են գնահատողական դատողություններ։ Նախագահող դատավոր Սուքոյանը հեռացրեց հարցը՝ պատասխանողին հիշեցնելով, որ հայցի առարկան զրպարտությունն է, որտեղ կան կոնկրետ արտահայտություններ, մասնավորապես՝ «թալանված» բառը, այլ ոչ թե՝ այլ եկամուտներ ունենալը։ Պատասխանողի ներկայացուցիչն առարկեց դատարանի գործողությունների դեմ։
Հայցվոր կողմի ներկայացուցիչ Հայկ Ալումյանն էլ հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ զրպարտության վերաբերյալ գործերով պատասխանողի կողմից հրապարակված հանգամանքների ապացուցման բեռը կրում է պատասխանող կողմը, մինչդեռ այս դեպքում ստացվում է, որ պատասխանող կողմը՝ Նիկոլ Փաշինյանը, ցանկանում է պարզել՝ այդ հայտարարությունը ճիշտ է, թե ոչ։
Ալումյանի խոսքով՝ հայտարարություններն այլ անձանց վերաբերյալ պետք է արվեն հակառակ տրամաբանությամբ, ոչ թե հայտարարել, հետո դատարանում փորձել պարզել՝ ճիշտ է, թե ոչ, այլ՝ ճշտել և հետո միայն հայտարարություններ անել։
Գյոզալյանն էլ արձագանքեց՝ նշելով, թե իր վստահորդի պնդմամբ՝ հանրահայտ հանգամանք է, որ կողմը, զբաղեցնելով նախագահի բարձրագույն պաշտոնը, հարստացել է։
«Մենք խնդիր ունենք դատարանին ցույց տալու, որ ժողովրդից թալանված գումարները տեղ ունեն մեր իրականության մեջ»,- նշեց Գյոզալյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ 2020թ ապրիլին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայց էր ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու և զրպարտությամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պահանջով՝ 2 մլն դրամի չափով։ Հայցադիմումի հիմք էր հանդիսացել սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն առ այն, որ 4 մլրդ դոլարով պետք է ավելանա պաշտպանության բյուջեն, որից 1,2 մլրդը պետք է վերադարձվի թալանված գումարը և այդ հայտարարության ժամանակ հնչել է Ռոբերտ Քոչարյանի անունը: Հայցվոր կողմը գտնում է, որ այդ հայտարարությամբ խախտվել է Ռոբերտ Քոչարյանի անմեղության կանխավարկածը։
Այսօր կայացած դատական նիստին Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը, անդրադառնալով փոխհատուցման պահանջի չափին, նշեց, որ կարող էին նաև 1 լումա նշել, քանի որ կարևոր է, որ դատարանն արձանագրի, որ պատասխանողը զրպարտել է, բայց հասկացել են, որ, եթե պատասխանողն իր գրպանից գումար չտա, նա շարունակելու է նույնկերպ։ Հայցվոր կողմը 2 մլն դրամ է պահանջել՝ հաշվի առնելով հայտարարությունների տարածվածության աստիճանը և այն հանգամանքը, որ այդ հայտարարություններն անելիս շատերի մոտ պատասխանողի խոսքը հեղինակավոր էր։
Դատական նիստը մի քանի ամսով հետաձգվեց։ Հաջորդ դատական նիստը կկայանա սեպտեմբերի 14-ին, որի ընթացքում կբաշխվի ապացուցման բեռը, կողմերը դիրքորոշումներ կներկայացնեն։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ