ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Աննա Վարդապետյանի վերաբերյալ կհրապարակվի երրորդ ձայնագրությունը. Փաստաբանը վստահ է 05/06/2021 20:13 | ԼՐԱՀՈՍ
ԱԱԾ-ն հաստատել է, որ Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանը հանդիպումներ և քննարկումներ է ունեցել քննիչների հետ։ Հաստատվել են նաև քննիչների հանդիպումները ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանի հետ։ Ըստ ԱԱԾ-ի՝ քննիչներից մեկը գնացել էր շնորհավորելու Ջհանգիրյանին, մյուսը՝ ինչ-որ հակակոռուպցիոն վիճակագրություն տալու համար։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Ամրամ Մակինյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ թելեգրամյան ալիքներով տարածվել էր ձայնագրություն, համաձայն որի՝ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների բաժնի պետ Արմեն Մարգարյանի տեղակալ Արման Աբրահամյանը մոտ երկու ամիս առաջ ձայնային հաղորդագրություն է ուղարկել նախկին պաշտոնյաների վերաբերյալ քրեական գործիչը քննող քննիչներին՝ տեղեկացնելով, որ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Աննա Վարդապետյանը կրկին գնալու է քննչական մարմին։ Այսօր հայտնի դարձավ, որ ԱԱԾ-ն մերժել է քրեական գործի հարուցումը՝ ձայնային հաղորդագրությունների վերաբերյալ։
Հիշեցնենք, որ դրան նախորդել էր Աննա Վարդապետյանի կողմից ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և որդու՝ Ռաֆիկ Հայրապետյանի գործով առերևույթ ապօրինի միջամտություն կատարելու վերաբերյալ տեսագրությունը, որով եւս ԱԱԾ-ն մերժել էր քրեական գործ հարուցել՝ պատճառաբանելով, թե Փաշինյանի օգնականը որպես փորձագետ է ծանոթացել քննիչի որոշումների հետ եւ խմբագրել դրանք։
Փաստաբան Ամրամ Մակինյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ իրենց համար կարևորն այն է, որ բոլոր այն փաստերը, որոնք ապացուցման կարիք ունեն, դրանք ԱԱԾ-ն ապացուցել է, մնացածը՝ տեխնիկական հարցեր են։
Ըստ նրա՝ պատրաստվում են քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ բողոք ներկայացնել։
«Մեծ ակնկալիքներ ունեմ դատախազությունից, որ ՀՀ դատախազությունը չի կարող այս որոշումն անտեսել»,- նշեց Մակինյանը՝ հավելելով, որ անհրաժեշտության դեպքում դատարան ևս բողոք կներկայացվի։
Ինչ վերաբերում է Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանին՝ որպես «փորձագետ ներգրավվելուն», Մակինյանը նշեց, որ նման ընթացակարգ քրեական դատավարությունում չկան և չեն էլ կարող լինել, իրավական հարցերով փորձագետներ չեն ներգրավվում։
Ինչպես արդեն արձանագրեցինք՝ սա Աննա Վարդապետյանի վերաբերյալ արդեն երկրորդ վարույթն է, Ամրամ Մակինյանը սպասում է երրորդին, կարծում է՝ նոր ձայնագրություններ կհրապարակվեն։
«Իմիջիայլոց՝ քննիչին խոստացել էի։ Ինձ հարց տվեցին՝ Դուք տեղեկություն ունե՞ք արդյոք, թե ձայնագրությունն ինչպես է հրապարակվել լրատվամիջոցների մոտ, ասեցի՝ այո, ես ունեմ, հարուցեք՝ կասեմ։ Չհարուցեցին, ես էլ չեմ ասում»,- նշեց Մակինյանը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ