ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գերությունից վերադարձած տղաներին, ասել են՝ պետք է գնան ծառայության. Զոհրաբյան 05/06/2021 17:23 | Մեկնաբանություն
Եվ քանի որ հայաստանյան օրենսդրությունը գերությունից վերադարձած զինծառայողների համար որևէ արտոնություն չի սահմանում, արդեն իսկ պատրաստել եմ օրենքի նախագիծ, որը ենթադրում է, որ գերությունից վերադարձած զինծառայողները պարտադիր օգտվում են տարկետման իրավունքից, իսկ առողջական լուրջ խնդիրներ ունեցողները, մասնագիտական հանձնաժողովի եզրակացությունից հետո, ազատվում են զինվորական ծառայությունց։
Սա ազնիվ է, սա արդար է։ Այս նասին ֆեսբուքում գրել է ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը.
«Նախօրեին ադրբեջանական գերությունից վերադարձած 19-ամյա Ռոբերտ Վարդանյանը դեռ Մուրացանի հոսպիտալում է։
Ռոբերտը այն չորս տղաների հետ է եղել, ովքեր Հադրութում ընկել են շրջափակման մեջ և գերեվարվել են նոյեմբերի 28-29-ին՝ պատերազմի ավարտից հետո։
Ռոբերտի հայրը՝ Հայկը, ինձ պատմեց, որ իրենք միայն ադրբեջանական տելեգրամ ալիքներում տարածված հայտնի տեսանյութից են իմացել, որ տղաները գերության մեջ են։ Ու հիմա, ինչպես պատմում է հայրը, որդին դեռ շատ լուրջ բուժման կարիք ունի։
Ինչի՞ էր ինձ դիմել Ռոբերտի հայրը։ Որովհետև լսել էր, որ մոտ ժամանակներս որդուն, ով նորակոչիկ էր, կրկին պիտի տանեն ծառայության։ Հայրը պնդում է, որ որդին այնպիսի ֆիզիկական և հատկապես հոգեբանական վիճակում է, որ ծառայությունը շարունակել չի կարող։
Ի դեպ, նույն խնդրով ինձ դիմել էին 80 օր գերության մեջ մնացած և փետրվարի 9-ին գերությունից ազատված Արայիկ Գալստյանի մերձավորները։ Արայիկը տղաների այն խմբում էր, որ 40 օր Հադրութի Վանք գյուղի տներից մեկում պատսպարված են եղել ու հետո գերեվարվել են։ Արայիկը ևս ունի առողջական բարդ խնդիրներ և ըստ հարազատների, ծանր հոգեբանական վիճակում է, սակայն նրան արդեն տեղեկացրել են, որ պիտի գնա ծառայության։
Կարծում եմ, սա անընդունելի մոտեցում է և գերությունից վերադարձած տղաներին «պավեստկա» ուղարկողները երևի չեն պատկերացնում, թե ի՞նչ ասել է գերություն, այն էլ՝ ադրբեջանական։ Այս տղաներին լուրջ սոցիալ-հոգեբանական վերականգնում է պետք և պետությունը նման վիճակում նրանց կրկին զորանոց տանելու փոխարեն պարտավոր է զբաղվել այդ տղաների առողջության վերականգնմամբ ու սոցիալական ինտեգրացիայով։
Բոլոր արդարացումները, թե նրանց համար ծառայության այլ, առավել թեթև ռեժիմ է սահմանվում, լուրջ չեն, քանզի նրանք վերադարձել են Ալիևի երախից և առնվազն տևական ժամանակ չեն կարող ծառայել։
Եվ քանի որ հայաստանյան օրենսդրությունը գերությունից վերադարձած զինծառայողների համար որևէ արտոնություն չի սահմանում, արդեն իսկ պատրաստել եմ օրենքի նախագիծ, որը ենթադրում է, որ գերությունից վերադարձած զինծառայողները պարտադիր օգտվում են տարկետման իրավունքից, իսկ առողջական լուրջ խնդիրներ ունեցողները, մասնագիտական հանձնաժողովի եզրակացությունից հետո, ազատվում են զինվորական ծառայությունց։
Սա ազնիվ է, սա արդար է։
Իսկ հիմա դիմում եմ պաշտպանության նախարարին՝ առաջարկելով իրենց կառավարությունում քննարկել ադրբեջանական գերությունից վերադարձած զինվորներին տարկետում տալու, իսկ ֆիզիկական և հոգեբանական լուրջ ցնցումներ տարածներին ընդհանրապես ծառայությունից ազատելու հարցը։
Մենք ոչինչ չարեցինք, որ այդ տղաները ապահով ծառայեն հայրենիքին ու վերադառնան տուն, մենք ոչինչ չարեցինք, երբ տղաները շրջափակման մեջ տասնյակ օրերով օգնության էին սպասում ու նրանց մի մասը սպանվեց, իսկ մի մասը գերեվարվեց ու հիմա մենք պարտավոր ենք թուրքի գերությունից վերադարձածների համար անել գոնե նվազագույնը»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ