ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Աշխատել չեք կարողանում, լռել գոնե կարող եք. Էլինար Վարդանյանը՝ «Իմ քայլին» 05/06/2021 20:43 | Վերլուծություններ
Այսօր ԱԺ նիստին ուսապարկերի ղեկավարը Մարիա Կարապետյանին էր հանձնարել լինել Վաղարշակ Հակոբյան։ Նրա վրա խնդիր էր դրված «ճնշել» Արման Թաթոյանին։ Բայց ՄԻՊ-ին ճնշելու փորձը տապալվեց, Մարիա Կարապետյանն ինքը հայտնվեց անհարմար դրության մեջ։ Այս մասին իր հոդվածում գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի վերլուծաբան Էլինար Վարդանյանը:
«Ուրեմն ինչ էր ասում Կարապետյանը։ Նա Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի՝ օրենքով երաշխավորված անկաշկանդ աշխատանքը ներկայացնում էր թավշյա հեղափոխության արդյունք և նաև կառավարող ուժի ձեռքբերում: Միևնույն ժամանակ մեղադրում էր ՄԻՊ-ի բովանդակային, մասնագիտական հայտարարությունների, վերլուծությունների մեջ քաղաքական երանգավորում լինելու համար, որոնք, ըստ այդ տիկնոջ, չեն նպաստում մարդու իրավունքների պաշտպանության համակարգին։
Կարապետյանի մեղադրանքներին արժանավայել արձագանքեց Արման Թաթոյանը։ Այդ հարցում ավելացնելու շատ քիչ բան է մնում։ Այստեղ հարցը բոլորովին այլ հարթությունում է՝ դուք ինչու եք դեռ նստած ԱԺ նիստերի դահլիճում, որ ձեզ նույնիսկ իրավունք եք վերապահում պաշտպանի գործունեությունը ներկայացնել որպես սեփական թիմի ձեռքբերում։ Արման Թաթոյանի աշխատանքը գնահատվում է մեր և միջազգային հանրության կողմից։ Դուք ո՞ր արժանիքի համար եք շարունակում մնալ ԱԺ-ում։
ՄԻՊ-ի աշխատանքը ձեր ձեռքբերումը չէ։ Դա միակ ոլորտն է, որ չեք հասցրել ապականել։ Ձեր միակ «ձեռքբերումը» հրահրած պատերազմն ու հանձնած Շուշին և Հադրութն էր։ Որտե՞ղ էիք պատերազմի ժամանակ և պատերազմից հետո։ Մոռացել եք, որ ձեր թիմն այնքան խորն էր թաքնված բունկերներում, որ մոմով պետք է ձեզ փնտրեին։ Ցույց տվեք այդ օրերին և դրանից հետո Թաթոյանի աշխատանքի գոնե կեսը, որ արվել է ձեր և ձեր ուսապարկերի խմբակցության կողմից։ Մատնանշեք քանի միաջազգային կառույցի դուռ եք թակել և ՄԻՊ-ի համառությամբ ներկայացրել Ադրբեջանի ագրեսիայի, հայատյացության և ռազմագերիների խնդիրները։ Քանի անգամ եք եղել Արցախում և Սյունիքում, քանի մարդու եք լսել, քանիսի խնդիրները բարձրացրել, լուծել։ Գոնե լռեք, երբ ձեր անկարող իշխանության փոխարեն գործում է միայն ՄԻՊ-ը։ Գոնե լռեք, որ ձեր անգործունակ իշխանության պայմաններում միակ գործող կառույցը մնացել է ՄԻՊ-ը։
Ինչ հայհոյանքներից եք խոսում։ Չե՞ք լսում ձեր թիմի պաշտոնյաների ձևակերպումները։ Չե՞ք լսում ձեր ղեկավարի զառանցանքները։ Չե՞ք հասկանում, որ դուք և ձեր թիմի բազմաթիվ պաշտոնյաներ ընդհանրապես որևէ կապ չպետք է ունենաք պետական համակարգի հետ։ Մոռացել ե՞ք պետական փողերով ֆինանսավորվող ձեր հայտնի ՊՈԱԿ-ի ֆեյքային հարձակումներն ու հայհոյանքները։ Մոռացել ե՞ք, որ այդ մշակույթը ձեր թիմն է ներդրել քաղաքականություն։
Եթե քանդելուց բացի, աշխատել չեք կարող, ապա մի փորձեք աշխատողի ձեռքբերումները վերագրել սեփական անփառունակ թիմին, տգեղ է, համեստություն ունեցեք։ Աշխատել չեք կարողանում, լռել գոնե կարող եք։
Արման Թաթոյան, շնորհակալություն։ Շնորհակալություն այն աշխատանքի համար, որ արել և անում եք չաշխատող իշխանության փոխարեն։ Շնորհակալություն համառության և համբերատարության համար։
Դուք ճիշտ եք, որովհետև Դուք ազնիվ ու կարևոր գործ եք անում։ Ու հանրության բացարձակ համակարանքը ձեր կողմն է»,- գրել է Վարդանյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ